Add to favourites

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> և <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> օրենքում լրացում կատարելու մասին>> ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ

Նախագիծ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ


«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի առաջին նախադասությունում «ժամանակահատվածը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 5-րդ մասերում սահմանված դեպքերի» բառերը.
2) 4-րդ մասից հետո լրացնել 5-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ.
«5. Սույն օրենքի 28-րդ հոդվածի 11-րդ և 14-րդ մասերում սահմանված վերականգնողական բուժման 180-օրյա ժամանակահատվածում 3 (երեք) օրացուցային օրը հաշվարկվում է որպես պարտադիր զինվորական ծառայության 1 (մեկ) օրացուցային օր:»:
Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունում «17» թիվը փոխարինել «18» թվով, իսկ «շրջանակներում» բառից հետո լրացնել «կամ համալրում նախատեսված է միայն մասնագիտական պաշտոններում նշանակելու համար և զորակոչվող եղբայրը չունի համապատասխան մասնագիտացում» բառերը:
Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածում.
1) 8-րդ մասում «հանձնաժողովի (այսուհետ` կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով)» բառերը փոխարինել «փորձաքննական կենտրոնի (այսուհետ` կենտրոնական փորձաքննական մարմին)» բառերով.
2) 9-րդ մասում «ոչ պիտանի» բառերից հետո լրացնել «կամ ժամանակավորապես ոչ պիտանի» բառերով, իսկ «ռազմաբժշկական հանձնաժողովի» բառերը փոխարինել «փորձաքննական մարմնի» բառերով.
3) 11-րդ մասի՝
ա. առաջին նախադասությունում «զինծառայողների» բառերից հետո լրացնել «՝ ռազմաբժշկական կամ քաղաքացիական բժշկական հաստատություններում» բառերը,
բ. երկրորդ նախադասությունում «ռազմաբժշկական հանձնաժողովի» և «ռազմաբժշկական հանձնաժողովը» բառերը համապատասխանաբար փոխարինել «փորձաքննական մարմնի» և «փորձաքննական մարմինը» բառերով, իսկ «սահմանել վերականգնողական ժամկետ` մինչև 30 օրացուցային օր» բառերը փոխարինել «սահմանել արձակուրդի տեսքով վերականգնողական ժամկետ` մինչև 30 օրացուցային օր, կամ սահմանել վերականգնողական բուժում՝ 180 օրացուցային օր» բառերով,
գ. երրորդ նախադասությունում «ժամկետի» բառից հետո լրացնել «կամ վերականգնողական բուժման» բառերը,
դ. չորրորդ նախադասությունում «ռազմաբժշկական հանձնաժողովի» բառերը փոխարինել «փորձաքննական մարմնի» բառերով,
ե. 4-րդ կետից հետո լրացնել 4.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«4.1) կարիք ունի վերականգնողական բուժման՝ 180 օր ժամկետով.».
4) 13-րդ մասից հետո լրացնել 14-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ.
«14. Սույն հոդվածի 11-րդ մասի 4.1-ին կետով սահմանված եզրակացությունը չի կարող կայացվել այն զինծառայողների նկատմամբ, որոնց շարքային կամ սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետը գերազանցում է 17 ամիսը: Սույն հոդվածի 11-րդ մասի 4.1-ին կետով սահմանված եզրակացության կայացմանը հաջորդող օրը զինծառայողի բուժումն իրականացրած ռազմաբժշկական հաստատության պետի կողմից զինծառայողն ուղարկվում է տուն՝ 180 օր ժամկետով և զինծառայողին տրվում է արձակման գրություն՝ նշելով ռազմաբժշկական հաստատություն ներկայանալու օրը, ամիսը և տարին, որի մասին ռազմաբժշկական հաստատության պետը մեկօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է զինծառայողի ծառայության վայրի զորամասի հրամանատարին և զինծառայողը զորամասում հաշվառվում է որպես ժամանակավոր բացակայող: Վերականգնողական բուժման ժամանակահատվածում զինծառայողի պարտադիր զինվորական ծառայության ժամկետը և դրամական ապահովությունը հաշվարկվում է սույն օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետով: Վերականգնողական բուժման ժամկետի ավարտի օրը զինծառայողը պարտավոր է ներկայանալ ռազմաբժշկական հաստատություն, որի հիման վրա զինծառայողի բժշկական հետազոտումը և ռազմաբժշկական փորձաքննությունն իրականացվում է առավելագույնը 30-օրյա ժամկետում:»:
Հոդված 4. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ նախադասությունում «ընթացքում» բառից հետո լրացնել «ստացած վնասվածքի կամ ձեռք բերած հիվանդության հետևանքով» բառերը, իսկ «ոչ պիտանի ճանաչվելու և (կամ)» բառերը փոխարինել «ոչ պիտանի կամ ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու կամ սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատման իրավունք ձեռք բերելու կամ» բառերով:
Հոդված 5. Օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում «ռազմաբժշկական հանձնաժողովի» բառերը փոխարինել «կենտրոնական փորձաքննական մարմնի» բառերով:
Հոդված 6. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում և 2-րդ մասում «ռազմաբժշկական հանձնաժողովի» բառերը փոխարինել «կենտրոնական փորձաքննական մարմնի» բառերով:
Հոդված 7. Օրենքի 52-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «կամ ռազմաբժշկական հանձնաժողովի» բառերը հանել.
2) 2-րդ և 5-րդ մասերում «ռազմաբժշկական հանձնաժողովի» բառերը և դրա հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «փորձաքննական մարմնի» բառերով ու դրա հոլովաձևերով:
Հոդված 8. Օրենքի 65-րդ հոդվածի 2.1-ին մասում «ոչ պիտանի» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով ժամանակավորապես ոչ պիտանի» բառերը:
Հոդված 9. Օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «դրույթները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի իմաստով կամավորագրված համարվող անձինք, որոնց վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և պայմաններով հաշմանդամություն ունեցող ճանաչված զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների սոցիալական երաշխիքների վերաբերյալ սույն օրենքի դրույթները» բառերը:

Հոդված 10. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված նորմատիվ իրավական ակտը, ինչպես նաև սույն օրենքից բխող այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները և լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրացուցային օրվա ընթացքում:

 

 

 

 

  

 

 


Նախագիծ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի ապրիլի 13-ի ՀՕ-126-Ն օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի վերջում լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«Սույն մասի համաձայն ներկայացված դիմումներով վարչարարությունն իրականացվում է ըստ նախկին զինծառայողների պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու տարիների հերթականության՝ առավելագույնը 90 օրացուցային օրվա ընթացքում, և հատուցումը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով այդ նպատակով հատկացված միջոցների շրջանակներում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Discussed

    01.04.2024 - 16.04.2024

  • Type

    Law

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2559

Print