ՀՈՂԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ, ՍԱԿԱՅՆ ՉՎԱՃԱՌՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ՄԱՍԻՆ
-
6 - Agree
-
10 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՈՂԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ, ՍԱԿԱՅՆ ՉՎԱՃԱՌՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը
Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N 1605-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) 2-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջների ապահովմամբ:
- Առկա իրավիճակը
Որոշման շրջանակներում Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ կազմակերպություն) կողմից ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաղրամյան և Խոյ համայնքի Հայթաղ բնակավայրերում իրականացվել է վարելահողերի և բազմամյա տնկարկների իրավական խնդիրների ամբողջական գույքագրում: Հայթաղ բնակավայրում կազմակերպության կողմից ձեռք է բերվել 11.4 հա ընդհանուր մակերեսով 39 հողակտոր: Արմավիր համայնքի Մայիսյան բնակավայրում իրականցվել են չմշակվող հողերի գույքագրման աշխատանքներ, գոտիավորվել է կոնսոլիդացման համար առավել նպաստավոր հողատարածքները: Փարաքար համայնքի Նորակերտ բնակավայրում առկա են հողամասերի իրավական կարգավիճակին վերաբերող մի շարք անճշտություններ, որոնց լուծումը և ժամանակատարությունը անհնարին են դարձում սեղմ ժամկետներում հասնել որոշմամբ դրված խնդիրների լուծմանը: Ծրագրի իրականացմանը խոչընդոտել են նաև համայքների կողմից հարցի լուծման նկատմամբ շահագրգռվածության ոչ բավարար լինելը, հողերի գնի արհեստական բարձրացումը, բարձրորակ կադրերին աշխատանքում ներգրավման համար ֆինանսական միջոցների բացակայությունը և այլն: Հաշվի առնելով, որ փորձնական ծրագրի արդյունքները գոհացուցիչ չեն եղել, նպատակահարմար է գտնվել չշարունակել ծրագիրը և ներկայացնել որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջների ապահովմանն ուղղված նոր նախագիծ:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Ներկայումս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվում է գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված քաղաքականություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված համապատասխան հայեցակարգերի և ծրագրերի։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․ Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050, կառավարության 2021-2026թթ․ ծրագրի, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հաստատելու մասին» N 1363-Ա որոշման 2.4 կետով նպատակ է դրվել «Խթանել գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային և արդյունավետ օգտագործումը, չօգտագործվող հողերը շրջանառության մեջ դնելու և հողերը խոշորացնելու գործընթացը»։
- Կարգավորման նպատակը
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկվում է կազմակերպության կողմից գնված, սակայն չվաճառված հողերը թույլատրել կազմակերպությանը վաճառելու (հողերի ձեռք բերման արժեքի և դրանց վրա կատարված ծախսերի արժեքից ոչ պակաս արժեքով) կամ տրամադրելու վարձակալությամբ (վճարը չպետք է պակաս լինի տվյալ հողամասի համար սահմանված անշարժ գույքի հարկի տարեկան դրույքաչափից), որպեսզի ապահովենք հողերի ձեռքբերման համար պետության կողմից ծախսված գումարների հետ վերադարձը: Ձեռք բերված և միավորված հողամասերի նկատմամբ սահմանվել է սահմանափակում, որպեսզի հողերի մասնատում տեղի չունենա:
Միաժամանակ, հողերի օգտագործումը խթանելու համար դիտարկվել է նաև հողամասերի վարձակալության տրամադրումը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետի կատարումը:
-
Discussed
25.03.2024 - 12.04.2024
-
Type
Decision
-
Area
Agriculture
-
Ministry
Ministry of Economy
Views 1970
Print