Under development
«ՍՊՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՑ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՍՊՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
0 - Agree
-
5 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 1
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՍՊՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Անհրաժեշտությունը
«Սպորտի կառավարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ստեղծման անհրաժեշտությունը հիմնված է Հայաստանի Հանրապետության Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին և Մանկապատանեկան սպորտի մասին օրենքների դրույթների հենքի վրա: Կենտրոնի հիմնումը հրատապ է և անհրաժեշտ, քանի որ այն հնարավորություն է տալիս մշակել և կազմակերպել մարզման չափորոշիչներին համապատասխան ուսումնամարզական ծրագրեր:
Ընկերությունը կիրականացնի սպորտի զարգացմանը միտված տարբեր ծրագրեր: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում պետական և համայնքային ենթակայությամբ գործում է ընդհանուր թվով 174 մանկապատանեկան մարզադպրոց՝ այդ թվում 4 մարզական հասարակական կազմակերպություններ՝ իրենց ենթակառուցվածքներով: Սակայն դրանք որպես ՄՀԿ-ների մարզադպրոցներ, ՊՈԱԿ-ներ և ՀՈԱԿ-ներ չեն կարող կառավարվել Ընկերության կողմից:
Ընկերությունը կհանդիսանա հենց այն միասնական մասնագիտացված կառավարչական կենտրոնը, որը կկառավարի հանրապետությունում կառուցվող և կառուցվելիք մարզակառույցները, այդ թվում յուրաքանչյուր մարզում նախատեսված արագ հավաքվող թեթև մետաղական կոնստրուկցիաներով մարզադահլիճները, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2023-2030 թվականների ռազմավարության նախագծով յուրաքանչյուր մարզում նախատեսված մարզահամալիրները, Լոռու մարզի Շամուտ գյուղում կառուցվելիք ըմբշամարտի մարզաբազան, ինչպես նաև Մանանդյան փողոց, 41 հասցեի մարզահամալիրը և կառուցվելիք այլ մարզական օբյեկտներ: Կստեղծվի կառավարման խորհուրդ, որի կազմում կընդգրկվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, նախարարի սպորտի ոլորտը համակարգող տեղակալը, մեկական ներկայացուցիչ ֆինանսների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններից և մարզաշխարհից: Խորհուրդը կընտրի գործադիր մարմնի ղեկավար և նրան կտա կոմերցիոն գործունեություն ծավալելու քվոտա: Առաջին փուլում Ընկերությանը կհանձնվի Երևան, Մանանդյան փ․ 41 հասցեում տեղակայված մարզահամալիրը և Ջրառատում կառուցվող Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզակառույցը: Հետագայում Ընկերության մեջ կընդգրկվեն նաև կառուցվող և կառուցվելիք այլ մարզահամալիրներ:
Կստեղծվի 5 հոգանոց կազմով խորհուրդ, որում կընդգրկվեն ԿԳՄՍ նախարարության (երկու), ՏԿԵՆ նախարարության (մեկ), ֆինանսների նախարարության (մեկ) և մարզաշխարհի (մեկ) ներկայացուցիչ: Խորհուրդը կամրագրի սպորտային ենթակառուցվածքների օգտագործման կանոնակարգը: Համաձայն կանոնակարգի առաջնահերթություն կտրվի ենթակառուցվածքների օգտագործմանը մարզական միջոցառումների անցկացման համար, ընդ որում, առաջնահերթություն կտրվի պետության կողմից կամ պետության ֆինանսավորմամբ կազմակերպվող միջոցառումներին, այնուհետև նաև այլ բնույթի միջոցառումներին՝ վճարովի ծառայությունների մատուցման ձևաչափով:
Ընկերության ստեղծումից հետո 6-ամսյա ժամկետում խորհրդի կողմից կստեղծվի կառավարման նոր մոդել:
Ընկերության եկամուտները կգոյանան վերոնշյալ մարզակառույցների վարձակալության գումարներից՝ վճարովի մարզական խմբերի, տարբեր մարզաձևերի մարզական միջոցառումների ու հավաքների անցկացման վարձավճարներից:
- Ընթացիկ վիճակը և խնդիրները
Ներկայումս չկա ուսումնամարզական կենտրոն, որը կհամակարգի հանրապետությունում գոյություն ունեցող մարզակառույցները, հետագայում նաև կառուցվող և կառուցվելիք մարզակառույցները: Իր իսկ նշանակությամբ ամբողջովին չի օգտագործվում Մանանդյան փողոց, 41 հասցեի մարզահամալիրը, այդ թվում մարզադաշտը և կից մարզադահլիճները:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Բնակչության առողջության ամրապնդումը, անհատի ներդաշնակ զարգացումը, աշխատունակության բարձրացումն ու երկարակեցության ապահովումը. հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի ապահովումը.
Տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատությունը և ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիությունը.
Բարձրակարգ մարզիկների պատրաստումը, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մասնակցության ապահովումը.
Պետական ծրագրի միջոցով Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգի կատարելագործումը:
4.Կարգավորման բնույթը և նպատակը
Ընկերության հիմնմամբ /ստեղծմամբ/ հնարավոր կլինի կազմակերպել և օգտագործել գոյություն ունեցող մարզադաշտը կից սպորտային համալիրով իր իսկ նշանակությամբ, անցկացնել սպորտային միջոցառումներ ու հավաքներ, իրականացնել մարզման չափորոշիչներին համապատասխան ուսումնամարզական ծրագրեր, որը հնարավորություն կտա նաև պահպանել գույքը, ձեռք բերել նորը և ներդրուներ կատարել։
Նախատեսվում է լիազորել լիազոր մարմնին՝ հիմնադրի անունից իրականացնել Ընկերության հիմնադրի և հետագայում նաև ընդհանուր ժողովի բոլոր իրավասությունները:
Միաժամանակ՝ կառուցվող և կառուցվելիք մարզակառույցները կղեկավարվեն Ընկերության կողմից:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
- Ընկերության ստեղծմամբ կկատարելագործվի պետական ծրագրի միջոցով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգը,
- իր իսկ նշանակությամբ կօգտագործվի մարզադաշտը՝ կից սպորտային համալիրներով,
- կանցկացվեն սպորտային միջոցառումներ և հավաքներ,
Տվայալ նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվում է եկամուտների և ծախսերի ավելացում:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Որոշման նախագիծը ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի:
ՀԻՄԱՆՎՈՐՈՒՄ 2
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՑ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՍՊՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից գույք հետ վերցնելու, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գույք ամրացնելու և «Սպորտի կառավարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ Ընկերություն) անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին» որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Երևան, Մանանդյան փ․ 41 հասցեում տեղակայված անշարժ գույքի (2,89 հա հողամաս - 3658,9 քմ պետական գրանցում ստացած և 5421,5 քմ ինքնակամ շինություններ՝ մարզադաշտ և կից սպորտային համալիր 2 մարզադահլիճներով, վարչական մաս), Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ գյուղի Իսահակյան փողոցի 5 հասցեում գտնվող 0.12 հեկտար մակերեսով հողամասը և դրա վրա կառուցվող Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզակառույցի օգտագործման հրատապությամբ: Գույքը կօգտագործվի սպորտի զարգացմանը միտված տարբեր ծրագրերի իրականացման նպատակով և հնարավորություն կտա իրականացնել Բարձրագույն վարպետության մարզադպրոց և Ադապտիվ սպորտի կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ Կազմակերպություններ) կանոնադրություններով նախատեսված գործառույթները մեկ տեղում։ Հետագայում նախատեսվում է Կենտրոնին ամրացնել հանրապետությունում նոր կառուցվող և կառուցվելիք մարզակառույցները, այդ թվում յուրաքանչյուր մարզում նախատեսված արագ հավաքվող թեթև մետաղական կոնստրուկցիաներով մարզադահլիճները, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2023-2030 թվականների ռազմավարության նախագծով յուրաքանչյուր մարզում նախատեսված մարզահամալիրները և կառուցվելիք այլ մարզական օբյեկտներ:
Նշված մարզակառույցների տեխնիկապես պատրաստ լինելու պարագայում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից գույք հետ վերցնելու, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գույք ամրացնելու և «Սպորտի կառավարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ կկատարվեն համապատասխան լրացումներ և փոփոխություններ:
- Ընթացիկ վիճակը և խնդիրները
Ներկայումս չկա ուսումնամարզական կենտրոն, որը կհամակարգի հանրապետությունում գոյություն ունեցող մարզակառույցները, հետագայում նաև կառուցվող և կառուցվելիք մարզակառույցները: Իր իսկ նշանակությամբ ամբողջովին չի օգտագործվում Մանանդյան փողոց, 41 հասցեի մարզահամալիրը, այդ թվում մարզադաշտը և կից մարզադահլիճները:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Բնակչության առողջության ամրապնդումը, անհատի ներդաշնակ զարգացումը, աշխատունակության բարձրացումն ու երկարակեցության ապահովումը. հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի ապահովումը
տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատությունը և ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիությունը.
Տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատությունը և ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիությունը.
Բարձրակարգ մարզիկների պատրաստումը, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մասնակցության ապահովումը.
Պետական ծրագրի միջոցով Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգի կատարելագործումը:
4.Կարգավորման բնույթը և նպատակը
Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի կազմակերպել և օգտագործել գոյություն ունեցող մարզադաշտը կից սպորտային համալիրով իր իսկ նշանակությամբ, անցկացնել սպորտային միջոցառումներ ու հավաքներ, իրականացնել մարզման չափորոշիչներին համապատասխան ուսումնամարզական ծրագրեր, որը հնարավորություն կտա նաև պահպանել գույքը, ինչպես նաև ձեռք բերել նոր գույք։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
- իր իսկ նշանակությամբ կօգտագործվի մարզադաշտը՝ կից սպորտային համալիրներով և վերոնշյալ մարզակառույցները,
- կանցկացվեն սպորտային միջոցառումներ և հավաքներ,
Տվյալ նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում չի սպասվում:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Որոշման նախագիծը ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի:
ՀԱՎԵԼՎԱԾ
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի -----------------ի N --------Ն որոշման |
|
Ց Ա Ն Կ
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ
առ 01.01.2024թ
NN |
Անվանումը |
Չափի միավորը |
Տարեթիվը |
Քանակը |
Գինը |
Սկզբնական |
Կուտակված մաշվածությունը (դրամ) |
Հաշվեկշռային արժեքը |
1. |
ԳԱԶ-31105 Սեդան ավտոմեքենա |
հատ |
2015 թ. |
1 |
4295000 |
4295000.00 |
4295000.00 |
0.00 |
2. |
Տեսախցիկ DS-2CD2420F-I |
հատ |
2016 թ. |
3 |
68333.33 |
204999.99 |
98094.51 |
106905.48 |
3. |
Տեսախցիկ DS-2CD2020F-I |
հատ |
2016 թ. |
3 |
72500 |
217500.00 |
104075.88 |
113424.12 |
4. |
Ցանցային բաժանարար JG537A HP 1910-8-PօE+Switcհ |
հատ |
2016 թ. |
1 |
179166.67 |
179166.67 |
126338.57 |
52828.10 |
5. |
Տեսագրող սարք DS-7608NI-E2+HDD seagate 2TB 64mbx2 |
հատ |
2016 թ. |
1 |
166666.67 |
166666.67 |
79751.63 |
86915.04 |
6. |
Թվային ընդունող և ձայնագրող սարք «Հիկվիժիոն» |
հատ |
2016 թ. |
1 |
40000 |
40000.00 |
15238.60 |
24761.4 |
7. |
Տեսախցիկ «Հիկվիժիոն» |
հատ |
2016 թ. |
4 |
35000 |
140000.00 |
53335.07 |
86664.93 |
8. |
Տեսախցիկ «Հիկվիժիոն» |
հատ |
2016 թ. |
2 |
20000 |
40000.00 |
15238.6 |
24761.4 |
9. |
Մոնիթոր LED 20 AQC 2043F |
հատ |
2012 թ. |
2 |
52500 |
105000.00 |
105000.00 |
0.00 |
10. |
Շարժական աթոռ |
հատ |
2012 թ. |
6 |
26462.8 |
158776.80 |
158776.80 |
0.00 |
11. |
Դրսի ցուցանակ |
հատ |
2015 թ. |
1 |
980000 |
980000.00 |
589453.44 |
390546.56 |
12. |
Պատի ցուցանակ |
հատ |
2015 թ. |
2 |
95000 |
190000.00 |
114281.78 |
75718.22 |
13. |
Ցուցանակ |
հատ |
2016 թ. |
2 |
95000 |
190000.00 |
93261.28 |
96738.72 |
14. |
Բենզինային խոտհնձիչ 4HP |
հատ |
2016 թ. |
1 |
110000 |
110000.00 |
56375.59 |
53624.41 |
|
Ընդամենը |
|
|
30 |
|
7017110.13 |
5904221.75 |
1112888.38 |
-
Discussed
22.03.2024 - 06.04.2024
-
Type
Decision
-
Area
Sport and youth
Views 1649
Print