Add to favourites
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» օրենքի նախագիծ
-
16 - Agree
-
10 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Վիգեն Ավետիսյան 02.05.2024 14:34:04 | <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ․ 1. Հիմնավորումների վերաբերյալ․ <<Տեխնածին հանքավայր>> հասկացություն եղել է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում մինչև 2014-2016 թ․, սակայն Համաշխարհային բանկի օժանդակությամբ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում կատարվել է փոփոխություն և լրացում, որը համապատասխանեցվել է ԵՄ դիրեկտիվներին, հանվել է այդ հասկացությունը և ավելացվել է նոր հասկացություն՝ բոլոր ենթաօրենդրական ակտերով հանդերձ։ ՀԲ-ի կողմից տրամադրվել է վարկ/դրամաշնորհ։ Այդ փոփոխությունների արդյունքում 100-ավոր միլիոն դրամ պետական բյուջե հարկ է մուտքագրվել, բացի դրանից միլիոնավոր դրամի բանկային երաշխիք է տրամադրվել։ Այս փոփոխությունով այդ ամենը կվերանա։ ՀԲ-ի կողմից տրամադրվել է մոտ 500․0 հազ․ $-ի չափով գումար, որպեսզի ուսումնասիրվի ընդերքօգտագործման հետ կապված խնդիրները և մշակվի ՀՀ ընդերքի ռազմավարությունը, որն էլ կատարվել է։ Այս փոփոխություններով և լրացումներով իմ կողմից նշված աշխատանքները և գումարի տրամադրումը դառնում են առ ոչինչ։ Դրանից շատ լավ տեղյակ է նախկին էկոնոմիկայի նախարարը, ով հիմա հանդիսանում է փոխվարչապետը։ Այս փոփոխություններով պետական բյուջեի եկամուտների և ծախսերի էական նվազեցում է լինելու։ 2. Նախագծի վերաբերյալ․ Նախագծի Հոդված 1-ի 1)-ին 3)-րդ, 4-րդ կետերը հակասում է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքին, քանի որ բոլոր հասկացություններում և ընդհանրապես Օրենսգրքում <<ընդերք>>-ի հետ է կապված բոլոր գաղափարախոսությունը՝ մասնավորապես՝ ընդերք, ընդերքօգտագործող, ընդերքօգտագործում, ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն և այլն։ 3. Հոդված 2-ի 1)-ին կետը հանել, քանի որ եթե կան խնդիրներ, ապա լիազոր մարմինը պաշարներն ի՞նչի է հաստատում։ Դա կոռուպցիայի լայն հնարավորություն կտա լիազոր մարմնին, քանի որ պաշարները կհաստատի, սակայն կտա բազմաթիվ պարտավորություններ, հետագայում քրեական գործի շրջանակներում կասի, որ հաստատել եմ, որ կատարի նշված պարտավորությունները։ Այս համատեքստում առաջարկում եմ հանել երկրաբանատնտեսագիտական հիմնավորումներ(վերագնահատում՝ 10 տարի հետո) գաղափարը , քանի որ դա նույնպես պարունակում է կոռուպցիոն բնույթ։ Վերագնահատումը պետք է լինի ընդերքօգտագործողի ցանկությամբ։ Նույնը վերաբերվում է հոդված 2-ի 11)ժրդ կետին։ Լիազոր մարմինն իր աշխատակիցների համար ապահովում է աշխատանք, այս դեպքում կոռուպցիայի տեսքով։ 4. Հոդված 2-ի 12)-րդ կետը հանել, քանի որ բոլոր դեպքերում աշխատանքները կատարվում են շեղումներով, քանի որ եթե պարզ է տվյալ տարածքի երկրաբանական կառուցվածքը, ապա այդ դեպքում ինչի պիտի երկրաբանական ուսումնասիրություն կատարվի դաշտային պայմաններում, այլ աշխատանքները կկատարվեն աշխատանոցային պայմաններում։ Դաշտային պայմաններում կարող է լինել ֆորս-մաժորային պայմաններ։ 5. Հոդված 3-ի 29)-րդ և 30)-րդ կետերն արդեն գոյություն ունեն՝ ՀՀ Կառավարության 14․03․2013թ․ թիվ 274-Ն և 22․11․2012թ․ թիվ 1480-Ն որոշումներ։ Այնպիսի տպավորություն է, որ մշակողը տեղյակ չի իրավական ակտերից։ 31)-րդ կետը հանել։ 32)-րդ կետում ինչ է նշանակում գետերի ափերին։ Առաջարկում եմ կոնկրետ նշվի։ 33)-րդ կետը հակասում է Օրենսգրքի հոդված 1-ին և այլ օրենքներին։ 6. Հոդված 4-ի 33)-րդ կետը հանել, քանի որ ամեն մի հանքավայր տարբեր ձև է։ 7. Հոդված 5-ի 6)-րդ ենթակետը հանել, կոռուպցիոն դրսևորում է լինելու։ Բիզնեսը հարվածի տակ է դրվում, պետական բյուջեյի մուտքերը պակասելու են, քանի որ 5-րդ տարուց սկսած ավազի արդյունահանման աշխատանքներ չի իրականացվելու առնվազն 3 տարի։ 8. Հոդված 9-ը հանել, քանի որ Տեսչական մարմինն անմիջապես չի կարող վերահսկողություն իրականացնել՝ մարդկային ռեսուրսների բացակայության, հաստատված ծրագրից շեղվելու, այլ մարմիններից ստացված տեղեկատվությամբ վերահսկողություն իրականացնելու և այլ պատճառներով։ Այդ դեպքում ընդերքօգտագործողը կշեղվի թույլտվությամբ տրամադրված ժամանակացույցից։ Բացի դրանից ընդերքաբանական փորձաքննության ժամանակ Տեսչական մարմինը կատարում է ստուգում։ 9. Հոդված 11-ը հստակեցման կարիք ունի, քանի որ <<հեղինակային հսկողություն>> հասկացություն չի սահմանվել։ Եթե նախագծի հեղինակը բացակայում է երկրից կամ մահացել է, ապա ինչ է լինելու։ 10. Հոդված 12-ի 1)-ին կետը շավ է, այդ համատեքստում առաջարկում եմ նաև փոփոխություն նախատեսել նաև <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքում և ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում նույն ձևով, ինչ ««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով է սահմանված։ Ինչի պիտի տեխնիկական փորձաքննություն իրականացվի նաև այլ կազմակերպությունների կողմից, իսկ բնապահպանական փորձաքննություն իրականացվի միայն Շրջակա միջավայրի նախարարության կողմից։ 11. Հոդված 14-ը հանել, հիմնավորումներն արդեն ներկայացվել է նախորդիվ։ | 1. Չի ընդունվել։ Կարծիքում նշված օրենսդրական փոփոխությունների արդյունքում ընդունված օրենսդրական փոփոխություններով «տեխնածին հանքավայրը» հանվել է Օրենսգրքից և ավելացվել են ընդերքօգտագործման թափոնների մասին կարգավորումներ, որոնք տեխնածին հանքավայրից տարբերվում են նրանով, որ տեխնածին հանքավայրը թափոնների այն օբյեկտն է, որտեղ կուտակված օգտակար հանածոն ստացել երկրաբանատնտեսագիտական գնահատական և հաստատվել են օգտակար հանածոյի պաշարներ։ Կարծիքում նշված օրենսդրական նախորդ փոփոխություններով սահմանված կարգավորումները տարածվում են ընդերքօգտագործման թափոնների հետ կապված իրավահարաբերությունների կարգավորմանը, իսկ սույն Նախագծով սահմանվում են կարգավորումներ տեխնածին հանքավայրերի նկատմամբ, որոնք չեն հակասում Օրենսգրքում տրված կարգավորումներին։ Բյուջեի մուտքերի նվազեցում չի նախատեսվում, քանի որ թափոնները իրենց առաջացման պահին դիտարկվելու են թափոն և դրանց համար պետական բյուժե վճարվելու են թափոնների տեղադրման համար սահմանված վճարները, իսկ դրանք տեխնածին հանքավայր դիտարկվելուց հետո վճարվելու է նաև դրանցում կուտակված օգտակար հանածոյի իրացումից ակնկավող ռոյալթին կամ բնօգտագործման վճարը։ 2. Չի ընդունվել։ Քանի որ այս տրամաբանությամբ թափոնները կամ դրանց տեղադրման օբյեկտները նույնպես ընդերքի հետ կապ չունեն։ 3. Չի ընդունվել։ Հոդվածի տրամաբանությունն այն է, որ հանքավայրի ուսումնասիրության ժամանակ կարող են որոշ տեսակի ուսումնասիրությունների կատարված չլինեն, կամ հանքավայրում իր առանձնահատկություններից պամանավորված առկա լինեն այնպիսի պայմաններ, որոնց անհրաժեշտ է հատուկ ուշադրության արժանացնել հանքավայրի նախագծման փուլում, սակայն նշված հանգամանքները չեն ազդում պաշարների գնահատման որակաքանակական ցուցանիշների վրա։ Այս դեպքում պաշարների հաստատման փաստաթղթում կնշվեն այդպիսի կետերը։ 4. Չի ընդունվել։ Երկրաբանական ուսումնասիրությունները ծրագրից շեղումներով կատարելու դեպքում Օրենսգրքով սահմանված են կարգավորումներ, որոնք երբեմն չեն պահպանվում Ընդերքօգտագործողների կողմից և այդ շեղումները բացահայտվում են օգտակար հանածոների պաշարների փորձաքննության փուլում, երբ երկրաբանական ուսումնասիրություն իրականացրած անձը ընդերքօգտագործող չէ, և Օրենսգրքով սահմանված զգուշացումները ներկայացման ենթակա չեն։ Նախագծով տրված կարգավորումը կնպաստի Օրենսգրքով երկրաբանական ուսումնասիրությունները շեղումներով կատարելու դեպքում սահմանված կարգավորումների կատարման համար։ 5. Չի ընդունվել։ Նախագծով ապահովվում են այդ իրավական ակտերի լիազորող նորմերի սահմանումը։ 6. Չի ընդունվել։ Նախագծի նշված կետով տրվող կարգավորումը չի վերաբերում հանքավայրերին, այլ վերաբերում է օրինակ ճանապարհաշինարարության ժամանակ ընդերքից հանվող օգտակար հանածոյին, որի օգտագործման համար Օրենսգրքով մեխանիզմ սահմանված չէ, ուստի դրանք պետք է դիտարկել որպես հանքավայր և դրանք օգտագործելու համար անցնել Օրենսգրքով հանաքավայրերի համար սահմանված բոլոր գործընթացները։ Կարգավորմամբ նախատեսվում է պարզեցնել և սահմանել բոլոր տեսակի շինարարություններին զուգահեռ արդյունահանվող օգտակար հանածոյի օգտագործման պարզ ընթացակարգ։ 7. Չի ընդունվել։ Նախագծով տրվող կարագվորումը ծառայելու բիզնես ռիսկերի հստակ գնահատման համար, քանի որ վերականգնվող պաշարների ծավալները գնահատվելու են ոչ թե ենթադրական վերականգնման գործակցի կիրառմամբ, այլ բիզնեսի կողմից հստակ հաշվարկված և հիմնավորված գործակցի կիրառմամբ։ Իսկ Նախագծով սահմանված ժամկետը ամբողջությամբ բավարար է օրենսգրքով սահմանված ընթակարգերը պատշաճ իրականացնելու համար։ 8. Ընդունվել է մասնակի։ Նախագծով տրվող կարագվորման անհրաժեշտությունը պայմնավորված է այն հանգամանքով, որ տեսչական ստուգումների իրականացման փուլում, երբ կատարված է հետախուզական փորվածքների ռեկուլտիվացիա, տեսչական մարմինը որևէ կերպ չի կարող ստուգել դրանց խորությունը, դրանցում օգտակար հանածոյի մասին ստացված տեղեկատվության արժանահավատությունը։ Նախագծի կարգավորմամբ չի նախատեսվում իրականացնել տեսչական ստուգում, այլ նախատեսվում է մինչև հետախուզական փորվածքների ռեկուլտիվացիան արձանագրել դրանցից ստացված տեղեկատվության արժանահավատության փաստը։ 9. Ընդունվել է։ Նախագծից հանվել են 11-րդ հոդվածը և «հեղինակային հսկողության» հետ կապված իրավակարգավորումները։ Ըստ այդմ փոխվել է նախագծի համարակալումը։ 10. Չի ընդունվել ։ Նշված առաջարկը կդիտարկվի հետագա օրենսդրական փոփոխությունների ժամանակ։ 11. Չի ընդունվել ։ Տես՝ 1-ին կետի հիմնավորում։ | |
2 | <Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն> ՀԿ 02.05.2024 15:41:58 | 1. 1-ին հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով և 3-րդ հոդվածի «31)» կետի լրացումների վերաբերյալ․ հատուկ ուշադրություն է պետք տրամադրել այն բանին, որ «տեխնածին հան¬քա-վայր» հասկացությունը սահմանված է եղել նախկինում՝ օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետում և 14-րդ հոդվածով տրված էին դրա հետ կապված կարգավորումները, որոնք ուժը կորցրել են 18.10.2016թ. ՀՕ-161-Ն օրենքով: Այդ օրենքի ընդունումը հիմնավորվել է հենց նրանով, որ արտադրական լցակույտերը, որպես «ընդերքօգտագործման թափոն» որակելու պարագայում հնարավորություն է ընձեռվում թափոնների հետագա վերամշակում, ինչպես արդյունահանման գործընթացին զուգընթաց, այնպես էլ առանձին: Իսկ նախագծով առաջարկվող Օրենքի մշակման անհրաժեշտությունը բխել է նաև «Զարգացման քաղաքականության գործառնություն» բյուջետային աջակցության ծրագրի չորրորդ փուլի գործողությունների ժամանակացույցի 4-րդ կետի պահանջից (Կառավարությունը կանոնակարգում է ընդերքօգտագործման թափոնների կառավարման հետ կապված օրենսդրական կարգավորման խնդիրները)՝ համաձայն Եվրոպական Պառլամենտի և Խորհրդի 2006թ. մարտի 15-ի N2006/21/ԵՀ (Արդյունահանող արդյունաբերություններում գոյացող թափոնների կառավարման մասին) և 2008թ. նոյեմբերի 19-ի N2008/98/ԵՀ (Թափոնների մասին) հրահանգների: Բացի վերոնշայից, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում սխալ է «վերամշակումից հետո» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև երկրի մակերևույթին կամ լեռնային փորվածքներում տեղադրված ընդերքօգտագործման թափոնները, որոնք երկրաբանատնտեսագիտական գնահատման արդյունքում ստացել են արդյունաբերական (տնտեսական) նշանակություն» բառերը, քանի որ եթե թափոնները անցնում են երկրաբանատնտեսագիտական գնահատում, որպեսզի անվանվեն օգտակար հանածո, ապա նույն տրամաբանությամբ պինդ, հեղուկ, գազանման և մյուս գոյացումները ընդերքում նույնպես պետք է անցնեն երկրաբանատնտեսագիտական գնահատական որպեսզի համարվեն օգտակար հանածոներ։ Ըստ Եվրոպական Պառլամենտի և Խորհրդի N2006/21/ԵՀ հրահանգի 4-րդ կետի՝ «Շրջակա միջավայրի վերաբերյալ Համայնքի քաղաքականության նպատակներին համապատասխան՝ անհրաժեշտ է սահմանել նվազագույն պահանջներ՝ կանխելու կամ հնարավորինս նվազեցնելու համար շրջակա միջավայրի կամ մարդու առողջության վրա բացասական ազդեցությունները, որոնք առաջանում են արդյունահանող արդյունաբերություններում գոյացող թափոնների կառավարման արդյունքում, ինչպես օրինակ՝ պոչանքներ (այսինքն՝ պինդ կամ կիսահեղուկ թափոններ, որոնք գոյանում են մի շարք մեթոդներով հանքանյութերի մշակման հետևանքով) և ոչ պիտանի ու մակաբացման ապարներ (այսինքն՝ նյութեր, որոնք արդյունահանման աշխատանքներում շարժվում են հանքաքար կամ հանքային մարմիններ ստանալու, այդ թվում՝ նախաարդյունաբերական մշակման փուլի ընթացքում) և հողաբուսական շերտ (այսինքն՝ հողի վերին շերտը)՝ պայմանով, որ դրանք համարվում են թափոններ»։ Օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո ի հայտ են եկել ընդերքօգտագործման թափոնների և դրանց գործածության օբյեկտների կառավարման խնդիրների օրենսդրական կարգավորման ենթակա մի շարք հարցեր, մասնավորապես, ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների գործածության, վերամշակման և պահպանության անվտանգության սկզբունքները, նշված ոլորտներում համապատասխան տնտեսվարող սուբյեկտների իրավունքները և պարտականությունները, բնակչության առողջության և շրջակա միջավայրի վրա ազդեցության վտանգների և ռիսկերի գնահատումը, համապատասխան օբյեկտների փակումը և ռեկուլտիվացիան, թափոնների օբյեկտների և վերամշակման կառավարման պլանների առկայության պահանջը: Օրենքների ընդունման նպատակն էր հստակեցնել ընդերքօգտագործման թափոնների և դրանց գործածության օբյեկտների կառավարման հետ կապված իրավահարաբերությունները՝ կանխելու կամ հնարավորինս նվազեցնելու համար շրջակա միջավայրի կամ մարդու առողջության վրա բացասական ազդեցությունները, որոնք առաջանում են արդյունահանող արդյունաբերություններում գոյացող թափոնների կառավարման արդյունքում (18.10.2016թ. ՀՕ-161-Ն օրենքի հիմնավորում ) : Հարկ է նշել, որ «տեխնածին հանքավայր» հասկացությունը կիրառվում էր Ռուսաստանի Դաշնության օրենսդրության մեջ, սակայն 2022թ․ հուլիսի 14-ի Ռուսաստանի Դաշնության N 343-ФЗ օրենքով «Ընդերքի մասին» օրենքում և Ռուսաստանի Դաշնության առանձին օրենսդրական ակտերում կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն օրենսգրքի կարգավորման առարկա է դարձել ընդերքօգտագործման թափոնների (մակաբացման և ներփակման ապարներ, շլամ, օգտակար հանածոների հարստացման գործընթացից առաջացած պոչանքներ և երկրաբանական ուսումնասիրության այլ թափոններ) և ընդերքօգտագործման թափոններից օգտակար հանածոյի և օգտակար բաղադրիչների կորզման ոլորտները, ինչը համապատասխանում է ընդերքօգտագործման թափոնների կառավարման միջազգային փորձին։ Արտոնություններ են սահմանվել նաև ընդերքօգտագործման թափոնների օգտագորման համար։ ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի N 730-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ 2.» բաժնի 3-րդ կետով սահմանված է, որ ընդերքօգտագործման թափոնների կառավարման նախագծերի վերանայման և վերահսկման համար հարկավոր է զարգացնել և ուժեղացնել ՀՀ կառավարության կարողությունները, ինչպես նաև ընդերքօգտագործման թափոնների կառավարման համար հիմնավոր և լավ նախագիծ կազմելու համար անհրաժեշտ է դիտարկել միջազգային լավագույն մատչելի տեխնիկական միջոցները։ Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկում ենք ՀՀ որդեգրած քաղաքականությունը «տեխնածին հանքավայր» եզրույթի վերաբերյալ թողնել անփոփոխ և Նախագծից հանել «տեխնածին հանքավայր» բոլոր կարգավորոմները: | Ընդունվել է մասնակի | Ընդունվել է օգտակար հանածո հասկացության վերաբերյալ կատարված դիտողությունը և Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետը խմբագրվել է հետևյալ կերպ. «1) 10-րդ կետում «պարփակված» բառից հետո լրացնել «կամ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտում կուտակված» բառերը», ինչպես նաև Նախագիծը լրացվել է նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ.«2) 11-րդ կետում «որոշված են» բառերից հետո լրացնել «կամ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտում կուտակված» բառերը.»: Խմբագրվել է նաև նախագծի հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը խմբագրվել է հետևյալ կերպ. «4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 57-րդ կետ. «57) տեխնածին հան¬քա¬վայր՝ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտ, որը պարունակում է օգտակար հանածոների պաշարներ». Օրենքի նախագծի վերաբերյալ նկարագրված կարգավորումը, որը տրվել է 2016 թվականին և վերաբերում է տեխնածին հանքավայր հասկացությունից հրաժարվելու առաջարկին չի ընդունվել հետևյալ պատճառներով. ա. Նշված կարգավորումից հետո ՀՀ-ում որևէ թափոնի օբյեկտ չի շահագործվել (վերամշակվել)։ բ. Օրենսգրքի 60.2 հոդվածի 2-րդ մասով նշվում է, որ «Ընդերքօգտագործման թափոնների վերամշակումն իրականացվում է այն ընդերքօգտագործողների կողմից, որոնք ցանկանում են վերամշակել ընդերքօգտագործման թափոններ և այդ նպատակով սույն օրենսգրքի 5-րդ գլխով սահմանված կարգով ներկայացրել են համապատասխան դիմում»։ գ. Նախագծով առաջարկվող կարգավորումները չեն տարածվում ընդերքօգտագործման թափոնների այն օբյեկտների վրա, որոնցում կուտակված օգտակար հանածոն չի ստացել երկրաբանա-տնտեսագիտական գնահատական և մինչ այդ պահը համարվում են ընդերքօգտագործման թափոնների տեղադրման օբյեկտ, ուստի հիմնավորված չէ այն առաջարկը, որ նախագծի ընդունումը հակասում է Օրենսգրքով ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառավարման, անվտանգության ապահովման վերաբերյալ ներկայում գործող կարգավորումներին։ դ. Ինչ վերաբերում է միջազգային փորձին, ապա ՄԱԿ-ի շրջանակային դասակարգմամբ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտում կուտակված օգտակար հանածոների պաշարները համարվում են մարդածին ռեսուրսներ։ |
3 | <Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն> ՀԿ 02.05.2024 15:41:58 | 2. 1-ին հոդվածի 2-րդ կետի փոփոխության վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող անձին հնարավորություն է տրվում պաշարների գնահատումից հետո 1 տարով երկարաձգել ուսումնասիրության թույլտվության ժամկետը՝ արդյունահանման նախագիծ կազմելու համար, միաժամանակ՝ լինելով ընդերքօգտագործող, քանի որ տվյալ հանքավայրի վերաբերյալ ստացած երկրաբանական տեղեկատվությունը կարող է տնօրինել և օգտագործել միայն ընդերքօգտագործման իրավունքի սահմաններում (Օրենսգրքի 12-րդ հոդված 3-րդ մաս), որով երաշխավորվում է, որ ընկերությունը սեփական միջոցներով կատարված ուսումնասիրությունից հետո օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի առաջնահերթ ստանալ արդյունահանման իրավունք (Օրենսգրքի 51-րդ հոդված 10-րդ մաս)։ Սակայն քանի որ առաջարկվող փոփոխությամբ ներդրողները զրկվելու են այդ երաշխիքից, առաջարկում ենք այն հանել։ | Ընդունվել է մասնակի | Քանի, որ պաշարների հաստատումից հետո, տարբեր պատճառներով (ընդերքօգտագործողի կողմից պաշարների հաստատման հաշվետվությունը սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու և այլ պատճառներով), ստացվում է այնպես, որ այն ընկերությունը, որը կրել է ընդերքօգտագործման իրավունք և իր ֆինանսական միջոցների հաշվին կատարել է երկրաբանական ուսումնասիրություն, այլևս չի հանդիսանում ընդերքօգտագործող, քանի որ դրա ժամկետը ավարտվել է։ Արդյունքում նշված կետը խմբագրվել է հետևյալ կերպ. «արտոնյալ դիմումատու` օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունքի կրող, որը սույն օրենսգրքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ներկայացրել է դիմում կամ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն իրականացրած անձ, որը օգտակար հանածոների պաշարների հաստատումից հետո՝ 20 օրվա ընթացքում դիմել է օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ստանալու նպատակով»․ |
4 | <Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն> ՀԿ 02.05.2024 15:41:58 | 3. 2-րդ հոդվածի 1-ին կետին անդրադառնալուց առաջ նշենք, որ օրենսգրքի 7-րդ հոդվածի 6.9 մասի համաձայն՝ ընդերքաբանական փորձաքննության արդյունքներով տրվում է փորձագիտական եզրակացություն, որը հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան որոշմամբ։ Այսինքն, փորձաքննության արդյունքները լինում են կամ դրական կամ էլ բացասական: Եթե Նախագիծը մշակողները ցանկացել են լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան որոշմամբ սահմանել, որ փորձաքննության արդյունքները կարող են լինել դրական (բացասական) կոնկրետ պայմանների ապահովման (չապահովման) պարագայում, ապա Նախագծի այդ կետի տեքստը ենթակա է խմբագրման: | ՉԻ ընդունվել | Հոդվածի տրամաբանությունն այն է, որ հանքավայրի ուսումնասիրության ժամանակ կարող են որոշ տեսակի ուսումնասիրություններ կատարված չլինեն, կամ հանքավայրի առանձնահատկություններից պամանավորված առկա լինեն այնպիսի պայմաններ, որոնց անհրաժեշտ է հատուկ ուշադրության արժանացնել հանքավայրի նախագծման փուլում, սակայն նշված հանգամանքները չեն ազդում պաշարների գնահատման որակաքանակական ցուցանիշների վրա։ Այս դեպքում պաշարների հաստատման փաստաթղթում կնշվեն այդպիսի կետերը։ |
5 | <Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն> ՀԿ 02.05.2024 15:41:58 | 4. 2-րդ հոդվածի 2-րդ կետով լրացվող՝ 1) «(11․» -րդ և նախագծի 5-րդ հոդվածի 6-րդ կետերում առաջարկում ենք «արդյունահանման իրավունքը տրամադրվում է հինգ տարի ժամկետով» բառերը փոխարինել «արդյունահանման իրավունքը տրամադրվում է ութ տարի ժամկետով» բառերով, քանի որ վերականգնվող տեղամասի առանձնացմամբ օգտակար հանածոյի վերագնահատված պաշարների հաստատման և դրա հիման վրա արդյունահանման փոփոխված նախագծի կազմման համար ընդերքօգտագործողից կպահանջվի առնվազն մեկ տարի, իսկ արդյունահանման թույլտվության ժամկետի երկարաձգման համար, համաձայն Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ կետի՝ դիմումը պետք է ներկայացվի արդյունահանման թույլտվության ժամկետի ավարտից առնվազն 2 տարի առաջ։ 2) «(12․»-րդ կետի վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված է, որ Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը պետք է ներառի՝ աշխատանքների կատարման մոտավոր ծավալները և այլն։ Այս դյույթի ամրագրման անհրաժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ ֆոնդային երկրաբանական տեղեկավության (հանույթային, քարտեզագրման կամ որոնողական աշխատանքների արդյունքների) հիման վրա հաշվարկվում են, օրինակ՝ պահանջվող հորատանցքերի խորությունները կամ այլ լեռնային փորվածքների ծավալները (օրինակ՝ ըստ նախնական տվալների հիման վրա հաշվարկված հորատանցքոց հորատվող հանքային մարմինը կարող է ամբողջությամբ չհատվել կամ, ընդհակառակը՝ հանքային մարմինը ամբողջությամբ հատվել է մինչև ծրագրային շեմին հասնելը, հետևաբար փաստացի և ծրագրային ծավալների միջև կարող են լինել շեղումներ)։ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 7-րդ հոդվածի 6․5-6․7 մասերով սահմանված է, որ ընդերքաբանական փորձաքննություն իրականացվում է բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից լիազոր մարմնին տրամադրված ընդերքօգտագործողի կատարած և հաշվետվությամբ ներկայացրած աշխատանքների առաջնային երկրաբանական փաստագրման նյութերի արժանահավատության վերաբերյալ տրված տեղեկատվության համաձայն: Ուստի առաջարկում ենք այն հանել։ | Չի ընդունվել | Հինգ տարի ժամկետը հաշվարկվել է այն դրույթից ելնելով, որ վերականգնվող պաշարների վերականգնվելիության գործակցի ուսումնասիրությունների համար ամբողջությամբ բավարար են 3 տարվա ընթացքում կատարված դիտարկումները, իսկ հաջորդ երկու տարիների ընթացքում կկատարվեն առաջարկի մեջ մյուս ընթացակարգերը։ Ինչ վերաբերում է ուսումնասիրության ծրագրից թույլ տրված շեղումներին, ապա դիտարկման մեջ մեջբերված օրենքի կետերը առնչություն չունեն այն հանգամանքի հետ, որը վերաբերում է ընդերքօգտագործման իրավունքի պայմանների խախտմանը։ Բնականաբար ուսումնասիրության ծրագրում ամրագրված ծավալները կարող են փոփոխվել, սակայն նման դեպքում այդ փոփոխությունները անհրաժեշտ է կատարել Օրենսգրքով սահմանված կարգով։ |
6 | <Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն> ՀԿ 02.05.2024 15:41:58 | 5. 3-րդ հոդվածով առաջարկվող օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը լրացվող կետերում մի տեղ առանձնացվում է կանխատեսումային պաշար և մեկ այլ կետում նշվում կանխատեսումային ռեսուրս անվանումները։ Երկուսն էլ վերաբերում են տարածքներին, որտեղ չեն կատարվել երկրաբանահետախուզական աշխատանքներ, ուստի անհրաժեշտություն կա հստակեցնել և կիրառել «կանխատեսումային ռեսուրս»-ը։ | Ընդունվել է | Կետը խմբագրվել է և կիրառվել է «կանխատեսումային ռեսուրս»։ |
7 | <Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն> ՀԿ 02.05.2024 15:41:58 | 6. 4-րդ հոդվածով առաջարկվող 30-րդ և 31-րդ կետերի լրացումները լրացուցիչ քննարկման և հիմնավորման կարիք ունեն, քանի որ հարցը վերաբերում է մայկշեյդերական մասնագիտական գործունեությանը, որի արդյունքում ձևավորված փաստաթղթերի կազմը և բովանդակությունը խիստ փոխկապակցված է հանքավայրի մշակման համակարգից (բաց կամ ստորգետնյա), հանքային մարմինների ձևաբանությունից և մի շարք այլ պարամետրերից, ինչպես նաև չափագրման գործիքների ֆունկցիոնալ հնարավորություններից։ Այս պարագայում լիազոր մարմինը սահմանափակելու է փաստաթղթի լրացման ձևաչափը, որն անհրաժեշտ է լինելու ընդերքօգտագործողին, ինպես նաև ընկերությունների նորագույն տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները։ | Չի ընդունվել | Նշված քննարկումը կկազմակերպվի նախագծով նախատեսվող իրավական ակտերի բովանդակության քննարկման ժամանակ։ |
8 | <Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն> ՀԿ 02.05.2024 15:41:58 | 7. 4-րդ հոդվածով առաջարկվող 32-րդ կետով լրացվող և 11-րդ հոդվածում կիրառվող «հեղինակային հսկողություն» սահմանման մասով հայտնում ենք, որ համաձայն «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի «գ» կետի՝ հեղինակային հսկողությունը` դա կառուցվող օբյեկտի ճարտարապետական հորինվածքի ու լուծումների` հաստատված նախագծին համապատասխանությունն ապահովելու նպատակով ճարտարապետաշինարարական նախագծերի հեղինակների կամ նրանց լիազորած անձանց կողմից պայմանագրային հիմունքներով շինարարության նկատմամբ իրականացվող հսկողությունն է: Խնդրում ենք բացատրել, թե ո՞րն է այս կետի անհրաժեշտությունը, եթե օգտակար հանածոյի արդյունահանումը չունի կառուցվող օբյեկտի ճարտարապետական հորինվածք ու լուծումներ: | Ընդունվել է | Նախագծից հանվել են 11-րդ հոդվածը և «հեղինակային հսկողության» հետ կապված իրավակարգավորումները։ Ըստ այդմ փոխվել է նախագծի համարակալումը։ |
9 | <Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն> ՀԿ 02.05.2024 15:41:58 | 8. 13-րդ հոդվածով մշակված լրացումը, մեր կարծիքով, օրենսգրքի մակարդակով փորձ է կատարվում միջամտել օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձի՝ կառավարման և բիզնես գործընթացներին, առանց որևէ հիմնավորման: Խնդրում ենք բացատրել, թե ի՞նչ նպատակ է հետապնդում կամ ո՞րն է մինչև հաջորդ տարվա փետրվարի 20-ը ընդերքօգտագործողի կողմից ինժեներատեխնիկական անձնակազմի հաստիքացուցակը և այդ հաստիքները զբաղեցնող աշխատակիցների մասնագիտական կրթության մասին տվյալները լիազոր մարմին ներկայացնելու անհրաժեշտությունը: Հարկ է նշել, որ Օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 18․1 կետով սահմանված է, որ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցողները լիազոր մարմնին պետք է տեղեկացնեն 49-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ և 10-րդ կետերով (նաև ինժեներատեխնիկական անձնակազմին) պահանջվող տեղեկություներում փոփոխություններ կատարելու մասին՝ 14 օրվա ընթացքում։ 30-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն լիազոր մարմինը ընդերքօգտագործողին կարող է տալ գրավոր զգուշացում՝ ոչ միայն արդյունահանող, այլև բոլոր տեսակի թույլտվություն ունեցողներին։ Ընդերքօգտագործման իրավունք հայցող կազմակերպության ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունների բովանդակությունը և դրանց ներկայացվող պահանջները սահմանեվել են ՀՀ կառավարության 2013թ․ N367, N368 և N369 որոշումներով՝ համաձայն որոնց ընկերությունները կարող են ունենալ հաստիքային աշխատակիցներ կամ մասնագետների կամ մասնագիտական կազմակերպությունների հետ կնքված պայմանգրեր, իսկ այս օրենքի նախագծով պահանջվում է ներկայացնել միայն հաստիկացուցակ։ Ըստ 2023 թվականի մայիսին ՀՀ կառավարության կողմից ընդունված Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության՝ հանքարդյունաբերության ոլորտի ընկերություններին և ներդրողներին մտահոգող առաջնային հարցերից է այն իրավական դաշտի կայունությունը, որտեղ նրանք պատրաստվում են ներդրումներ կատարել: ՀՀ-ում գործող իրավակարգավորումները պետք է ապահովեն ներդրումներ կատարելու կայուն հիմք՝ ընկերություններին տրամադրելով երաշխավորված տնօրինման, ինչպես նաև բացառիկ և ազատ հիմունքներով ընդերքօգտագործում իրականացնելու և արտադրություն ծավալելու հնարավորություն։ Ռազմավարությունը թույլ կտա ունենալ տեսլական և իրականացնել կոնկրետ գործողություններ՝ վերը նշված խնդիրների լուծման և ոլորտի կայուն զարգացում, ինչպես նաև ներդրումների ներգրավում ապահովելու համար։ Սակայն այս օրենքի նախագիծը չի բխում նշյալ ռազմավարության վերոնշյալ նպատակներից և ներդրումների իրականացման համար կարևոր միջազգային լավագույն փորձից։ | Ընդունվել է | Կետը խմբագրվել է հետևյալ կերպ․ «32) մինչև հաջորդ տարվա փետրվարի 20-ը լիազոր մարմին ներկայացնել ինժեներատեխնիկական անձնակազմի հաստիքացուցակը և այդ հաստիքները զբաղեցնող աշխատակիցների մասնագիտական կրթության կամ ինժեներատեխ-նիկական մասնագետների կամ մասնագիտական կազմակեր-պությունների հետ կնքված պայմանագրերի մասին տվյալներ։»։ |