Add to favourites

ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ

 ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 «Շուկայի վերահսկողության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ գլխում սահմանվել է Շուկայի վերահսկողությունը, Շուկայի վերահսկողության ոլորտում կառավարաության լիազորությունները:

Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Լիազոր մարմինը վերահսկողության ընթացքում այլ պետական մարմնի լիազորություններին առնչվող խախտումների բացահայտման դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է տվյալ պետական մարմնին: Տեղեկացման եղանակը և ընթացակարգը սահմանում է Կառավարությունը»:

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1324-Ա որոշմամբ հաստատվել է Օրենքի կիրակումն ապահովող միջոցառումների ցանկը (այսուհետ՝ Ցանկ):

Ցանկի առաջին կետով սահմանվել է «Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից վերահսկողության ընթացքում բացահայտված խախտումների մասին տեղեկացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը, որի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգման մարմիններ սահմանվել են Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը և Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:

     Հիմք ընդունելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել  մշակել «Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից վերահսկողության ընթացքում բացահայտված խախտումների մասին տեղեկացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: 

Կարգավորման նպատակը

Նախագծով առաջարկվում է սահմանել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից վերահսկողության ընթացքում բացահայտված խախտումների մասին տեղեկացնելու կարգը: 

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների համակարգման գրասենյակի կողմից: 

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հնարավորություն կընձեռի այլ պետական մարմիններին տեղեկանալ իրենց լիազորություններին առնչվող խախտումների վերաբերյալ: 

Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական բյուջեում եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունմամբ եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում պետական բյուջեում չի նախատեսվում: 

Նախագծի կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի առնչվում ՀՀ կառավարության ռազմավարական փաստաթղթերի հիմնադրույթներին:

 

  • Discussed

    20.03.2024 - 04.04.2024

  • Type

    Decision

  • Area

    Inspection system

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1438

Print