Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԹԻՎ 889-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի ԹԻՎ 3-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՐԱՁԳԱՐԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՇԵՆՔԱՅԻՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԻՑ ԶՐԿԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ-ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի ԹԻՎ 5-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿԵՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ-ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2023 թվականի օգոստոսի 28-ի թիվ 3-Ն հրամանում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագիծը նախապատրաստվել է ի կատարումն 2024 թվականի հունվարի 16-ի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ 34-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)։ Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի «Զենքի» բառից հետո լրացնել «, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի» բառերով, իսկ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 13-րդ հեդվածի 9-րդ մասի համաձայն՝ «Քննությունից ազատվում է այն քաղաքացին, որը ծառայում է Հայաստանի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպություններում և ունի զենք պահելու և կրելու իրավունք:» նախադասությունը փոխարինել «Գործնական քննությունից ազատվում են այն քաղաքացիները, որոնք ծառայում են կամ ծառայել են պետական ռազմականացված կազմակերպություններում, այդ թվում՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցածները, կամ նրանք, ովքեր դիմելու պահին վերջին մեկ տարվա ընթացքում մասնակցել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կազմակերպած վարժական հավաքներին և զինվորական վարժանքներին և ունեն կամ ունեցել են զենք կրելու իրավունք, և ծառայությունը չի ավարտվել վաղաժամկետ, իսկ պարտադիր ժամկետային ծառայության ավարտից հետո չի անցել հինգ տարի:» նախադասությամբ։

Օրենքի և դրանից բխող իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու նպատակով՝ Նախագծով առաջարկվում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի խրախուսող նորմը ներառել Ներքին գործերի նախարարի 2023 թվականի օգոստոսի 28-ի թիվ 3-Ն հրամանում։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը չի բխում է ռազմավարության փաստաթղթերից :

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի խրախուսող նորմը ներառել Ներքին գործերի նախարարի 2023 թվականի օգոստոսի 28-ի թիվ 3-Ն հրամանում։

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Որոշման ընդունման արդյունքում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի խրախուսող նորմը կներառվի Ներքին գործերի նախարարի 2023 թվականի օգոստոսի 28-ի թիվ 3-Ն հրամանում։

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«Հրաձգարաններին ներկայացվող շենքային, տեխնիկական, տնտեսական, անվտանգության այլ պահանջները սահմանելու, ինչպես նաև հրաձգության հրահանգիչների համար քննություն հանձնելու կարգը, հրաձգության հրահանգչի որակավորման տրամադրման, որակավորումից զրկելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագիծը նախապատրաստվել է ի կատարումն 2024 թվականի հունվարի 16-ի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ 34-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)։ Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսվում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 33-րդ հոդվածի 10-րդ մասի «, ուսումնական, սիրողական, սպորտային վարժանքների, հրաձգության և տակտիկական պարապմունքների, մրցումների անցկացման պահանջները» բառերը հանել, իսկ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 33-րդ հեդվածի 10-րդ մասի համաձայն՝ «Հրաձգարաններին ներկայացվող շենքային, տեխնիկական, տնտեսական, անվտանգության այլ պահանջները սահմանվում են ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով:»։

Օրենքի և դրանից բխող իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու նպատակով՝ Նախագծով առաջարկվում է սահմանել հրաձգարաններին ներկայացվող շենքային, տեխնիկական, տնտեսական, անվտանգության այլ պահանջները, ինչպես նաև հրաձգության հրահանգիչների համար քննություն հանձնելու կարգը, հրաձգության հրահանգչի որակավորման տրամադրման, որակավորումից զրկելու դեպքերը և կարգը։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը չի բխում է ռազմավարության փաստաթղթերից :

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում սահմանել հրաձգարաններին ներկայացվող շենքային, տեխնիկական, տնտեսական, անվտանգության այլ պահանջները, ինչպես նաև հրաձգության հրահանգիչների համար քննություն հանձնելու կարգը, հրաձգության հրահանգչի որակավորման տրամադրման, որակավորումից զրկելու դեպքերը և կարգը ։

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Որոշման ընդունման արդյունքում կսահմանվի հրաձգարաններին ներկայացվող շենքային, տեխնիկական, տնտեսական, անվտանգության այլ պահանջները, ինչպես նաև հրաձգության հրահանգիչների համար քննություն հանձնելու կարգը, հրաձգության հրահանգչի որակավորման տրամադրման, որակավորումից զրկելու դեպքերը և կարգը։

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի 2023 թվականի մայիսի 24-ի թիվ 5-ն հրամանն ուժը կերցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության

ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներքին գործերի նախարարության կողմից մշակվել է  «Հրաձգարաններին ներկայացվող շենքային, տեխնիկական, տնտեսական, անվտանգության այլ պահանջները սահմանելու, ինչպես նաև հրաձգության հրահանգիչների համար քննություն հանձնելու կարգը, հրաձգության հրահանգչի որակավորման տրամադրման, որակավորումից զրկելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանի նախագծը, որով պետք է սահմանվեն «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 33-րդ հոդվածի 10-րդ և 34-րդ հոդվածի 5-րդ մասով նշված իրավահարաբերությունները։ Հաշվի առնելով վերոգրյալը անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի 2023 թվականի մայիսի 24-ի թիվ 5-ն հրամանն ուժը կորցրած ճանաչել։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը չի բխում է ռազմավարության փաստաթղթերից :

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի 2023 թվականի մայիսի 24-ի թիվ 5-ն հրամանը։

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Որոշման ընդունման արդյունքում ուժը կորցրած կճանաչվի Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի 2023 թվականի մայիսի 24-ի թիվ 5-ն հրամանը։

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի թիվ 889-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագիծը նախապատրաստվել է ի կատարումն 2024 թվականի հունվարի 16-ի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ 34-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)։ Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 9-րդ մասի «Պետական ռազմականացված կազմակերպություններում ծառայողական» բառերը փոխարինել «Ծառայողական» բառով, իսկ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ «Ծառայողական զենքի շրջանառության կարգը սահմանում է Կառավարությունը:»։

Օրենքի և դրանից բխող իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու նպատակով՝ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի թիվ 889-Ն որոշումը համապատասխանեցնել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի դրույթներին։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը չի բխում է ռազմավարության փաստաթղթերից :

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի թիվ 889-Ն որոշումը համապատասխանեցնել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի դրույթներին։

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Որոշման ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի թիվ 889-Ն որոշումը կհամապատասխանեցվի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի դրույթներին։

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Discussed

    08.04.2024 - 23.04.2024

  • Type

    Order Decision

  • Area

    Protection of public order, ensuring public security and the community policing

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1566

Print

Suggestions

Մեսրոպ Պապիկյան

11.04.2024

Զենքի շրջանառության մասին օրենքի հոդված 33-ի մաս 5-ում ասվում է որ, «բաց հրաձգարանի կրակագծից՝ կրակ բացելու ուղղությամբ մինչև բնակելի, պետական, հասարակական և արտադրական շինություններ պետք է լինի առնվազն 3000 մետր:», այսինքն կրակի ուղղություն հասկաղությունն է ներդրվում, բայց միևնույն ժամանակ այս օրենքից բխած կարգում խոսք չկա կրակի ուղղության մասին և ասվում է հետևյալը՝ «Արգելվում է ակոսափող հրազենով կրակելու համար բաց հրաձգարանների կրակագծերը կառուցել բնակավայրերից, պետական, հասարակական և արտադրական շինություններից մինչև 3000 մետր», որը հակասում է օրենքին։ Այսինքն օրենքը արգելում է կրակագիծը կառուցել ԿՐԱԿԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ 3000 մետրից մոտիկ գտնվող օբյեկտնմերից, իսկ կարգում կրակի ուղղությունը չի շեշտվում, որի պատճառով ստացվում է որ արգելվում է կրակագծը կառուցել 3000 մետրից մոտիկ գտնվող օբյեկտնմերից ԲՈԼՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ։

See more