Located in RA Government
«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
6 - Agree
-
4 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` նախագիծ) մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N 122-Ն որոշման N1 հավելվածի 171-րդ կետի, Հայաստանի Հանրապետությունում 2016-2018 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի իրականացման ժամանակացույցի 1.1.3-րդ կետի և ուղղված է <<Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի, 21-րդ, 22-րդ և 26-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների կատարման բարելավմանը:
- Կարգավորման առարկան
Նախագծով նախատեսված փոփոխությունները առնչվում են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի գործունեության և նույնացման, աջակցության և պաշտպանության նպատակով երեխաների ուղղորդման հարցերին: Փոփոխությունները կնպաստեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ոլորտի և հարակից ոլորտների օրենսդրության և օրենքների, այդ թվում՝ Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1044-Ն և 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշումների առավել արդյունավետ կիրառմանը, կսահմանեն թրաֆիքինգի ենթարկված երեխաների՝ ուղղորդման, աջակցության և պաշտպանության հետ կապված ընթացակարգերի կատարումն ապահովող հիմնական մարմիններին և նրանց փոխգործակցության շրջանակները:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք
Նախագիծը մշակվել է նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության կողմից:
- Ակնկալվող արդյունքները
Նախագծի ընդունումը թույլ կտա ավելի հստակ ձևակերպել նույնացման հանձնաժողովի որոշումները, դասակարգելով յուրաքանչյուր իրավիճակը ըստ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման սահմանման մեջ ներառված դեպքերի, վերացնել լրացուցիչ և ժամանակատար թղթավարությունը, պարզեցնել նույնացման ընթացակարգը: Հստակեցնելով վիճակագրական տվյալների հավաքագրման պահանջները, նախագիծը կբարելավի և կընդլայնի օգտատերերի հնարավորությունները և հիմք կստեղծի կանխատեսումների համար:
Նախագծում առաջարկված փոփոխություններն ուղղված են նաև թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված երեխաների ուղղորդման մեխանիզմի ձևավորմանը, ինչպես նաև հիմնական դերակատարների միջև գործակցային կապերի ստեղծման և միջգերատեսչական համագործակցության զարգացման միջոցով անչափահասների շրջանում թրաֆիքինգի դեպքերի արդյունավետ կանխարգելմանը, աջակցության և պաշտպանության գործընթացների արդյունավետ կազմակերպմանն ու վերահսկմանը: Երեխաների առանձնահատուկ կարիքներով պայմանավորված ուղղորդման մեխանիզմի գործադրմամբ նախագիծը կընդլայնի և կամրապնդի գործակցության շրջանակը, կսահմանի գործողությունների հաջորդականությունը, կնպաստի ոլորտի մասնագետների կարողությունների զարգացմանը, աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և, որպես վերջնական արդյունք, երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության համակարգի հզորացմանը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի
ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման մասին
«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի սպասվում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի
ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ ԵՎ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին
«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
-
Discussed
01.02.2018 - 16.02.2018
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Public discussion
01.02.2018 17:05
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Views 8627
Print