Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

          «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները և գործիքները հաստատելու մասին» N 1177-Ն որոշման (այսուհետ Որոշում) մեջ փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ։

2.

Առկա իրավիճակը և խնդիրները

 

ՀՀ կառավարության 2022թ․ հուլիսի 28-Ի N 1177-Ն որոշման հավելվածի 23-րդ կետի համաձայն, վերականգնման հեռանկարի բացակայության կանխատեսումով ֆունկցիոնալության սահմանափակումների դեպքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ: Հավելվածի 5-րդ բաժնում սահմանված են վերականգնման հեռանկարի բացակայության կանխատեսումով ֆունկցիոնալության սահմանափակումների հանգեցնող ախտաբանական վիճակները, ինչպես նաև հաշմանդամության սահմանման ժամկետներն ըստ դիտարկման ժամանակահատվածի։ Հարկ է նշել, որ դիտարկման ժամանակահատվածի մեջ է պետք է ներառվի հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ ստանալու ամբողջ ժամանակահատվածը, այդ թվում՝ բժշկասոցիալական փորձաքննության։

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Ներկայացված նախագծով առաջարկվում է սահմանել դրույթ, համաձայն որի ախտաբանական վիճակների դիտարկման ժամանակահատվածը կներառի նաև բժշկասոցիալական փորձաքննության իրականացման և ֆունկցիոնալության գնահատման արդյունքում հաշմանդամություն ունենալու ամբողջ ժամանակահատվածը։

 4

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

5.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է լավարկել օրենսդրական դաշտը՝ տարընթերցումներից խուսափելու և միասնական մոտեցում ցուցաբերելու նպատակով։

6.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխությունները

 

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում լրացուցիչ փոփոխությունների անհրաժեշտություն չկա։

7.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

 Նախագիծը փոխկապակցված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ

 

 

  • Discussed

    25.04.2024 - 13.05.2024

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1598

Print

Suggestions

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

13.05.2024

Հավելվածի 29-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «29. Առողջական խնդիրներ, որոնց դեպքում երեխայի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է մինչև 18 տարին լրանալը, երբ հաշմանդամության նախորդ ժամկետը կազմել է հինգ տարի՝»։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

13.05.2024

Հավելվածի 28-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «28. Առողջական խնդիրներ, որոնց դեպքում երեխայի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է մինչև 18 տարին լրանալը, երբ նախորդ հաշմանդամության ժամկետը կազմել է երեք տարի՝»։ Առաջարկը մշակելիս հաշվի է առնվել, որ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքը չի օգտագործում «կարգավիճակ» հասկացությունը։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

13.05.2024

Հավելվածի 27-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «27. Առողջական խնդիրներ, որոնց դեպքում երեխայի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է մինչև 18 տարին լրանալը»։ Այս առաջարկի ընդունման դեպքում հավելվածից նաև կհեռացվի «տվյալ փորձաքննության ժամանակ» բառերը, որը հակասում է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքին։

See more