Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐԸ, ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՒՅՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

                       ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐԸ, ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԸ  ԵՎ ԱՅԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՒՅՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

Գույքային ծրագրի իրականացումը պայմանավորված է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի «դ.14» ենթակետով և ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման հավելված 1-ի 49.1 կետի միջոցառումով:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

         Հաշվի առնելով, որ մարզական կազմակերպություններում առկա մարզական գույքը հնանում և մաշվում է, մարզական գույքի զգալի մասը արագամաշ գույք է, իսկ որոշ մասը նույնիսկ մեկանգամյա օգտագործման է, ուստի անհրաժեշտություն է առաջանում յուրաքանչյուր տարի շարունակական իրականացնելու ծրագիրը: Բաշխման ցանկը կազմվել է՝ հաշվի առնելով առաջնահերթությունները՝ կազմակերպություններում պարապողների թիվը, մարզական արդյունքները, աշխարհագրությունը և այլն:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

      ՀՀ կառավարությունը հաստատում է  ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի իրավական ակտեր, մասնավորապես Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցների, մարզաձևերի ազգային ֆեդերացիաների և այլ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն պետական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի շարունակական արդիականացման և մարզական գույքի բաշխման վերաբերյալ:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Մարզական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստման, մարզադպրոցները, մարզակառույցները և մարզական հասարակական կազմակերպությունները գույքով ապահովման, ուսումնամարզական գործընթացի որակի բարձրացման նպատակով մարզակառույցները ժամանակակից մարզական գույքով ապահովում, դրանց մարզման պայմանների բարելավում:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

  1. Ակնկալվող արդյունքը

     Հանրապետության մարզական կազմակերպությունների՝ անկախ գերատեսչական պատկանելության, ամրապնդված նյութատեխնիկական բազաների,  ժամանակակից մարզագույքով հագեցված մարզակառույցների առկայություն, մարզման բարելավված պայմաններ:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը  բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման հավելված N 1-ի 49.1 կետից:

ՀՀ պետական բյուջեից կհատկացվի 300.000.000 ՀՀ դրամ:

 

 

  • Discussed

    22.04.2024 - 07.05.2024

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1110

Print