Located in RA Government
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 6-ի N 1098-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
-
9 - Agree
-
2 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«___» _________ 2024 թվական N __ -Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 1098-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33–րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 6–ի «Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» N 1098–Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1)Որոշման նախաբանը «21-րդ մասը» բառերից հետո լրացնել «, «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը» բառերով,
2)Որոշման հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 2-րդ, 17-րդ և 37-րդ կետերում 2024 թիվը փոխարինել 2025 թվով,
3)Հավելվածի 4-րդ կետում 1000 քառ. մետր բառերից հետո լրացնել (ներառյալ) բառը,
4)Հավելվածի 11-րդ կետում 2023 թիվը փոխարինել 2024 թվով և կամ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից նախարարությանը գումար հատկացնելու բառերը հանել։
2․Սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը տարածվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Discussed
01.04.2024 - 16.04.2024
-
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 1666
Print