Add to favourites

Under development

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ և ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ և ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» և «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ և ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ օրենսդրական հիմքերը ՆԳՆ ենթակայությամբ գործող միասնական ուսուսումնական հաստատության ստեղծման համար, ինչը թույլ կտա ձևավորել նոր ուսումնական հաստատության կառավարման միասնական արդյունավետ մոդել, ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպման միասնական մեթոդաբանություն և դրա շնորհիվ նորաստեղծ գերատեսչական ուսումնական հաստատության խնդիրներն ու գործունեությունը ներդաշնակեցնել ներքին գործերի նախարարության կողմից վարվող քաղաքականությանը, մասնավորապես՝ ՆԳՆ ենթակայության տակ գտնվող ծառայությունների կադրային պահանջարկը բավարարելուն:

Անդրադառնալով նորաստեղծ ուսումնական հաստատության նախատեսվող կառուցվածքին, հարկ է նշել, որ ուսումնական հաստատության ընթացիկ ղեկավարումն իրականացնելու է կրթահամալիրի պետը՝ ռեկտորը, իսկ կոլեգիալ կառավարումը՝ խորհուրդը: Բացի վերոնշյալ մարմիններից, ուսումնագիտական հարցերի կանոնակարգման նպատակով գործելու է նաև գիտական խորհուրդը:

Ուսումնական հաստատության առջև դրված խնդիրներն արդյունավետ լուծելու նպատակով նախատեսվում է ունենալ երեք պրոռեկտորի հաստիք, որոնք համակարգելու են՝

  1. Կրթական քաղաքականությունը և կրթության որակի մշտադիտարկումը,
  2. Հետազոտությունները և զարգացումը,
  3. Մարդկային ռեսուրսների կառավարումն ու վարչական աշխատանքները:

Նախատեսվում է ձևավորել հետևյալ համակրթահամալիրային ստորաբաժանումները՝

  1. Կրթական ծրագրերի մշակման և շարունակական կրթության ապահովման,
  2. Ոստիկանական և փրկարարական ոլորտում պրակտիկայի վերլուծության և կրթության զարգացման,
  3. Կրթության որակի ապահովման,
  4. Միջազգային համագործակցության և հանրային կապերի,
  5. Տեղեկատվական տեխնոլոգիաների,
  6. Իրավական ապահովման,
  7. Տնտեսական և լոգիստիկայի, գնումների և ֆինանսական համակարգման,
  8. Կարիերայի,
  9. Քարտուղարություն,
  10. Ծառայության:

            Ինչ վերաբերում է ոլորտային ուսումնական ստորաբաժանումներին, ապա կարևորելով բազային կուրսի վրա հիմնված շարունակական կրթության մոդելը և կրթական ծրագրերի էական առանձնահատկությունները՝ յուրաքանչյուր ուսումնական ստորաբաժանման (ոստիկանական և փրկարարական) կառուցվածքում ձևավորվելու են բազային և սպայական կրթության դեպարտամենտները, ղեկավար կազմի պատրաստման դեպարտամենտները և վերապատրաստման կենտրոնները: Ոստիկանական և փրկարարական ուսումնական ստորաբաժանումների կազմում ստեղծվելու են նաև համապատասխան պրոֆիլի ամբիոններ (կրթաճյուղեր), որոնց միջոցով էլ իրականացվելու են հիմնական և լրացուցիչ կրթական ծրագրերը:

            Նախագծերի ընդունումից հետո անհրաժեշտ կլինի ընդունել նաև դրանցից բխող ենթաօրենսդրական ակտերը, մասնավորապես՝ ՀՀ կառավարության որոշումները ներկայումս գործող երկու ուսումնական հաստատությունների վերակազմակերպման, նոր ուսումնական հաստատության կանոնադրությունը հաստատելու մասին, ՆԳ նախարարի հրամանները ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները սահմանելու մասին, ուսումնական հաստատության հաստիքացուցակը և կառուցվածքը սահմանելու մասին, կառավարման խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին, ուսումնական հաստատությունում դիմորդների ընդունելության կարգը սահմանելու մասին, դիմորդների ընտրության մանդատային և ընդունող հանձնաժողովների գործունեության կարգը սահմանելու մասին:

            Նոր ուսումնական հաստատության ստեղծումից հետո այն կշարունակի իրականացնել արդեն սկսված կրթական ծրագրերով սովորողների ուսուցումը՝ ապահովելով նրանց կրթության իրավունքի լիարժեք իրականացումը: Դրա հետ մեկտեղ նախատեսվում է մշակել նոր ուսումնական հաստատության խնդիրներից բխող՝ ՆԳՆ ոստիկանության և փրկրարար ծառայության ու ճգնաժամային կառավարման ոլորտի կադրային պահանջարկի բավարարմանը միտված նոր կրթական ծրագրերով պետական կրթական չափորոշիչներ, որոնց ընդունումից հետո կներդրվի շարունակական կրթության համակարգը, որի պայմաններում ՆԳՆ ուսումնական հաստատությունում բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու համար (որոշակի վերապահումներով) անհրաժեշտ պայմաններ են լինելու միջին մասնագիտական կրթություն սատացած լինելն ու ծառայության որոշակի ստաժը, իսկ միջին մասնագիտական կրթություն ստանալու համար անհրաժեշտ պայմաններ են լինելու նախնական մասնագիտական կրթություն սատացած լինելն ու ծառայության որոշակի ստաժը:

  • Discussed

    05.04.2024 - 20.04.2024

  • Type

    Law

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2368

Print

Suggestions

Կարեն Գրիգորյան

18.04.2024

Լավ կլիներ ՀՀ ՆԳՆ կրթահամալիր դիմելու դեպքում տարիքային շեմը ոչ թե լիներ մինչև 35 տարեկանը, այլ մինչը 40-ը:

Նարեկ Սիմոնյան

15.04.2024

Առաջարկում եմ քաղաքացիական անձանց ոստիկանություն ընդունվելու համար նախատեսված տարիքայի շեմը 35-ից դարձնել 40:

See more