Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Տեղեկանք-հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

 

  1. Անհրաժեշտությունը`

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը բխում է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի՝ լիազորող նորմ սահմանելու պահանջներից, ինչպես նաև Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 02.05.2023թ. կայացած նիստի NԿԱ/121-2023 արձանագրության 1.1 կետով տրված հանձնարարականի ոռոգելի աղակալված հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու, ինչպես նաև ջրօգտագործողներին անհատույց ոռոգման ջուր մատակարարելու գործընթացի ապահովման նպատակով իրավական հիմք ստեղծելու հարցի վերաբերյալ տրված առաջարկությունից։

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները`

ՀՀ ջրային օրենսգրքի 26-րդ հոդվածով նախատեսված է գետերի վարարումների հետևանքով հեղեղումները կանխելու, ոռոգելի աղակալված հողերի լվացման և ոռոգելի հողերին խոնավալիցք հաղորդելու նպատակով ջրերը սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան տրված ջրօգտագործման թույլտվությամբ ջրօգտագործողներին մատակարարել անվճար:

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի ընդունումը պայմանավորված է գետերի վարարումների հետևանքով հեղեղումները կանխելու, ոռոգելի աղակալված հողերի լվացման և ոռոգելի հողերին խոնավալիցք հաղորդելու նպատակով ջրերը ջրօգտագործողներին անհատույց մատակարարելու գործընթացի կարգավորումը՝ կառավարության լիազորության շրջանակներին վերապահելուն: Միաժամանակ գարնանը՝ գետերի վարարումների ժամանակ անհրաժեշտություն է առաջանում  կանխարգելից միջոցառումների իրականացման, որոնցից հիմնականը ջրամբարներում և այլ հիդրոտեխնիկական կառուցվածքներում կուտակված ջրային ռեսուրսների լիցքաթափումն է, նշված գործընթացը հիմնականում համընկնում է ոռոգելի աղակալված հողերի լվացման և ոռոգելի հողերին խոնավալիցք հաղորդելու ժամանակաշրջանին։

Սակավաջրությամբ և ստորերկրյա ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցությամբ պայմանավորված, դիտվում է ջրային ռեսուրսի հավասարակշռված էկոլոգիական վիճակի խախտում և հաճախ առաջանում է մակերևութային ջրային ռեսուրսների նվազում, որը կարող է հանգեցնել ջրային ռեսուրսի հյուծմանը։ Դրանով պայմանավորված տեխնիկական հնարավորությունների դեպքում անհրաժեշտություն է առաջանում բավարար ջրային ռեսուրս ունեցող գետավազանից կամ ջրավազանից ջրալրում կատարել և ջուրը տեղափոխել մեկ այլ տարածք։ Նշված գործընթացը հնարավոր է իրականացնել օրինակ՝ ոռոգման ժամանակաշրջանից դուրս ջրալրում կատարելով՝ առանց ջրօգտգագործողներին ջուր մատակարարելու։ Առաջարկվում է նման դեպքերում կառավարությանը լիազորել որոշում կայացնելու առանց ջրօգտագործման թույլտվության առկայության, գործընթացը ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի հետ համաձայնեցնելով, քանի որ նման իրավիճակում պահանջվում է հրատապ որոշումների կայացում և սահմանված ժամկետների առումով հնարավոր չէ պահպանել ջրօգտագործման թույլտվություն ստանալու ընթացակարգը։ 

«Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ կառավարությանը օրենքով լիազորություն է տրվում ոչ միայն ռազմավարական ծրագրեր այլ նաև հայեցակարգեր ու այլ հեռանկարային ծրագրեր սահմանելու։

 

  1. Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

 

Յուրաքանչյուր տարի ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների համաձայն` գետերի ջրհավաք ավազաններում բավարար ձնաշերտի առկայության, ինչպես նաև գարնանային ինտենսիվ տեղումների և վարարումների հավանականության դեպքում հնարավորություն կստեղծվի կառավարության որոշմամբ ջրօգտագործողների 85 հազ. հա հողատարածքներին, որից շուրջ 45 հազ. հա ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում, ոռոգման ջուրը մատակարարել անհատույց:

Նախագծերի ընդունմամբ ապահովվում է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի՝ լիազորող նորմ սահմանելու պահանջները։

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները` ներկայացված որոշման նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի կողմից:
  2. Տեղեկատվություն

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխութուն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ» փաստաթղթերից։

  • Discussed

    09.04.2024 - 24.04.2024

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1321

Print