Add to favourites

Located in RA Government

«Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի վերակազմավորելու, «Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու և «Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող անշարժ գույքը հետ վերցնելու և վերաբաշխելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

----- ----------- 2018 թվականի N ----- -Ն 

«ՎԱՆԱՁՈՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ և ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ  N 1 ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ, «ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ԵՎ  «ՎԱՆԱՁՈՐԻ  ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ N 1 ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և 10-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

  1. «Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 26.210.02144) վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ):
  2. Հաստատել հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի:
  3. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
  4. Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Հասմիկ Փայլակի Ներկարարյանին (անձնագիր` AM0368630, տրված՝ 11.07.2011, 018-ի կողմից):
  5. Առաջարկել հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել հիմնադրամի պետական գրանցումը՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
  6. «Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված, Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող անշարժ գույքը հետ վերցնել և՝

1) հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը՝ համաձայն N 2 հավելվածի.

2) թողնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը որպես սոցիալական բնակարանային ֆոնդ` համաձայն N 4 հավելվածի:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված, պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքն անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել հիմնադրամին՝ համաձայն N 3 հավելվածի:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 5-րդ և 6-րդ կետերում նշված գործընթացի ավարտից հետո եռամսյա ժամկետում հիմնադրամի հետ կնքել սույն որոշման N 3 հավելվածում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ դրանում նախատեսելով դրույթ այն մասին, որ պայմանագիրը կարող է լուծվել հիմնադրի կողմից՝ այդ մասին գրավոր ծանուցելով հիմնադրամին, պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով հիմնադրամի միջոցների հաշվին:
  3. Սահմանել, որ՝

1) հիմնադրամը «Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է և դրան են փոխանցվում վերակազմավորված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան:

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից, դադարեցվում է շուրջօրյա խնամքի տրամադրման նպատակով երեխաների ընդունելությունը «Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

3) մինչև հիմնադրամի պետական գրանցումը և «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում համապատասխան փոփոխությունների կատարումը՝ «Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության  N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հաստատված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա.

   4)  հիմնադրամի՝ որպես խնամք և այլ սոցիալական ծառայություններ տրամադրող  կազմակերպության կողմից երեխաների ընդունելության, խնամքի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են  Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշմամբ սահմանված (N 1 հավելված)՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության կամ սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ համապատասխան պայմանագիր կնքած սոցիալական հոգածության ցերեկային կենտրոն երեխաների ընդունելության, խնամքի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման մասին դրույթները, եթե այլ բան չի բխում դրանց կարգավորման առանձնահատկություններից.

5) հիմնադրամում խնամք ստացող երեխայի խնամքի և դաստիրակության նկատմամբ մշտադիտարկումն իրականացնում է նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

  1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝

   ա. ապահովել «Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների  ճշտման գործընթացը,

   բ. հաստատել «Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն»  պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ վիճարկվող) պարտավորությունները հիմնադրամին փոխանցման  ակտը.

 2) հիմնադրամի պետական գրանցումից հետո երկամսյա ժամկետում՝ ապահովել «Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը սեփականության իրավունքով հիմնադրամին փոխանցելու հանձնման-ընդունման գործընթացը.

 3) հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը.

  4) անհրաժեշտության դեպում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 բաժնի 04 խմբի 01 դասի «12. Երեխաների գիշերօթիկ խնամքի ծառայություններ» և «23.Երեխաների և ընտանիքների աջակցության տրամադրման ծառայություններ» ծրագրերի միջև «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ.

   5) մինչև «Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմավորման գործընթացների ավարտը, սույն ենթակետում նշված կազմակերպություններում խնամվող երեխաների գնահատված կարիքներին համապատասխան, ապահովել նրանց՝ կենսաբանական կամ խնամակալի (հոգաբարձուի) ընտանիք վերադարձը, խնամատար ընտանիքում խնամքի կազմակերպումը.

    6) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ սահմանված կարգով                                                    ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ սույն որոշման N 4 հավելվածում նշված գույքը որպես սոցիալական բնակարանային ֆոնդ և N 3 հավելվածում նշված՝ հիմնադրամին տրամադրվող գույքը ըստ նշանակության վերակառուցելու հնարավորության և անհրաժեշտ միջոցների վերաբերյալ.

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

             ----------  --ի    N     --Ն որոշման

 

 Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն 

«ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ»

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 
  1. «Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամը (այսուհետ` հիմնադրամ կամ կազմակերպություն) հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Հիմնադրամների մասին», «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, սույն կանոնադրության և այլ իրավական ակտերի համաձայն:
  2. Հիմնադրամը «Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (պետական գրանցման համարը՝ 26.210.02144) իրավահաջորդն է (փոխանցման ակտին համապատասխան), որը հանդիսացել է «Վանաձորի N 2 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը:
  3. Հիմնադրամի անվանումն է`

 1) հայերեն լրիվ` «ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՅԻ  ԵՎ  ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ  ԿԵՆՏՐՈՆ»  հիմնադրամ.

 2) հայերեն կրճատ`    

ԼՄԵԸԱԿՀ

 3) ռուսերեն լրիվ`        ФОНД «ЦЕНТР ПОДДЕРЖКИ РЕБЕНКА И СЕМЬИ ЛОРИЙСКОГО МАРЗА».

 4) ռուսերեն կրճատ`   

ФЦПРСЛМ

 5) անգլերեն լրիվ`        FOUNDATION « LORI MARZ CHILD AND FAMILY SUPPORT CENTER».

 6) անգլերեն       կրճատ`      

 FCFSCLM

  1. Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության: Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է:
  2. Հիմնադրամը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, հիմնարկներ, որոնք գործում են հիմնադրամի անունից` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաստատած կանոնադրությանը համապատասխան:
  3. Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում իր ստեղծած հիմնադրամի պարտավորությունների համար: Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում իր հիմնադրի պարտավորությունների համար:
  4. Հիմնադրամը հոգաբարձուների խորհրդի որոշմամբ կարող է փոփոխություններ մտցնել սույն կանոնադրության մեջ, եթե այդ փոփոխությունները չեն վերաբերում հիմնադրամի նպատակներին կամ շահառուներին:
  5. Հիմնադրամն իրավաբանական անձ է և ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից: Հիմնադրամն ունի իր անվանմամբ կլոր կնիք (հայերեն, ռուսերեն և անգլերեն գրառումներով): Հիմնադրամը կարող է ունենալ խորհրդանիշ, դրոշմներ ու ձևաթղթեր, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գրանցված ապրանքային, առևտրային և այլ նշաններ ու անհատականացնող այլ միջոցներ: Հիմնադրամն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացել բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության բանկերում՝ Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով:
  6. Հիմնադրամը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
  7. Հիմնադրամն իր պարտավորություններով պատասխանատվություն է կրում այն գույքով, որի վրա օրենքով կարող է բռնագանձում տարածվել:
  8. Հիմնադրամի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքում և կարգով:
  9. Հիմնադրամն ունի օրենք
  • Discussed

    01.02.2018 - 16.02.2018

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Public discussion

01.02.2018 17:46

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10197

Print