Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Վաչե Չալգուշյան 04.04.2024 17:53:24 Առաջարկ՝ ցանկության տեսքով։ Հայաստանի Հանրապետությունը հզորացնելու համար Մեր տղաները մեզ պետք են այստեղ…
2 Անդրանիկ Չալգուշյան 04.04.2024 18:08:23 Ես՝ հանդիսանալով տվյալ օդաչուներից մեկը, միանգամայն կողմ եմ օրենքի ընդունմանը և համոզված եմ, որ առավել մեծ եռանդով և օգտակարությամբ կսատարենք ավիացիայի զարգացմանը։
3 Գայանե Աղաջանյան 04.04.2024 23:10:08 Համապատասխան ԲՈՒՀ չունենալու պատճառով հայրենակից տղաները ստիպված են եղել լքել հայրենիքը։ Առաջարկում եմ հնարավորություն տալ հայ երիտասարդներին պիտանի լինել իրենց հայրենիքին՝ Հայաստանի Հանրապետությանը։
4 Մարգարիտ Չալգուշյան 06.04.2024 14:20:14 Ըստ իս՝ այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունը ավելի քան երբևէ կարիք ունի հմուտ, աշխատասեր և բանիմաց երիտասարդության։ Հանգամանքների բերումով շուրջ երկու տասնյակ օդաչուի որակավորում ստացած հայորդիներ ստիպված են իրենց կարողությունները ի ցույց դնել հայրենիքից դուրս։ Առաջարկս հետևյալն է՝ հնարավորություն տալ հայ երիտասարդ տղաներին վերադառնալ և իրենց գործով փայլել հենց մեր հայրենիքի՝ ՀՀ-ի հզորացման, զարգացման և առաջխաղացման համար…
5 Ֆելոն Աղաջանյան 06.04.2024 17:01:07 Եկեք թույլ տանք մեր հայ երիտասարդներին իրենց պարտքը կատարեն Հ.Հանրապետությունեւմ ոչ թէ մեկ այլ երկրում։ ՀՀ նմսն մասնագետների կարիք ունի
6 Արա Շիրոյան 06.04.2024 19:00:50 Ես շատ ուրախ կլինեմ , որ դրսում գտնվող մեր օդաչու երիտասարդները իրենց պարտքը կատարեն իրենց երկրում , դրսեորելով իրենց գիտելիքները ՀՀ ում
7 Հարություն Աղաջանյան 06.04.2024 22:27:14 Մեզ պետք են մեր տղաները...Մեր երկրին են հարկաոր...
8 Մարգարիտ Սահակյան 06.04.2024 22:52:31 Թող բոլոր երիտասարդ հայ լավ մասնագետները նպաստեն մեր երկրի զարգացմանը
9 Սուսաննա Աղաջանյան 06.04.2024 22:56:24 Մեր զավակն եր մեր դրոշի տակ։Մեր օդում...
10 Աննա Չալգուշյան 06.04.2024 23:17:32 Նախագծի ընդունումը կնպաստի արտերկրում ուսանած և վերապատրաստում անցած հայ օդաչուների անձնակազմի համալրմանը։
11 Էլեն Բակլաչևա 07.04.2024 21:48:00 Շատ կարևոր հարց է քննարկվում։ Այսօրվա ավիացիայի հիմնական խնդրներից մասնագետների ոչ բավարար քանակություն է, ինչու չէ նաև առկա սակավ մասնագետների համապատասխան բարձր որակավորման բացակայությունը։ Ներկա մասնագետների միջին տարիքը 50 տարի և բարձր է։ Փաստ է, որ մեկ մասնագետ պատրաստելու համար գործըթնացը պահանջում մոտավորապես 5-7 տարի: Իսկ մենք Հայաստանից դուրս ունենք բավականին թվով բարձրակարգ երիտասարդ մասնագետներ, որոնք ցանկություն ունեն վերադառնալու հայրենիք և աշխատելու Հայաստանում։ Ոլորտը պետք է զարգանա և ապագա ունենա։ Հնարավուրություն ստեղծեք տղաները վերադառնան և որպես մասնագետ ծառայեն իրենց հայրենիքին։
12 Լարիսա Բերբերյան 07.04.2024 21:58:38 Ավիացիան ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է։ Այսօր տվյալ ոլորտի կադրերի համալրումը լրջագույն խնդիր է դարձել։ Վերջին 30 տարիների ընթացքում Հայատանում ավիացիոն մասնագետներ չեն պատրաստվել: Թույլ տվեք երիտասարդ փորձառու մասնագետները վերադառնան Հայաստան և որպես մասնագետ ծառայեն հայրենիքին։
13 Նարինե Թումանյան 08.04.2024 23:51:01 Շատ ճիշտ, նպատակահարմար առաջարկ է։ Մեզ հիմա շատ անհրաժեշտ են բոլոր ասպարազներում ջահել, պայծար մտածող մասնագետներ՝ մանավանդ ավիացիայում, որը այս տարիների ընթացքում մեր երկրում անկում է ապրել։
14 Անահիտ Ղազարյան 09.04.2024 00:19:26 Կողմ եմ ցանկացած հնարավորություն օգտագործել մասնագիտացած երիտասարդների համար ՀՀ վերադարձի եւ ի նպաստ Հայրենիքի աշխատելու համար
15 Անահիտ Ղազարյան 09.04.2024 00:19:26 ՀՀ ավիացիայի զարգացումը կապահովվի մեր արտերկրում ուսանած օդաչուների շնորհիվ
16 Արմեն Բերբերյան 11.04.2024 11:32:02 Քաղաքացիական ավիացիայի օդաչուները, կրելով ուսադիրներ և ունենալով հատուկ մասնագիտական պատրաստվածություն, իրենց ամբողջ գործունեության ընթացքում ըստ էության գտնվում են ծառայության մեջ, իսկ արտառոց դեպքերում կատարում են նաև հատուկ նշանակության թռիչքներ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Ընդ որում, հայրենիքի համար ծանր պահերին ոչ մի օտարերկրյա օդաչու չի կատարելու «հատուկ» բեռներ տեղափոխելու վտանգավոր առաջադրանքներ ի տարբերություն հայ օդաչուների, որոնք հարկ եղած պահին կապահովեն միակ հուսալի պորտալարի գործածումն, որը դժվար պահին Հայաստանը կկապի արտաքին աշխարհի հետ: Հարկ է նշել նաև, որ քաղաքացիական օդաչուի մասնագիտական պատրաստման համար անհրաժեշտ է դեռ գտնել խիստ պահանջներին համապատասխանող երիտասարդներ և ծախսել շուրջ մեկ միլիոն դոլարին համապատասխան գումար: Այս իմաստով օգտագործել կայացած օդաչուների ներուժը ցանկացած այլ բնագավառում մեր պայմաններում անընդուների շռայլություն է, քանի որ անգամ մեկ տարի անընդմեջ զրկված լինելով թռիչքներից, օդաչուն կորցնում է իր մասնագիտական հմտությունները, որոնց վերականգնման համար նորից անհրաժեշտ է երկար ժամանակ և մեծ ծախսեր: Համարում եմ քննարկմանը դրված այս նախագիծը խիստ անհրաժեշտ և անգամ ուշացած, միանշանակ ողջունում եմ մեր կառավարության նախաձեռնությունը այս նախագծի տեսքով և հորդորում եմ բոլորին սատարել այս օրինագծի ընդունումը՝ ի բարօրություն մեր հայրենիքի և Հայաստանի արտաքին վտանգներին դիմակայելու ունակության ամրապնդմանը: