Add to favourites

The draft has been accepted

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«___»  «__________________» 2024 թվականի N ___ - Ն

 

 

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՏՈՒԿ  ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Հիմք ընդունելով «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել էկոպարեկային ծառայողի հատուկ ուսուցման ծրագիրը և ստուգումներ անցկացնելու կարգը՝ համաձայն հավելվածի.
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

   _____________ ___-ի N __-Ն որոշման

 

 

 

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

  1. 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 

  1. Սույն հավելվածով սահմանվում են էկոպարեկային ծառայությունում (այսուհետ՝ Ծառայություն) սահմանված պաշտոն զբաղեցնող և «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված դեպքերում ֆիզիկականուժ, հատուկ միջոցներ ու զենք գործադրելու լիազորություն ունեցող անձանց (այսուհետ՝ ծառայող) հատուկ ուսուցման ծրագիրը և ստուգումներ անցկացնելու կարգի հետ կապված հարաբերությունները։
  2. Ծառայողի հատուկ ուսուցումը ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու կարողությունների զարգացման և Օրենքից բխող ամենօրյա ծառայողական խնդիրների պատշաճ իրականացման համար անհրաժեշտ ֆիզիկական և կրակային պատրաստվածությունն ապահովելու նպատակով պարապմունքների (դասընթացների) իրականացումն է:

 

 

  1. ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

3․ Հատուկ ուսուցումը ներառում է տեսական և գործնական  մաս:

4․ Հատուկ ուսուցման ժամկետը 5 աշխատանքային օր է։

5․ Հատուկ ուսուցումն իրականացվում է ուսումնական հաստատությունում՝ ծառայողի՝ կրակային, ֆիզիկական և տեխնիկական պատրաստականությանը վերաբերող հմտությունների շարունակական զարգացման և կատարելագործման նպատակով։

6․ Հատուկ ուսուցման ծրագիրը ներառում է՝

1) տեսական և գործնական պարապմունքների ցանկը․

2) տեսական և գործնական պարապմունքների ընդհանուր ժամաքանակը։

14․ Հատուկ ուսուցման ծրագիրը սահմանված է սույն հավելվածի Ձև-ով։

 

 

  1. ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՍՏՈՒԳԱՐՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

 

7․ Ստուգարքը հատուկ ուսուցման գործընթացի ավարտական մասն է, որի նպատակը հատուկ ուսուցում անցնող ծառայողների ուսուցման արդյունավետության ստուգումն ու գնահատումն է, որի արդյունքում ծառայողը ստանում է դրական՝ «ստուգված» կամ բացասական՝ «չստուգված» գնահատական:

8․ Ծառայողը համարվում է հատուկ ուսուցումը չանցած, եթե՝

1) բաց է թողել ընդհանուր ժամաքանակի քսան տոկոսից ավելին.

2) ստուգարքի արդյունքում ստացել է «չստուգված» գնահատական:

9․ Հատուկ ուսուցման դասընթացներից հարգելի բացակայելու դեպքում ծառայողը ներգրավվում է հատուկ ուսուցման առաջիկա դասընթացին։

10․ Ուսումնական հաստատության կողմից հատուկ ուսուցումն անցած ծառայողին տրվում է համապատասխան վկայական:

11․ Հատուկ ուսուցման ստուգարքն անցկացվում է երեք փուլով՝

1) թեստավորում՝ ստուգվում է ծառայողներին ուսումնական դասընթացի ընթացքում մատուցված տեսական գիտելիքների յուրացման մակարդակը.

2) ֆիզիկական պատրաստվածության ստուգում՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի կողմից հաստատած նորմատիվներին (այսուհետ՝ նորմատիվ) համապատասխան ֆիզիկական վարժությունների կատարում.

3) կրակային պատրաստվածության ստուգում՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի կողմից հաստատած նորմատիվներին համապատասխան կրակային (հրաձգության) վարժաձևերի կատարում:

12․ Ծառայողը մասնակցում է հատուկ ուսուցման ստուգարքի յուրաքանչյուր փուլին՝ ըստ սույն կարգի 11-րդ կետում նշված հերթականության, եթե ծառայողը ստուգարքի նախորդ փուլի ստուգման արդյունքում գնահատվել է «ստուգված»:

13․ Հատուկ ուսուցման ստուգարքի գնահատականը ձևավորվում է թեստավորման, ֆիզիկական և կրակային պատրաստվածության առաջադրանքների արդյունքներով: Գնահատականը համարվում է դրական, եթե ծառայողը թեստային առաջադրանքների 15 հնարավորից 10 և ավելի միավոր է հավաքել, ինչպես նաև հանձնել է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի կողմից հաստատած նորմատիվներին համապատասխան ֆիզիկական վարժությունները և կրակային վարժաձևերը (իրենց համապատասխան միավորներով): Նշված չափանիշներից պակաս արդյունքը համարվում է բացասական գնահատական:

  1. Հատուկ ուսուցման ստուգարքին չի կարող մասնակցել ընդհանուր ժամաքանակի քսան տոկոսից ավելին բաց թողած ծառայողը:
  2. Ֆիզիկական պատրաստվածության ստուգումն անցկացվում է ծառայողի կողմից ֆիզիկական վարժություններից համապատասխան նորմատիվները կատարելու (հանձնելու) միջոցով:
  3. 16. Կրակային պատրաստվածության ստուգումն անցկացվում է ատրճանակից հրաձգություն անցկացնելու միջոցով՝ համապատասխան վարժաձևերով սահմանված կրակային նորմատիվները հանձնելու միջոցով:
  4. Հատուկ ուսուցման ստուգարքից (ներառյալ դրա փուլերից) հարգելի բացակայելու դեպքում՝ Ծառայության պետի կողմից ծառայողին հնարավորություն է տրվում մասնակցել հաջորդ հատուկ ուսուցման ստուգարքին։

18․ Հատուկ ուսուցումը չանցած Ծառայողը ազատվում է զբաղեցրած պաշտոնից ՀՀ աշխատանքային օրենսդրության համաձայն՝ զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով։

 

 

Ձև

 

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

 

ԹԵՄԱ

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾԱՎԱԼԸ

(ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԺԱՄ)

ԸՆԴԱՄԵՆԸ

ԱՅԴ ԹՎՈՒՄ

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

1.

Ընդհանուր ֆիզիկական պատրաստվածություն (վազք, ձգումներ պտտաձողի վրա, սեղմումներ ու հենումներ՝ պառկած և այլն)

8

 

8

2.

Հատուկ ֆիզիկական պատրաստվածություն (ինքնապաշտպան հնարքներ՝ ձեռնամարտի կիրառումով, հատուկ միջոցներ կիրառելու հնարքները և վարժաձևերը)

8

 

8

3.

Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման կարգը, պայմանները և սահմանները

6

3

3

4.

Հրազենային վնասվածքներ, արցունքաբեր և գրգռիչ նյութերից խոցված, ինչպես նաև՝ հատուկ միջոցների կիրառման հետ կապված այլ վնասվածքներ ստացած անձանց առաջին օգնություն ցույց տալը

4

2

2

5.

 

Գործնական հրաձգություն՝ ծառայողական կարճ ակոսափող հրազենի (ատրճանակի) պրակտիկ կիրառման հնարքները և վարժաձևերը 24 փամփուշտ կրակելու հնարավորությամբ

7

 

7

6.

Տեղագրություն (GPS տեղորոշում)

6

4

2

7.

Կապի միջոցներ

4

2

2

 

Ընդամենը

43

11

32

 

  • Discussed

    05.05.2024 - 20.05.2024

  • Type

    Decision

  • Area

    Education and science, Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 752

Print

Related documents / links