Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-ի N 1266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Ընթացիկ վիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1266-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում) մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 22-ի N 1629-Ն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 142-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին», Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 22-ի N 1631-Ն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 25-ի N 106-Ն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» որոշումներով՝ սպանդանոցների և բնակավայրերում սպանդանոցային կետերի վերաբերյալ սահմանած պահանջների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությամբ:  

Հիմք ընդունելով սպանդանոցների և բնակավայրերում սպանդանոցային կետերի վերաբերյալ սահմանած նոր պահանջները, անհրաժեշտություն է առաջացել վերախմբագրել սպանդանոցների համար նախատեսված համապատասխան հավելվածը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում ստուգումների ընթացքն առավել արդյունավետ դարձնել՝ համապատասխան գործող ստուգաթերթերում ներառելով սպանդանոցների և բնակավայրերում սպանդանոցային կետերի վերաբերյալ նախատեսված պահանջները։

  1. Ակնկալվող արդյունք

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել տեսչական մարմնի բնականոն գործունեության ընթացքի հետ կապված իրավական հիմքերը:   

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

  1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.

Նախագիծը ՀՀ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացման կամ նվազեցման չի հանգեցնում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

        Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։

 

 

  • Discussed

    18.04.2024 - 03.05.2024

  • Type

    Decision

  • Area

    Inspection system

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1268

Print