Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Նելի Ղարիբյան 08.05.2024 17:01:51 Նախագծի 31․2 կետում նշվում է այն մասին ,որ << Փորձաքննության ընթացքում զարգացման ծրագրի վերաբերյալ տվյալների փոխանցման, արտահոսքի, հրապարակման կամ հավակնորդի կամ փորձաքննող 2-րդ կազմակերպության հետ համագործակցության մասին տեղեկության առկայության, կամ հարցազրույցի ընթացքում զարգացման ծրագրի բաղադրիչից բացասական գնահատվելու դեպքում կազմակերպության հետ կնքված պայմանագիրը լուծվում է>>: Անորոշ է մնում , թե ինչ է նշանակում <<տեղեկության առկայություն>>, ով է ստուգելու այդ տեղեկության արժանահավատությունը, իսկությունը կամ ինչ մեխանիզմով է ստուգվելու։ Ինչպես հայտնի է, զարգացման ծրագիրը փորձաքննող կազմակերպությունը իրականացնում է ծրագրի բովանդակության գնահատում (ըստ գնահատման չափանիշների) և որևէ լիազորություն կամ մեխանիզմ չունի՝ ստուգելու ծրագրի հեղինակի ով լինելը, հետևաբար՝ եթե հարցազրույցի ընթացքում մասնակից հավակնորդը զարգացման ծրագրի բաղադրիչից բացասական է գնահատվում, ասել է, թե կասկած է առաջացնում ծրագրի՝ այլ անձնավորության կողմից գրված լինելու մասին, ապա այս պարագայում փորձաքննող կազմակերպության հետ, որպես պատասխանատու կողմ, պայմանագիրը լուծելը անհասկանալի է։Առաջարկում ենք վերանայել կետը։ Ընդունվել է ի գիտություն: Ձեր առաջարկը լրացուցիչ կքննարկվի:
2 Նելի Ղարիբյան 08.05.2024 17:01:51 Նախագծի 37․4 կետում նշվում է փորձաշրջանի ավարտին տնօրենի կողմից իր մեկամյա աշխատանքի հաշվետվությունը ներկայացնելու պահանջի մասին՝ մասնագիտական հանձնաժողովին, կոլեգիալ կառավարման մարմնին, սրան զուգահեռ նաև փորձաշրջանի ղեկավարը /մենթոր դպրոցի տնօրեն/ պետք է ներկայացնի տնօրենի աշխատանքի գնահատման թերթիկ։ Ստացվում է, որ ինչ-որ պարագայում այնուհանդերձ վերադառնում ենք խորհրդի լիազորություններում տնօրենի ընտրության գործառույթի ամրագրմանը, ինչի անարդյունավետությունն արդեն տարիների ընթացքում ապացուցված և ընդունված էր։ Մենթոր դպրոցի տնօրենի կողմից գնահատման թերթիկի ներկայացման պահանջը նույնպես տարաբնույթ հարցեր է առաջացնում՝ կապված օբյեկտիվության, պատասխանատվության, նաև կոռուպցիոն ռիսկերի առաջացման հետ։ Առաջարկում ենք վերանայել կետը, թերևս հաշվետվությունը ներկայացնել միայն մասնագիտական հանձնաժողովին։ Այս կարգավորումը հանձնաժողովի որոշման նկատմամբ ստեղծված հակակշիռ է՝ խորհրդի գործառույթների կիրառման հնարավորությունն օգտագործելով:
3 Նելի Ղարիբյան 08.05.2024 17:01:51 Նախագծի 39-րդ կետում նշվում է ՝ <<Մասնագիտական հանձնաժողովը հաղթող հավակնորդի (հավակնորդների) և մենթոր դպրոցի տվյալները հարցազրույցի օրվանից հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում, եթե առկա չէ գրավոր բողոք, ներկայացնում է համապատասխան լիազոր մարմնին>>։ Եթե խոսքը հարցազրույցի փուլի մասին է, ապա անհասկանալի է, թե մենթոր դպրոցից ինչ տվյալներ է պահանջվում։Առաջարկում ենք վերանայել կետը։ Կից ներկայացված է գնահատման թերթիկ:
4 Նազիկ Գիշյան 18.05.2024 21:56:29 37.5. կետում նշվում է <<Մասնագիտական հանձնաժողովի և խորհրդի կողմից հաշվետվության դրական եզրակացության և ղեկավարի դրական գնահատման արդյունքում տնօրենը համարվում է փորձաշրջանն անցած>>։ Ներկայացրած կատարողական հաշվետվության բացասական եզրակացության կամ ղեկավարի բացասական գնահատման դեպքում տնօրենը չի համարվում փորձաշրջանն անցած, որի մասին հանձնաժողովը գրավոր տեղեկացվում է համապատասխան լիազոր մարմնին՝ 5 աշխատանքային օրվա ընթացում պայմանագիրը լուծելու համար: Իսկ արդյոք անաչառ կգնահատի ստեղծված հանձնաժողովը։Խնդրում եմ այս կետին ևս ուշադրություն դարձնել և հանձնաժողով կազմել արժանի մարդկանցից։ Շնորհակալություն ներկայացված առաջարկի համար: