Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N205-Ն ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1321-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ  

 

______ 2023 թվականի  N ___ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N205-Ն ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1321-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանելու մասին N205-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) հավելվածի 5.2-րդ կետում «սահմանված լինելու դեպքում` նաև» բառերը փոխարինել «սահմանված լինելու դեպքում` հարկային մարմնի կողմից սահմանված կարգով և ձևաչափով գործատուի կողմից ներկայացվում է», իսկ «հարկային մարմնի կողմից սահմանված և գործատուի կողմից հաստատված տեղեկանք» բառերը փոխարինել «տեղեկատվություն» բառով:

2) հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հետագա հաշվետու ժամանակահատվածներում վճարված եկամտային հարկի գումարները վերադարձնելու համար վարկառուն բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում միայն սույն կարգի 5.2-րդ կետով սահմանված դիմումը, եթե մինչև այդ ներկայացված՝ սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերում առկա տեղեկատվությունը մնացել է անփոփոխ: Վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում` հարկային մարմնի կողմից սահմանված կարգով և ձևաչափով գործատուի կողմից ներկայացվում է եկամտային հարկի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը (նախկինում տրամադրված տեղեկատվության փոփոխության դեպքում՝ ներկայացվում է ճշգրտված տեղեկատվություն):»

3) հավելվածի 7-րդ կետում «փոփոխությունների դեպքում» բառերի հետո լրացնել (բացառությամբ հիփոթեքային վարկի պայմանագրի մարման ժամանակացույցի) բառերը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանելու մասին N1321-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) հավելվածի 5.2-րդ կետում «սահմանված լինելու դեպքում` նաև» բառերը փոխարինել «սահմանված լինելու դեպքում` հարկային մարմնի կողմից սահմանված կարգով և ձևաչափով գործատուի կողմից ներկայացվում է», իսկ «հարկային մարմնի կողմից սահմանված և գործատուի կողմից հաստատված տեղեկանք» բառերը փոխարինել «տեղեկատվություն» բառով:

2) հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հետագա հաշվետու ժամանակահատվածներում վճարված եկամտային հարկի գումարները վերադարձնելու համար վարկառուն բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում միայն սույն կարգի 5.2-րդ կետով սահմանված դիմումը, եթե մինչև այդ ներկայացված՝ սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերում առկա տեղեկատվությունը մնացել է անփոփոխ: Վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում` հարկային մարմնի կողմից սահմանված կարգով և ձևաչափով գործատուի կողմից ներկայացվում է եկամտային հարկի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը (նախկինում տրամադրված տեղեկատվության փոփոխության դեպքում՝ ներկայացվում է ճշգրտված տեղեկատվություն):»

3) հավելվածի 7-րդ կետում «փոփոխությունների դեպքում» բառերի հետո լրացնել (բացառությամբ հիփոթեքային վարկի պայմանագրի մարման ժամանակացույցի) բառերը:

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

  • Discussed

    22.04.2024 - 07.05.2024

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1589

Print

Suggestions

Արա Սաղումյան

23.04.2024

Առաջարկում եմ նախագծի տեքստում "տեղեկատվություն" բառը փոխարինել "տեղեկություն" կամ "տեղեկություններ" բառով՝ հաշվի առնելով ստորև բերվածը: ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ՝ նշանակում է՝ «լուր, ծանուցում, հաղորդում», իսկ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ-ը տեղեկություն տալն է։ Շատերը շփոթում են դրանք, և են ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ բառի փոխարեն գործածում ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ-ը, օրինակ․ «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ կա, որ նախագահները շուտով կհանդիպեն»: Ճիշտ է ասել․ «ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ կա (տեղեկություններ կան), որ նախագահները շուտով կհանդիպեն»։ Կամ ասում են՝ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ստացանք կամ խնդրում ենք տրամադրել այս կամ այն ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ: Այս դեպքերում ճիշտ է կիրառել ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ բառը, իսկ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ-ը ճիշտ է գործածել այլ դեպքերում, օրինակ՝ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ միջոցներ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ազատություն, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ բացակայություն բառակապակցություններում։

See more