Add to favourites
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
-
1 - Agree
-
7 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Նարեկ Հովեյան 11.04.2024 17:29:59 | Առաջարկվող փոփոխությունները ոչ միայն անհարկի խոչընդոտներ են ստեղծելու փաստաբանական գործունեության համար, այլ նաև խնդրահարույց են դրանց օրինականության և հիմնավորվածության տեսանկյունից, մասնավորապես. 1. "Փաստաբանության մասին" ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ "Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են տասնօրյա ժամկետում փաստաբանին տրամադրել պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) կամ դրանց պատճենները, բացառությամբ, երբ այդ մարմինների գործունեությունը կարգավորող օրենքներով այլ բան է նախատեսված, կամ պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) օրենքով պահպանվող գաղտնիք են պարունակում: Փաստաթղթերի (տեղեկությունների) տրամադրման մերժումը պետք է տրվի գրավոր և պատճառաբանված": Այսինքն, օրենքը հստակ սահմանում է այն դեպքը, երբ փաստաբանին տեղեկատվության տրամադրումը կարող է մերժվել, այն է՝ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակելը։ Օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղակատվության նկարագիրը հստակ ներկայացված է "Պետական գաղտնիքի մասին" ՀՀ օրենքով։ Մասնավորապես, դա ներառում է այն տեղեկատվությունը, որի տարածումը կարող է վնաս հասցնել ՀՀ ազգային անվտանգությանը կամ ազգային շահերին։ Այսինքն, անհիմն է նախագծի հիմքում դրված այն պնդումը, թե նշված շենքերի և տարածքների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը կարող է անվտանգային խնդիրներ առաջացնել այն պարագայում, երբ դրանք ներառված չեն պետական գաղտնիք համարվող տեղեկատվության կազմում։ Հետևաբար, եթե նախագծի հեղինակները գտնում են, որ նշված շենքերի և տարածքների վերաբերյալ փաստաբաններին տեղեկատվության փոխանցումը կարող է անվտանգային ռիսկեր պարունակել, ապա պետք է ձեռնարկեն համապատասխան գործընթաց՝ նման տեղեկատվությունը "Պետական գաղտնիքի մասին" ՀՀ օրենքով պաշտպանվող տեղեկատվության ցանկում ներառելու համար։ 2. Առաջարկվող փոփոխությունների արդյունքում կառավարությունը ստանալու է հայեցողական լիազորություն՝ միջամտելու փաստաբանական գործունեությանը։ Մասնավորապես, այն պարագայում, երբ նախագծում գործածվում են այնպիսի անորոշ ձևակերպումներ, ինչպիսիք են՝ "հանրային նշանակության կամ կարևորության շենքեր", որոնց գնահատման չափանիշների բացակայության պայմաններում գործադիր մարմինը հնարավորություն է ստանալու, ըստ էության, սուբյեկտիվ կերպով սահմանափակել ցանկացած անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը փաստաբաններին։ 3. Անհասկանալի է փաստաբանների նկատմամբ նման խտրական վերաբերմունքը, հատկապես այն պարագայում, երբ կադաստրային հարցումները հանդիսանում են վստահորդներին որակյալ իրավաբանական օգնության տրամադրման, ինչպես նաև արդյունավետ պաշտպանական մարտավարության մշակման առաջնային գործիք։ 4. Չի հստակեցվում, թե, օրինակ, ինչ ընթացակարգով պետք է իրականացվի սահմանափակման ենթակա գույքի նկատմամբ մահացած անձի գրանցված իրավունքների առկայության վերաբերյալ հարցումը։ 5. Առաջարկվող նախագիծը հակասում է Միավորված ազգերի կազմակերպության կողմից ընդունված Իրավաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքներին (07.09.1990 թ.), ԵԽ Նախարարների կոմիտեի՝ 2000 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված թիվ Rec(2000)21 հանձնարարականին, ինչպես նաև թիվ ՍԴՈ-1263 որոշմամբ ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից տրված դիրքորոշմանը։ | Չի ընդունվել | «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են տասնօրյա ժամկետում փաստաբանին տրամադրել պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) կամ դրանց պատճենները, բացառությամբ, երբ այդ մարմինների գործունեությունը կարգավորող օրենքներով այլ բան է նախատեսված, կամ պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) օրենքով պահպանվող գաղտնիք են պարունակում։ Նշվածի հաշվառմամբ կարող ենք փաստել, որ «Փաստաբանության մասին» օրենքով նախատեսված կարգավորումներով թույլ է տրվում տեղեկության տրամադրման մերժման հիմքում դնել ոչ միայն տեղեկության՝ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակելը, այլ նաև համապատասխան մարմնի գործունեությունը կարգավորող օրենքով այլ բան նախատեսված լինելը։ «Հանրային նշանակության կամ կարևորության շենքեր» հասկացությունների բացահայտման դիտարկման անռչությամբ կարող ենք նշել, որ պետական մարմինների շահագործմանը հանձնված կամ հանրային նշանակության կամ կարևորության այլ շենքերի շրջանակը հստակեցվելու է նախատեսվող Կառավարության որոշման շրջանակներում: Ընդ որում՝ շենքերի շրջանակի սահմանման լիազորություն սահմանելիս Կառավարությունը չի կարող կամայական մոտեցում ցուցաբերել, քանի որ սահամանափակված է լինելու օրենքով արդեն կանխորոշված չափանիշներով։ Իսկ ինչ վերաբերում է նախատեսված չափանիշները հատկորոշելուն, ապա մեր գնահատմամբ, դա օրենքով լուծման ենթական հարցերի շրջանակից դուրս է գտնվում։ Օրենքում առկա որոշակի տարընկալումների և անորոշության թույլատերի մակարդակի հնարավորության մասին անդրադարձել է նաև ՄԻԵԴ-ը իր նախադեպային պրակտիակյում, մասնավորապես փաստելով, որ, Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն բավականաչափ ճշգրիտ ձեւակերպված չէ, որպեսզի անհատը կարգավորի իր գործելակերպը. նա պետք է, հարկ եղած դեպքում՝ պատշաճ խորհրդի միջոցով, կարողանա ստեղծված հանգամանքներում ողջամտության սահմաններում կանխատեսի, թե տվյալ գործողության հետեւանքով ինչ հանգամանքներ կարող են ի հայտ գալ: Բացի այդ, թեև հստակությունը շատ ցանկալի է, այն կարող է չափից դուրս ոչ ճկունություն առաջացնել, իսկ օրենքը պետք է փոփոխվող հանգամանքներին համահունչ լինի: Համապատասխանաբար, շատ օրենքներ անխուսափելիորեն ձեւակերպվում են այնպես, որ առավել կամ նվազ չափով անորոշության տարրեր են պարունակում, իսկ դրանց մեկնաբանության ու կիրառության հարցը փորձառության հարց է (տե՛ս Սանդեյ թայմզն ընդդեմ Միացյալ Թագավորության (թիվ 1) [Sunday Times v. the United Kingdom (no. 1)] գործը, 1979 թվականի ապրիլի 26, § 49, շարք Ա թիվ 30. եւ mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով) Կոկինակիսն ընդդեմ Հունաստանի [Kokkinakis v. Greece] գործը, 1993 թվականի մայիսի 25, § 40, շարք Ա թիվ 260-Ա): Դիտարկման շրջանակներում բացահայտված չէ, թե ինչն է գնահատվել փաստաբանների նկատմամբ խտրական վերաբերմունք այն պայմաններում, երբ նախագծի հիմնավորմամբ ամրագրված է նախագծի ընդունման նպատակը, այն է՝ փաստաբանների կողմից «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված տեղեկություններին անսահմանափակ հասանելիությամբ պայմանավորված ստեղծվող հնարավոր անվտանգային ռիկսերի վերացումը: |