Add to favourites

The draft has been accepted

«Մակաբացման աշխատանքների գծով ծախսերի՝ արդյունահանվող օգտակար հանածոյի ինքնարժեքին վերագրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

_________________________ 2018 թվականի _____-Ն

 

ՄԱԿԱԲԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐԻ՝ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԻՆՔՆԱՐԺԵՔԻՆ ՎԵՐԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մակաբացման աշխատանքների գծով ծախսերի՝ արդյունահանվող օգտակար հանածոների ինքնարժեքին վերագրման կարգը` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվա­նից և տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագող (ծագած) հարաբերությունների վրա:


 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

                                                                       ---------ի N ------ Ն որոշման

        

Կ Ա Ր Գ

 

ՄԱԿԱԲԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐԻ՝ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԻՆՔՆԱՐԺԵՔԻՆ ՎԵՐԱԳՐՄԱՆ

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 121-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն մակաբացման աշխատանքների գծով ծախսերի՝ արդյունահանվող օգտակար հանածոյի ինքնարժեքին վերագրելու կարգը։
2. Սույն կարգի կիրառության իմաստով՝ ստորև նշված հասկացություններն ունեն հետևյալ իմաստն ու նշանակությունը՝

1)  մակաբացում` բաց եղանակով շահագործվող օգտակար հանածոյի հանքավայրի դատարկ ապարների (մակաբացվող ապարների) հեռացում` օգտակար հանածոյի պաշարներին հասանելիություն ստանալու համար.

2) մշակման փուլում մակաբացման գծով ակտիվ. բաց հանքի մշակման փուլում (մինչև հանքի շահագործումը սկսելը) կատարված մակաբացման ծախսեր.

3) շահագործման (արտադրական) մակաբացման ծախսեր. բաց հանքի շահագործումը սկսելուց հետո (արտադրական փուլ) կատարված մակաբացման ծախսեր,

4) մակաբացման քանակ. մակաբացման ժամանակ հեռացված դատարկ ապարների (մակաբացվող ապարների) քանակն է:

 

II. ՄՇԱԿՄԱՆ ՓՈՒԼԻ ՄԱԿԱԲԱՑՄԱՆ ԳԾՈՎ ԱԿՏԻՎԻ ԱՄՈՐՏԻԶԱՑԻԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱԳՐՈՒՄԸ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԻՆՔՆԱՐԺԵՔԻՆ

 

3. Հանքի մշակման փուլում (մինչև շահագործումը սկսելը) կատարված մակաբացման բոլոր ծախսերը կապիտալացվում են որպես մշակման փուլի մակաբացման գծով ակտիվ։ Շահագործումը սկսելու հետո մշակման փուլի մակաբացման գծով ակտիվն ամորտիզացվում է հաստատված օգտակար հանածոյի ընդհանուր պաշարի արդյունահանմանը համամասնորեն: Ամորտիզացիան հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

ԱՄՄՓ.ՄԱ.Ամ = ԱՐՄՓ.ՄԱ.Ար x ՔՀՏ.ԱՊ.Ք / ՔՊՀ.ԱՊ.ԸՔ¸

որտեղ`

ԱՄՄՓ.ՄԱ.Ամ` մշակման փուլի մակաբացման գծով ակտիվի ամորտիզացիայի գումարն է¸

ԱՐՄՓ.ՄԱ.Ար` մշակման փուլի մակաբացման գծով ակտիվի արժեքն է՝ առանց կուտակված ամորտիզացիայի գումարը նվազեցնելու,

ՔՀՏ.ԱՊ.Ք`  հաշվետու տարում արդյունահանված պաշարների քանակն է,

ՔՊՀ.ԱՊ.ԸՔ` պետության կողմից սահմանված կարգով հաստատված՝ արդյունահանման ենթակա պաշարների ընդհանուր քանակն է, առանց նախկինում արդյունահանված պաշարների քանակը նվազեցնելու։ Արդյունահանման ենթակա պաշարների ընդհանուր քանակը որոշելիս հաշվի են առնվում այդ պաշարների քանակի սահմանված կարգով իրականացված փոփոխությունները։

4. Հաշվետու տարվա ընթացքում մշակման փուլի մակաբացման գծով ակտիվի ամորտիզացիայի գումարը ներառվում է այդ տարվա ընթացքում արդյունահանված օգտակար հանածոյի ինքնարժեքում։

III. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԱՐՏԱԴՐԱԿԱՆ) ՓՈՒԼԻ ՄԱԿԱԲԱՑՄԱՆ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱԳՐՈՒՄԸ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԻՆՔՆԱՐԺԵՔԻՆ

5. Հանքի շահագործման (արտադրական) մակաբացման ծախսերը ներառում են մակաբացմանն ուղղակիորեն վերաբերող ծախսերի հանրագումարը՝ գումարած մակաբացմանը վերագրելի վերադիր ծախսերը։
6. Հաշվետու տարվա ընթացքում հանքի շահագործման (արտադրական) մակաբացման ծախսերի առավելագույն գումարը, որն անմիջականորեն կարող է ներառվել այդ տարվա ընթացքում արդյունահանված օգտակար հանածոյի ինքնարժեքում հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

ԾՀՏՄԾ.ԱԳ = ԳԱՓ.ՄՊ.ՄՔԳ x ՔՊՀ.ԱՊ.ԸՔ x ԻՀՏ.ՄՓ.Ի

ԳԱՓ.ՄՊ.ՄՔԳ  = (ՔՄԱՓ.ՄԸ.Ք - ՔՄՓ.ՓՄ.Ք)/ ՔՊՀ.ԱՊ.ԸՔ

ԻՀՏ.ՄՓ.Ի = ԾՀՏ.ՓԿՄԾ / ՔՀՏ.ՓԿՄ.Ք,

որտեղ`

ԾՀՏՄԾ.ԱԳ՝ հաշվետու տարվա ընթացքում հանքի շահագործման (արտադրական) մակաբացման ծախսերի առավելագույն գումարը, որն անմիջականորեն կարող է ներառվել այդ տարվա ընթացքում արդյունահանված օգտակար հանածոյի ինքնարժեքում

ԳԱՓ.ՄՊ.ՄՔԳ՝ արդյունահանված միավոր պաշարին (տոննայով) բաժին ընկնող արդյունահանման փուլի մակաբացման քանակի գործակիցն է,   

ՔՊՀ.ԱՊ.ԸՔ՝ պետության կողմից սահմանված կարգով հաստատված՝ արդյունահանման ենթակա պաշարների ընդհանուր քանակն է, առանց նախկինում արդյունահանված պաշարների քանակը նվազեցնելու։ Արդյունահանման ենթակա պաշարների ընդհանուր քանակը որոշելիս հաշվի են առնվում այդ պաշարների քանակի՝ սահմանված կարգով իրականացված փոփոխությունները,

ԻՀՏ.ՄՓ.Ի՝         հաշվետու տարում կատարված մակաբացման աշխատանքների փաստացի ինքնարժեքն է մեկ տոննայի հաշվարկով,

ՔՄԱՓ.ՄԸ.Ք ՝ հանքի մշակման և արդյունահանման փուլերում պետության կողմից սահմանված կարգով հաստատված մակաբացման աշխատանքների ընդհանուր քանակն է՝ տոննայով,

ՔՄՓ.ՓՄ.Ք՝ հանքի մշակման փուլում փաստացի կատարված մակաբացման քանակն է՝ տոննայով,  

ՔՀՏ.ԱՊ.Ք՝ հաշվետու տարում արդյունահանված պաշարների քանակն է՝ տոննայով,

ԾՀՏ.ՓԿՄԾ՝ հաշվետու տարվա ընթացքում փաստացի կատարված շահագործման (արտադրական) մակաբացման ծախսերի հանրագումարն է,

ՔՀՏ.ՓԿՄ.Ք՝ հաշվետու տարում փաստացի կատարված մակաբացման քանակն է ՝ տոննայով։

7. Հաշվետու տարվա ընթացքում շահագործման (արտադրական) մակաբացման ծախսերի գումարը ներառվում է այդ տարվա ընթացքում արդյունահանված օգտակար հանածոյի ինքնարժեքում, բայց ոչ ավելի, քան հաշվետու տարվա ընթացքում հանքի շահագործման (արտադրական) մակաբացման ծախսերի առավելագույն գումարը։
8. Հաշվետու տարվա ընթացքում շահագործման (արտադրական) մակաբացման ծախսերի գումարի այն մասը, որը գերազանցում է հաշվետու տարվա ընթացքում հանքի շահագործման (արտադրական) մակաբացման ծախսերի առավելագույն գումարը, ավելացվում է մշակման փուլի մակաբացման գծով ակտիվի արժեքին։Մշակման փուլի մակաբացման ակտիվը՝ հաշվի առած նշված ավելացումները, ամորտիզացվում է սույն կարգի երկրորդ բաժնի համաձայն։

 

  • Discussed

    07.02.2018 - 23.02.2018

  • Type

    Decision

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9426

Print