Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 872-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 872-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Առկա իրավիճակը

   «Գնահատման գործունեության մասին» օրենքի 20-րդ հոդվածով սահմանվում է Կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կողմից ստեղծվող որակավորման հանձնաժողովում ընդգրկվող մասնագետների շրջանակը, որում, ի թիվս Կոմիտեի աշխատակիցների, ընդգրկվում են նաև գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից յուրաքանչյուրի առաջարկությամբ առնվազն հինգ տարվա գնահատողի աշխատանքային փորձ ունեցող մեկական գնահատող` իրենց համաձայնությամբ, ռոտացիոն կարգով, առնվազն մեկ տարի ժամկետով։ Նույն կարգավորումը սահմանված է նաև ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի
17-ի «Գնահատման մասնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը սահմանելու մասին» N 872-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 8-րդ կետով:

  1. 2. Ակնկալվող արդյունքը

   Հաշվի առնելով, որ «Գնահատման գործունեության մասին» օրենքում կատարվում են փոփոխություններ՝ որակավորման հանձնաժողովում ընդգրկվող գնահատողի հինգ տարվա գնահատողի աշխատանքային փորձի շեմը նվազեցնելով և դարձնելով երկու տարի՝ անհրաժեշտություն է առաջանում նաև Որոշումը համապատասխանեցնելու կատարվող փոփոխություններին:

   4 Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:

   5․Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

   6․Նախագիծը չի բխում ՀՀ կառավարության կողմից որդեգրված ռազմավարական ծրագրերից:

  • Discussed

    17.04.2024 - 03.05.2024

  • Type

    Decision

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1663

Print

Suggestions

Հմայակ Հակոբյան

22.04.2024

Ստիպված եմ նույն միտքը կրկնել այստեղ ևս․ Հանձնաժողովի անդամների մասնագիտական աշխատանքային փորձի շեմը 5 տարուց իջեցնելով 2-ի առաջ է բերելու բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես․ Երկու տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող գնահատողների գերակշիռ մասը կարող է գնահատել առավելագույնը բնակարան, առանձնատուն և հազվադեպ՝ հասարակական նշանակության անշարժ գույք։ Ինչպես գիտենք հանձնաժողովը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի գրությունների հիման վրա ուսումնասիրում է պետական անշարժ գույքերի շուկայական արժեքների գնահատման հաշվետվություններ, որոնց գերակշիռ մասը իրենցից ներկայացնում են խոշոր արտադրական կամ հասարակական օբյեկտներ, որոնց գնահատումը շատ բարդ է, ինչպես նաև ուսումնասիրման են ներկայացվում կադաստրի կոմիտեի հաշվառման ծրագիր մուտքագրված գնահատման հաշվետվությունները, որոնք նույնպես հիմնականում իրենցից ներկայացնում են խոշոր արտադրական կամ հասարակական նշանակության անշարժ գույքեր։ Վերը թվարկված գույքերը այսօր կարող են գնահատել լիազոր մարմնում հաշվառված գնահատողների շուրջ 40 տոկոսը։ Իսկ հանձնաժողովի այն անդամը, որը երբևէ նման հաշվետվություն չի կազմել (հնարավոր է նույնիսկ չի տեսել), չի կարող և առավել ևս չպետք է ուսումնասիրի որևէ հաշվետվություն։ Պետական և համայնքային գույքերի ցանկում երբեմն հանդիպում են յուրահատուկ և եզակի գույքեր, որոնց գնահատությունները արվում են բացառապես հեղինակավոր գնահատողների հետ քննարկումների և խորհրդակցությունների արդյունքում։ Հանձնաժողովի կազմում ընդգրկելով 2 տարվա փորձ ունեցող (այսինքն անփորձ) գնահատողների, ուսումնասիրությունները կկատարվեն թերի և մակերեսորեն, ինչն էլ մեծ վնաս կհասցնի պետական և համայնքային բյուջեներին։ Այսօրվա գործող հանձնաժողովը իր փորձառու կազմով ապացուցել է իր աշխատանքի արդյունավետությունը կոնկրետ թվերով (2023 թվականի համար շուրջ 1,4 միլիարդ ՀՀ դրամ պետ բյուջեի միջոցների տնտեսում), ինչը կադաստրի կոմիտեի ղեկավարը հպարտությամբ ներկայացրեց Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Ինչ վերաբերվում է Նախագծի հիմնավորման այն դրույթին, որ Գործնականում օրենքի կիրարկման տեսանկյունից ներկայումս հաճախ են դժվարություններ առաջանում հանձնաժողովում գնահատողների ներգրավման տեսանկյունից, հարկ է նշել, որ այսօր հաշվառված գնահատողների ավելի քան 40 տոկոսը ունեն հինգ և ավելի տարվա մասնագիտական աշխատանքային փորձ և այս թիվը աճում է յուրաքանչյուր եռամսյակ։ «Գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի և ոլորտին վերաբերվող իրավական ակտերի համահեղինակ Կադաստրի կոմիտեի կադաստրային գնահատման և շուկայի վերլուծության վարչության նախկին պետ ՀՀ տարածքում գնահատման գործունեության մասնագիտական հանձնաժողովի նախկին նախագահ՝ Հմայակ Հակոբյան

See more