Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ՕՐԵՆՔՈՎ ՊԱՀՊԱՆՎՈՂ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՒ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 2024 թվականի N ___-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ՕՐԵՆՔՈՎ ՊԱՀՊԱՆՎՈՂ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՒ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

      Հիմք ընդունելով «Շուկայի վերահսկողության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային մարմինների կողմից լիազոր մարմնին օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկատվության տրամադրման դեպքերը, տեղեկատվության բովանդակությունը ու տեղեկատվության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 


 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

----ի N ----Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ՕՐԵՆՔՈՎ ՊԱՀՊԱՆՎՈՂ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՒ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են հարկային և մաքսային մարմինների կողմից Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին (այսուհետ՝ լիազոր մարմին) օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկատվության (այսուհետ՝ տեղեկատվություն) տրամադրման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև տեղեկատվության տրամադրման դեպքերը և տեղեկատվության բովանդակությունը:
  2. Սույն կարգի գործողությունը չի տարածվում՝
  • տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի մասին տեղեկատվությունը ներկայացնելու կարգի նկատմամբ.
  • Հայաստանի Հանրապետության օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ներմուծման, ներմուծող կազմակերպության, չափման միջոցի ծագման և արտահանման երկրի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու կարգի նկատմամբ․
  • չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին ստուգմանը նախորդող եռամսյակի՝ հեղուկ վառելիքի սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում հսկիչ դրամարկղային մեքենաներով իրացման շրջանառության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգի նկատմամբ։

      3․ Հարկային և մաքսային մարմինները սույն որոշմամբ սահմանված կարգով լիազոր մարմնին տրամադրում են տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ տեղեկատվությունն այն դեպքերում, եթե տեղեկատվությունն անհրաժեշտ է՝

  • վերահսկման ոլորտներում տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ տվյալների բազայում ներառելու համար․
  • տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ օրենքով սահմանված պատասխանատվության միջոց կիրառելու համար.
  • տնտեսավարող սուբյեկտի կողմից շուկայահանված՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող ոչ պարենային արտադրանքի՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված անվտանգության պահանջների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման և առք ու վաճառքի, արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի, չափումների միասնականության ապահովման ոլորտներում վերահսկողություն իրականացնելիս։

     4․ Հարկային և մաքսային մարմիններից կարող է պահանջվել՝

  • լիազոր մարմնի վերահսկողության ենթակա տնտեսավարող սուբյեկտների գործունեության ռիսկայնությունը բնութագրող չափանիշների հիման վրա գնահատվող  անհատական ռիսկի բաղադրիչի հաշվարկը իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը․
  • տնտեսավարող սուբյեկտի տվյալ գործունեության իրականացման հասցեում հսկիչ դրամարկղային մեքենաներով իրացման շրջանառությունը․
  • վերահսկողության իրականացման համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն։

5․ Լիազոր մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն տեղեկատվությունը հարկային և մաքսային մարմիններից ստանալու համար ներկայացնում է դիմում, որտեղ նշվում են տնտեսավարղ սուբյեկտի անվանումը, տնտեսավարղ սուբյեկտի ՀՎՀՀ, տնտեսավարղ սուբյեկտի գործունեության իրականացման հասցեն, տնտեսավարղ սուբյեկտի հսկիչ դրամարկղային մեքենայի գործունեության օբյեկտի անվանումը (հնարավորության դեպքում), տնտեսավարող սուբյեկտի տնտեսական գործունեության տեսակի դասակարգիչը, արտադրանքի անվանումը ըստ ԱՏԳ ԱԱ ծածկագրի, արտադրող երկրի վերաբերյալ տեղեկատվություն կամ այլ տվյալներ, որոնց կապակցությամբ պահանջվում է, հայցվող տեղեկատվության բովանդակութունը։ Լիազոր մարմինը դիմումում ըստ անհրաժեշտության կարող է նշել նաև այլ տվյալներ։

  6․ Սույն կարգի 5-րդ կետում նշված դիմումը հարկային և մաքսային մարմիններին ներկայացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով՝ ՎԵԲ ծառայության միջոցով, էլեկտրոնային հարթակի միջոցով, որի նկարագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահը:

  7․ Հարկային և մաքսային մարմինները սույն կարգի համաձայն ստացված դիմումի հիման վրա 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային մարմինների տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության հիման վրա գրավոր տրամադրում է դիմումով հայցվող տեղեկատվությունը կամ պահանջվող տեղեկատվության բացակայության (համապատասխան հաշվառում չվարելու) մասին գրավոր տեղեկացնում է Լիազոր մարմնին։

8․ Լիազոր մարմնի կողմից երկրորդ և ավելի անգամ նույն տեղեկատվությունը պահանջվելու դեպքում այն տրամադրվում է հարկային և մաքսային մարմինների կողմից, իսկ փոփոխության ենթարկված տեղեկատվության գնահատումը կատարում է Լիազոր մարմինը` համեմատելով իր մոտ առկա նախորդ տեղեկատվության հետ: Փոփոխության ենթակա տեղեկատվության տրամադրման ընթացակարգն ու ժամեկտները սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահը:

  9․ Հարկային և մաքսային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային օրենսդրությամբ նախատեսված դեպքում՝ փոփոխության ենթակա տեղեկատվություն տրամադրելիս տեղեկատվություն ստացող մարմինը տեղյակ է պահվում դրա մասին։

10․ Լիազոր մարմնի կողմից հարկային  կամ մաքսային գաղտնիք հանդիսացող տեղեկատվության բացահայտումը (հրապարակումը) առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն։

  1. Մաքսային կամ հարկային մարմինների կողմից տրամադրված տեղեկատվությունը լիազոր մարմնի կողմից օգտագործում է բացառապես իրեն վերապահված խնդիրների և գործառույթների իրականացման համար և չի կարող օգտագործվել այլ նպատակներով, այդ թվում՝ հրապարակվել, օգտագործվել անձնական նպատակներով կամ տրամադրել այլ անձանց։

 

  • Discussed

    29.03.2024 - 14.04.2024

  • Type

    Decision

  • Area

    Inspection system

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1701

Print

Related documents / links