Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ի N 993-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 25-ի N 106-Ն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» որոշմամբ սահմանվել են բնակավայրերում սպանդանոցային կետին ներկայացվող նվազագույն պահանջները, որի մեջ ներառվել է նաև «կախովի ուղի» ունենալու պահանջը, որը սակայն կիրառելի չէ բնակավայրերում սպանդանոցային կետերի համար, ուստիև «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի «Սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգը, ներկայացվող պահանջները և սպանդից գոյացած մթերքի անասնաբուժական դրոշմման կարգը սահմանելու մասին» N 993-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է բնակավայրերում սպանդանոցային կետին ներկայացվող նվազագույն պահանջներից «կախովի ուղի» ունենալու պահանջը հանելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, տվյալ տեխնոլոգիական հագեցվածության պահանջը չի կարող ներկայացվել սպանդանոցային կետին, վերջինս կիրառելի չէ բնակավայրերում սպանդանոցային կետերի համար և էական ծախս է առաջացնում տնտեսավարողների համար:

  • Discussed

    18.04.2024 - 04.05.2024

  • Type

    Decision

  • Area

    Inspection system

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1519

Print