Add to favourites

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2020 թվականի հուլիսի 16-ին, սակայն կիրառման ընթացքում ի հայտ են եկել որոշ կարգավորումներ վերանայելու, ինչպես նաև նոր կարգավորումներ նախատեսելու անհրաժեշտություն:

Միաժամանակ, հաշվի առնելով, որ Օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր տարածելը, ինչն իր հերթին հանգեցնում է հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության կասեցման, որի պայմաններում բացառված չէ տեսալսողական մեդիածառայություն մատուցող օպերատորի (մուլտիպլեքս օպերատորի, ցանցային օպերատորի) կողմից տվյալ տեսալսողական ծրագրի հեռարձակումը, հետևաբար վերջինս բացառելու անհրաժեշտությունից ելնելով, որպես զսպող մեխանիզմ՝ ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի միջոցով կատարել ներկայացվող փոփոխությունները:

 

  1. Առաջարկվող կարգավորումների բնույթ

Նախագծով առաջարկվում է Օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

  • Վերանայվել է Կարգավորող մարմնին վերաբերող գործառույթը, որը վերաբերում է տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշների համապատասխանության վերահսկմանը:
  • Ավելացվել է նոր պահանջ՝ հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտի ներկայացմանը, մասնավորապես՝ առաջարկվում է հայտին կցել նաև տեղեկանք՝ հեռարձակման ծառայությունների մասով ժամկետնանց պարտքեր և պարտավորություններ չունենալու մասին:
  • Վերանայվել է հեղինակազորման և լիցենզիայի գործողության կասեցման և դադարեցման պայմանները, մասնավորապես առաջարկվող փոփոխությամբ հեղինակազորման և լիցենզիայի կասեցման պայման կարող է հանդիսանալ նաև համապատասխան ընդունված ստանդարտներին չհամապատասխանող տեխնիկական միջոցներով Հեռարձակողի կամ օպերատորի գործունեությունը, որը կարող է տեխնիկական խոչընդոտներ ստեղծել Հայաստանի Հանրապետությունում օրինական գործող ռադիոհաճախականություններ օգտագործող այլ սուբյեկտների գործունեության համար:

4) Նախագծով առաջարկվում է նաև համապատասխան իրավական հիմքեր ստեղծել՝ ցանցային օպերատորներին (այսուհետ՝ Оպերատորներ) անվճար տարածման իրավունքով տրամադրված տեսալսողական ծրագրերը (այսուհետ՝ Ծրագրեր) տարածելու պարտավորության պայմանների վերաբերյալ, քանի որ գործող օրենքում Оպերատորների կողմից Ծրագրերը տարածելու համար բացառություն նախատեսված չլինելու դեպքում, գործնականում հնարավոր է առաջանալ այնպիսի հանգամանքներ, որոնք կարող են Оպերատորներին հանգեցնել օրենքով նախատեսված պատասխանատվության, նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ Օրենքի 58-րդ հոդվածով նախատեսված դրույթները տարածվում են նաև ցանցային օպերատորների վրա այնքանով, որքանով կիրառելի են:

5) Միաժամանակ, նաև հստակ սահմանել տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող պետական մարմնի կողմից ընդունված՝ օրենքի պահանջներից բխող ներքին իրավական ակտի պահպանման պահանջները:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծով առաջարկվող կարգավորման արդյունքում գործնականում կբացառվեն տարընկալումները և կապահովվի իրավական որոշակիության սկզբունքը:

 

4  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:

 

  1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ.

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի ընդունումն անմիջականորեն չի բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարությունից, ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից»:

 

  • Discussed

    29.04.2024 - 20.05.2024

  • Type

    Law

  • Area

    Telecommunication(electronic communication)

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1476

Print