««Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
4 - Agree
-
4 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հաշվի առնելով այն փաստը, որ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում է գտնվում Սփյուռքի ամենամեծ համայնքներից մեկը՝ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) նախաձեռնում է նոր ծրագիր՝ բավարարելու համար տեղի հայության տեղեկատվական կարիքները, նրանց ներկայացնելու հայալեզու բովանդակություն և ամրապնդելու Հայաստան-Սփյուռք կապերը։ Հանրային հեռարձակողի բացակայությունը հայկական համայնքում երեք տասնամյակների ընթացքում առաջացրել է տեղեկատվական մեծ բաց։ Իրավական ակտի ընդունմամբ հնարավոր կլինի Ընկերության հեռուստատեսային կոնտենտի հեռարձակումը հասանելի դարձնել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հայկական համայնքին:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Արբանյակային հեռարձակման գործարկումից ի վեր Ընկերության «Առաջինի միջազգային ալիքը» (Առաջինի արբանյակային ալիք) հեռարձակվել է ԱՄՆ-ում, սակայն հեռարձակումը եղել է ոչ ունիվերսալ։ Միշտ չէ, որ հաշվի են առնվել համայնքի առանձնահատկությունները, չի ստեղծվել հատուկ հեռուստաբովանդակություն տեղի հայության համար, իսկ եթերացանցը հաճախ չի ադապտացվել տվյալ ժամային գոտում ապրող հեռուստադիտողների համար։ Բացի արբանյակային հեռարձակումից, ներկայումս Ընկերությունը պաշտոնապես չի ներկայացվում Կալիֆոռնիայում, հեռարձակումը իրականացվում է տեղական ընկերության միջոցով, որի ապահոված ծածկույթը փոքր է և հայկական համայնքը տվյալ հեռարձակմանը հասանելիության խնդիր ունի:
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Հաշվի առնելով վերը նշված անհրաժեշտությունները՝ պատմության մեջ առաջին անգամ Ընկերությունը նախատեսում է Կալիֆոռնիա նահանգի հայախոս բնակչության համար արտադրել նաև տեղական հեռուստակոնտենտ՝ ճանաչողական, կրթական, մշակութային հաղորդումներ:
Թիրախային լսարանի համար ընտրված հեռուստահաղորդումները և ֆիլմերն առավել մեծ սփռմամբ ներկայացնելու նպատակով այժմ ստեղծվում է հեռարձակող ընկերություն՝ «Առաջին ալիք Ամերիկա» անվանմամբ:
Բանակցությունների արդյունքում Ընկերությունը վերավարձակալելու է հեռարձակման սլոթ և արդյունքում հեռարձակվելու է տեղի ամենամեծ մալուխային ցանցերից մեկում՝ ամսական 25 000 ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով (10,187,500 ՀՀ դրամ՝ մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ 407․5 ՀՀ դրամ միջին փոխարժեքի հաշվարկով):
Արդյունքում սույն թվականի ապրիլի 1-ից հեռարձակվելու դեպքում մինչև տարեվերջ սույն ծառայությունների տարեկան գումարը կկազմի 137,531,250 ՀՀ դրամ, որից 91,687,500 ՀՀ դրամը վերահեռարձակում իրականացնող ոչ ռեզիդենտ կազմակերպությանը վճարման ենթակա գումարն է, 22,921,875 ՀՀ դրամը՝ ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա ոչ ռեզիդենտ շահութահարկի գումարն է՝ հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի պահանջները, իսկ 22,921,875 ՀՀ դրամը՝ հատկացվող գումարի գծով հաշվարկվող և ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարն է:
Բացի վերը նշված հեռարձակման ամսական ծախսի գումարից, Ընկերությունը՝ «Առաջին ալիք Ամերիկա» անվամբ հեռարձակող ընկերության գործարկման (այն է՝ տեղական գրասենյակի բացման, ընկերության պետական գրանցման և այլն) և գործունեության համար անհրաժեշտ բոլոր ծախսերը (այն է՝ եթերի ապահովման, տեղական արտադրանքի ստեղծման և ընթացիկ այլ ծախսերը) նախատեսում է իրականացնել այլընտրանքային աղբյուրներից ներգրավված եկամուտների հաշվին:
- Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը․
Կալիֆոռնիա նահանգի հայախոս բնակչության համար նախատեսված առանձին հեռուստաալիքի գործարկմամբ ակնկալվում է
- տեղի հայությանը փոխանցել Հայաստանի Հանրապետությունում տիրող իրավիճակի օբյեկտիվ և իրական պատկերը,
- նպաստել մայրենի լեզվի կիրառմանն ու պահպանմանը,
- հանրահռչակել հայալեզու բովանդակությունը,
- սփյուռքահայերին հաղորդակից դարձնել կարևորագույն իրադարձություններին,
- ամրապնդել Հայաստան-Սփյուռք հաղորդակցությունը,
- լուսաբանել սփյուռքահայերի մասնակցությամբ իրականացվող ծրագրերը։
Հանրային հեռուստաընկերության կողմից «Առաջին ալիք Ամերիկա» հեռուստաընկերության ստեղծման վերջնանպատակը ցանցային տեխնոլոգիաների կիրառմամբ ալիքը հասանելի դարձնելն է Հյուսիսային, հետագայում նաև Հարավային Ամերիկաների հայ համայնքներին։ Այս հայտով Հանրային հեռուստաընկերությունը ակնկալում է ֆինանսավորում միայն Կալիֆոռնիայի տարածքում մալուխային հեռարձակման ամսական վճարների մասով, մյուս բոլոր ծախսերը Ընկերությունը նախատեսում է իրականացնել այլընտրանքային աղբյուրներից ներգրավված եկամուտների հաշվին:
- Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Որոշման նախագծի ընդունման արդյունքում ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդի հաշվին կիրականացվի 137,531.3 հազ.դրամ ծախս։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021–2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Ներկայացված նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021–2026թթ. ծրագրի, 6.2 «Պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայություններ»
-
Discussed
11.04.2024 - 02.05.2024
-
Type
Decision
-
Area
Telecommunication(electronic communication)
-
Ministry
Ministry of High-Tech Industry
Views 1463
Print