Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ՝ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՇԱՀՈՒՅԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

100%0%

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքով սահմանված է, որ պետական կազմակերպության շահույթի օգտագործման կարգը սահմանում է հիմնադիրը։

Ներկայում, ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության բարձրագույն մասնագիտական կրթություն, հետբուհական մասնագիտական և լրացուցիչ կրթություն, արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև գիտահետազոտական, մշակութային արժեքների պահպանություն, գրադարանային, մշակութային և ստեղծագործական գործունեություն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար հիմնադրի՝ ՀՀ կառավարության կողմից շահույթի օգտագործման կարգ չի սահմանվել:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի պահանջի կատարման նպատակով անհրաժեշտ է ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ վերը նշված պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար սահմանել շահույթի օգտագործման կարգ:

Նախագծով իրավական հիմք է ստեղծվում ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից (բացառությամբ՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների) ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված շահույթի հաշվի ձևավորել կանոնադրական նպատակներից բխող՝ նախագծով սահմանված ուղղություններով պահուստներ:

  • Discussed

    25.04.2024 - 15.05.2024

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1627

Print