Add to favourites

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԱՌԱՆՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԲՆԱԻՐԱՅԻՆ ԵՎ ԱՐԺԵՔԱՅԻՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ »

«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի առաջին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ պարբերության համաձայն՝ անձնական օգտագործման ապրանքներն առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերը սահմանվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ ելնելով անձնական օգտագործման այդ ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու եղանակներից: Համապատասխան նորմերը սահմանված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N107 որոշմամբ (այսուհետ՝ Որոշում)։

Միաժամանակ, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ պարբերության համաձայն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու այն ապրանքների կատեգորիաները, որոնց համար, ելնելով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք դրանք ներմուծելու եղանակից, անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման Միության մաքսային տարածք ներմուծելու՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված նորմերից ավելի խիստ արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմեր:

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային օրենսդրության շրջանակներում առկա է Որոշման N1 հավելվածի 1-ից 4-րդ կետերում նշված՝ անձնական օգտագործման ապրանքների կատեգորիաների համար առավել խիստ բնաիրային և արժեքային չափեր սահմանելու հնարավորություն՝ համաձայն Որոշման 1-ին կետի «ժ» ենթակետի։

Որոշման N 1 հավելվածի 1-ին կետի համաձայն՝ ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռով անձնական օգտագործման ապրանքները (բացառությամբ նույն կետում նշված ապրանքների) օդային տրանսպորտից տարբերվող՝ տրանսպորտի այլ տեսակներով կամ հետիոտնային կարգով ներմուծվում են առանց մաքսատուրքի և հարկերի վճարման, եթե այդպիսի ապրանքների արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը, և քաշը չի գերազանցում 25 կիլոգրամը։

Ներկայումս իրականացված գնահատականների համաձայն՝ նշված նորմերի շրջանակներում հետիոտնային եղանակով ներմուծվող անձնական օգտագործման ապրանք­ների մասով առկա են չարաշահման հնարավորություններ։ Մասնավորապես` ցամաքային անցման կետերով միևնույն ֆիզիկական անձի կողմից պարբերաբար սահմանահատման արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծվում մինչև 500 եվրո արժեքով և մինչև 25 կգ քաշով ապրանքներ` իբրև անձնական օգտագործման, սակայն իրականում այդ ապրանքները տարբեր ճանապարհներով վաճառքի նպատակով հայտնվում են ներքին շուկայում` դրանով իսկ խաթարելով մրցակցային դաշտը և ստեղծելով ստվերային շրջանառություն:

Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկվում է հետիոտնային եղանակով ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների համար Հայաստանի Հանրապետությունում սահմանել առավել խիստ բնաիրային և արժեքային չափեր` քանակային շեմը սահմանելով 10 կգ, իսկ արժեքայինը` 200 եվրոյին համարժեք դրամ:

 

  • Discussed

    01.04.2024 - 16.04.2024

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2296

Print

Suggestions

Արթուր Ավետիսյան

03.04.2024

Առաջարկում եմ, որ արեւը սրանից հետո սարերի հետեւից դուրս գա իրիկունն է կորչի գնա։ Առաջարկություն անողիներ ինչ էք ծխում, որ ըսենց խելացի մտքերս ծագում Ձեր ուղեղի մեջ։

See more