ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
8 - Agree
-
6 - Disagree
Անհրաժեշտությունը:
«Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության տարածական տվյալների ֆոնդի պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու մասին» Էկոնոմիկայի նախարարի հրամանի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի ««Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 15-րդ կետի պահանջի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
Ընթացիկ իրավիճակը:
«Տարածական տվյալների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվել է, որ գերատեսչական տարածական տվյալների ֆոնդի պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է համապատասխան մարմինը կամ պաշտոնատար անձը` նախապես կարգի նախագիծը համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ։
Կարգավորման նպատակը և բնույթը:
Կարգավորման նպատակն է` թեմատիկ շերտերի ստեղծումը, վարումը և ընդլայնումը, ինչպես նաև Կադաստրի կոմիտեի կողմից վարվող ազգային գեոպորտալին ինտեգրումը։
Նախագծով առաջարկվում է սահմանել Էկոնոմիկայի նախարարության գերատեսչական տարածական տվյալների ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը, մասնավորապես տարածական տվյալների ենթակառուցվածքների միջոցով տարածական տվյալների և քարտեզագրական նյութերի ստեղծման, պահպանման, թարմացման, տրամադրման և հասանելիության ապահովման քայլերի հաջորդականությունը, ինչպես նաև փոխգործելիությունը ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի հետ։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը։
Նախագծի ընդունմամբ կհստակեցվի Էկոնոմիկայի նախարարության տարածական տվյալների ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը:
Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի բնույթի հիմնավորվածությունը։
Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը համապատասխանում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Տարածական տվյալների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:
-
Discussed
21.03.2024 - 05.04.2024
-
Type
Order Decision
-
Area
Economy, Cadastre
-
Ministry
Ministry of Economy
Views 1430
Print