Add to favourites

«Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ        

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  ՈՒ  Մ

 

 

2024 թվականի N -       Ն

 

 

 

ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

       Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ և «Պաշտպանության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2024 թվականի հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ:
  2. Վարժական հավաքներին ներգրավել մինչև 5151 քաղաքացու, որոնցից 4647-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 134-ը` ավագ ենթասպայական կազմի, 370-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռա-հրետանային մասնագիտություններով:
  3. Սահմանել, որ՝

      1) վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատա­րելա­­­գոր­ծման, մասնագիտական վերապատրաստ­ման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպա­յա­կան կազմից պահեստա­զորի սպաների պատ­րաս­տման, մար­տա­­կան հերթա­պա­հության ներգրավման նպատակով.

      2) հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով.

     3) վարժական հավաքներ անցկացվում են հետևյալ փուլերով.

     ա. 2024 թվականի հունիսի 11-ից մինչև հուլիսի 5-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 1108 քաղաքացի, որոնցից 1021-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 20-ը` ավագ ենթասպայական կազմի, 67-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

     բ. 2024 թվականի հունիսի 18-ից մինչև հուլիսի 12-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 287 քաղաքացի, որոնցից 259-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 9-ը` ավագ ենթասպայական կազմի, 19-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

    գ. 2024 թվականի հունիսի 25-ից մինչև հուլիսի 19-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 586 քաղաքացի, որոնցից 522-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 20-ը` ավագ ենթասպայական կազմի, 44-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

    դ. 2024 թվականի հուլիսի 2-26-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 522 քաղաքացի, որոնցից 474-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 11-ը` ավագ ենթասպայական կազմի, 37-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

    ե. 2024 թվականի հուլիսի 9-ից մինչև օգոստոսի 2-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 898 քաղաքացի, որոնցից 817-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 19-ը` ավագ ենթասպայական կազմի, 62-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

    զ. 2024 թվականի հուլիսի 16-ից մինչև օգոստոսի 9-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 395 քաղաքացի, որոնցից 366-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 3-ը` ավագ ենթասպայական կազմի, 26-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

    է. 2024 թվականի հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 16-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 315 քաղաքացի, որոնցից 270-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 15-ը` ավագ ենթասպայական կազմի, 30-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

    ը. 2024 թվականի հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 23-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 315 քաղաքացի, որոնցից 270-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 15-ը` ավագ ենթասպայական կազմի, 30-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

    թ. 2024 թվականի օգոստոսի 6-30-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 725 քաղաքացի, որոնցից 648-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 22-ը` ավագ ենթասպայական կազմի, 55-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

  1. Վարժական հավաքների ապահովման համար, 2024 թվականի հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ, ռազմատրանսպորտային պարտա­կա­նություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 45 միավոր ճանապարհաշինարարական տրանս­պորտային միջոց (բազմաշերեփ էքսկավատոր­ներ (խրամա­տա­փորներ))՝ յուրա­քանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                        ՎԱՐՉԱՊԵՏ                                                 Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

                      Երևան

 

 

  • Discussed

    26.03.2024 - 11.04.2024

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4149

Print