Add to favourites

Under development

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ

«Ոստիկանության կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ ոստիկանության և փրկարարական ծառայողների համար կմիասնականցվեն կարգապահական տույժերը և խրախուսանքները, որոնք սահմանված են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով, ոստիկանության ծառայողների և փրկարարական ծառայողների մասով ծառայողական  քննությունների անցկացման հարաբերությունները կկարգավորվեն «Ոստիկանության կարգապահական կանոնագիրք» օրենքով (ներկայումս այս հարաբերությունները կարգավորվում են ութ իրավական ակտերով)։ Բացի այդ, սույն օրենքների փաթեթի ընդունմամբ թե´ փրկարարական ծառայությունում, թե´ ոստիկանությունում կընդլայնվի ղեկավար անձնաց շրջանակը, ովքեր կկիրառեն համապատասախան խրախուսանքի և կարգապահական տույժի տեսակներ։ Այս մոտեցումը բխում է ՆԳ նախարարության բարեփոխումների շրջանակում ՆԳ նախարարության միջազգային գործընկեր կազմակերպությունների կողմից արված բազմաթիվ առաջարկություններից։ Այդ առաջարկությունները հիմնված են միջազգային լավագույն փորձի վրա։ Ավելին՝ այս փաթեթի ընդունմամբ Ոստիկանությունում կներդրվի նաև քաղաքացիական ծառայություն, ինչը համահունչ է հանրային կառավարման բարեփոխումների արդի միտումներին։ Ոստիկանության որոշ գործառույթների իրականացումը կապահովվի քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց միջոցով։

  • Discussed

    25.03.2024 - 09.04.2024

  • Type

    Law

  • Area

    Protection of public order, ensuring public security and the community policing, Public service, Civil service

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1929

Print