ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  • Discussed

    26.03.2024 - 16.04.2024

  • Type

    Law

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1920

Print

Suggestions

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

07.04.2024

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝ Ցավոք նախագծի հեղինակները, ինչպես նաև այլ պետական կառավարման մարմիններ, որոնք ներգրավված են ՀՀ և այլ պետութուններում հաշվառված փոխադրողների միջպետական բեռնափոխադրումների կազմակերպման, կառավարման և դրանց նկատմամբ վերահսկողության ու ճանապարհային հարկի գանձման գործառույթներով՝ միջպետական բեռնափոխադրումների գործընթացից անտեղյակ են, ինչն էլ փաստում է ներկայացված նախագիծը։ Միջպետական փոխադրումները, ներառյալ բեռնափոխադրումները կանոնակարգվում են երկկողմ և բազմակողմ միջազգային համաձայնագրերի հիման վրա՝ մուտքի-ելքի, տարանցման, դեպի երրորդ երկիր և երրորդ երկրից, ինչպես նաև կաբոտաժային փոխադրումների իրականացմամբ։ Համաձայնագրերով կարող է փոխադրումները կամ դրանց որոշ տեսակներ ընդհանրապես արգելվեն, կամ ազատականացվեն, կամ ազատվեն ճանապարհային վճարից, կամ քվոտավորվեն՝ ազատվելով ճան․ վճարից կամ չազատվելով։ Նման սկզբունքները և յուրահատկությունները սահմանվում են երկկողմ և բազմակողմ միջազգային համաձայնագրերով, ինչպես նաև դրանցով է սահմանվում այն անհաժեշտ փաստաթղթերի ցանկը, որոնք պետք է ներկայացվեն սահմանային անցակետերում՝ մաքսային մարմիններին։ Ելնելով վերոգրյալից առաջարկում եմ լրամշակել 191-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը՝ հանելով բացառությունները Վրաստանի և ԻԻՀ-ի մասերով և նախատեսել դրույթ, համաձայն որի ճանապարհային վճարից ազատելը պետք է իրականացվի երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի հիման վրա, քանի որ բոլոր դեպքերը, ըստ երկրների հնարավոր չէ սահմանել։ Իսկ արտոնության իրավասության տրամադրումը ՀՀ կառավարությանը կարծում եմ կհակասի ՀՀ Սահմանադրությանը։ Միաժամանակ կարծում եմ, որ նախագծի հեղինակները, այլ պետությունների լիազոր պետական կառավարման մարմինների հետ բանակցողները միջպետական բեռնափոխադրումների փաստացի իրավիճակի, ՀՀ փոխադրողների պահանջարկի վերաբերյալ չունեն պատկերացում, չի իրականացվում համապարփակ վերլուծություն և ՀՀ փոխադրողների հետ քննարկումներ՝ ինչը շատ վտանգավոր է։ Արդյունքում կարող է նվազել ճանապարհային վճարի գանձումը, չնայած նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ բյուջեի էական նվազեցում կամ ավելացում չի նախատեսվում, կամ ռազմավարական փաստաթղթերի հետ կապը բացակայում է՝ ուղղակի անհեթեթություն է։ Ինչ վերաբերվում է ԻԻՀ-ի հետ միջպետական բեռնափոխադրումներին ապա կարծում եմ, որ ՀՀ փոխադրողները ԻԻՀ-ի փոխադրողների հետ համեմատած գտնվում են ոչ մրցակցային պայմաններում, հաշվի առնելով վառելիքի գինը և ՀՀ փոխադրողների կողմից ԻԻՀ-ի տարածքով տարանցիկ փոխադրումների բացակայությունը։ Նման պայմաններում ԻԻՀ-ի փոխադրողներին ՀՀ տարածում տարանցման արտոնությունների տրամադրումը կստեղծի ավելի անհավասար պայմաններ։

See more