«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N1064-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
9 - Agree
-
5 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N1064-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«_____» «_____________» 2024 թվականի N ______-Ա
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականիդեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և գործունեության կարգը հաստատելու մասին» N1064-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման վերնագրից և 2-րդ կետի 1-ին ենթակետից հանել «անհատական» բառը.
2) որոշմանN 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
3) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ կետերով.
«2.1. Հանձնաժողովի նախագահի տեղակալը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալն է։
2.2. Հանձնաժողովի քարտուղարը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետն է։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
-
Discussed
11.04.2024 - 26.04.2024
-
Type
Decision
-
Area
Urban planning
-
Ministry
Urban Development Committee
Views 1268
Print