Under development
«Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման, հետկանչման, ոչնչացման, օգտահանման ենթակա ապրանքների ցանկը, հիմքերը և դեպքերը, կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
3 - Agree
-
4 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
N - Ն
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԿԱՄ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ, ՀԵՏԿԱՆՉՄԱՆ, ՈՉՆՉԱՑՄԱՆ, ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շուկայի վերահսկողության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել`
1) վտանգավոր արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման, հետկանչման, ոչնչացման, օգտահանման հիմքերը, դեպքերը և կարգը՝ համաձայն N 1 հավելվածի․
2) վտանգավոր արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման, հետկանչման, ոչնչացման, օգտահանման ենթակա ապրաքների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության ----- թվականի
-ի N ------Ն որոշման
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԿԱՄ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ, ՀԵՏԿԱՆՉՄԱՆ, ՈՉՆՉԱՑՄԱՆ, ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ, ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված արտադրանքին ներկայացվող անվտանգության պահանջներին չհամապատասխանող շուկայահանված ոչ պարենային արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի (այսուհետ՝ վտանգավոր արտադրանք) իրացման կասեցման, հետկանչման, ոչնչացման, օգտահանման հետ կապված իրավահարաբերությունները։
- Վտանգավոր արտադրանքի հետկանչի կազմակերպման կարգադրագիրն արձակում է Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը՝ յուրաքանչյուրն իր իրավասության շրջանակներում (այսուհետ՝ տեսչական մարմին):
- ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ, ՀԵՏԿԱՆՉՄԱՆ, ՈՉՆՉԱՑՄԱՆ, ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԸ
3․ Վտանգավոր արտադրանքի իրացման կասեցման, հետկանչման, ոչնչացման, օգտահանման հիմքերն են այն խախատումներն ու թերությունները, որոնք հայտնաբերվել են․
- լաբորատոր փորձարկումների արդյունքով․
- արտաքին զննության արդյունքով․
- մարդու առողջությանը, շրջակա միջավայրին, ազգային անվտանգության պահպանությանը վնաս պատճառելու արձանագրված դեպքերով։
4․ Վտանգավոր արտադրանքի իրացման կասեցման, հետկանչման, ոչնչացման, օգտահանման դեպքերն են՝
- տեսչական մարմինների կողմից ստուգման արդյունքով արձանագրված խախտումները․
- արտադրողի (առաքող, վաճառող, ներմուծող) (այսուհետ՝ տնտեսավարող սուբյեկտներ) կողմից հայտնաբերված խախտումները․
- սպառողի կողմից հայտնաբերված վտանգավոր արտադրանքը։
- ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ, ՀԵՏԿԱՆՉՄԱՆ, ՈՉՆՉԱՑՄԱՆ, ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
5․ Եթե տնտեսավարող սուբյեկտը պարզել է կամ հիմքեր ունի ենթադրելու, որ իր կողմից շրջանառության մեջ դրված արտադրանքը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված նորմերին, ապա նա պարտավոր է՝
- կասեցնել վտանգավոր արտադրանքի ներմուծումը և իրացումը․
- կազմակերպել և իրականացնել այդ արտադրանքի հետկանչը․
- այդ մասին տեղեկացնել տեսչական մարմիններին, տվյալ վտանգավոր արտադրանքի արտադրողին, մատակարարին, սպառողին՝ հետկանչման պատճառների մասին զանգվածային լրատվության միջոցներով նախազգուշացնելով նրանց և իրազեկելով ազգաբնակչությանը հնարավոր ռիսկերի մասին։
6․ Տնտեսավարող սուբյեկտը վտանգավոր արտադրանքի տվյալ խմբաքանակը ինքնուրույն է հետ կանչում գնորդից մինչև 45 աշխատանքային օրվա ընթացքում՝ թերությունները վերացնելու նպատակով, ինչից հետո կրկին իրականացնում է համապատասխանության գնահատման գործընթաց և դրա մասին տեղեկացնում է տեսչական մարմիններին՝ իրենց պաշտոնական կայքում տեղեկատվությունը տեղադրելու համար։
7․ Վտանգավոր արտադրանքի թերությունները վերացնելու անհնարինության դեպքում տնտեսավարող սուբյեկտը գնորդին փոխհատուցում է հետ կանչված արտադրանքի արժեքը, որից հետո այն ոչնչացվում կամ օգտահանվում է 30 աշխատանքային օրվա ընթացքում։
8․ Սպառողի կողմից վտանգավոր արտադրանքի հայտնաբերման դեպքում տեսչական մարմիններին կամ տնտեսավարող սուբյեկտներին դրա մասին տեղեկացվում է գրավոր՝ էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցներով։ Տեսչական մարմինները կամ տնտեսավարող սուբյեկտները 10 աշխատանքային օրվա ընթացքում սպառողին տեղեկացնում են ձեռնարկվող քայլերի մասին։ Համապատասխան միջոցներ չձեռնարկվելու դեպքում հարցը լուծվում է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքին համապատասխան։
9․ Տեսչական մարմինն իրականացնում է հայտնաբերված վտանգավոր արտադրանքի ամբողջ խմբաքանակի հետկանչի վերահսկողությունը և դրա շրջանառության հետ կապված ռիսկի տեսակի, ծավալի և աստիճանի վերլուծությունը՝ այդ մասին, ըստ անհրաժեշտության, զանգվածային լրատվության միջոցներով կամ լիազոր մարմնի պաշտոնական կայքի միջոցով իրազեկելով ազգաբնակչությանը:
10․ Հայտնաբերված վտանգավոր արտադրանքի ամբողջ խմբաքանակի հետկանչն իրականացնում է տնտեսավարող սուբյեկտներին գրավոր կարգադրագրեր տալու միջոցով՝ սահմանելով ժամկետներ, որոնք համաձայնեցվում են տնտեսավարող սուբյեկտի հետ` բացահայտված խախտումները և թերությունները վերացնելու համար։
11․ Տնտեսավարող սուբյեկտը գրավոր կարգադրագիրը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է վտանգավոր արտադրանքի ամբողջ խմբաքանակի հետկանչ։
12․ Արտադրանքի տվյալ խմբաքանակի թերությունները վերացնելու անհնարինության դեպքում տնտեսավարող սուբյեկտը գնորդին է փոխհատուցում հետ կանչված վտանգավոր արտադրանքի արժեքը և այն 30 աշխատանքային օրվա ընթացքում ոչնչացնում կամ օգտահանում է իր միջոցների հաշվին։
13․ Տնտեսավարող սուբյեկտի կողմից գրավոր կարգադրագրով նշված թերությունները վերացվելուց հետո նրա դիմումով այդ արտադրանքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթարկվում է համապատասխանության գնահատման՝ ստանալով համապատասխանության գնահատման փաստաթուղթ։ Գրավոր կարգադրագրի կատարման մասին սահմանված ժամկետի ավարտից հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է գրավոր տեղեկացնել տեսչական մարմիններին:
- Գրավոր կարգադրագրի կատարման վերաբերյալ տեսչական մարմիններին սահմանված ժամկետում գրավոր չտեղեկացնելը համարվում է կարգադրագրի չկատարում:
- Գրավոր կարգադրագրերով նախատեսված սահմանափակող միջոցները վերացնում է համապատասխան տեսչական մարմնի ղեկավարը` տնտեսավարող սուբյեկտի դիմումով՝ կարգադրագրերի կատարման ստուգման դրական արդյունքների հիման վրա:
Հավելված N 2
ՀՀ կառավարության ----- թվականի
-ի N ------Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԿԱՄ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ, ՀԵՏԿԱՆՉՄԱՆ, ՈՉՆՉԱՑՄԱՆ, ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՔՆԵՐԻ
1․ Ցածրավոլտ սարքավորումներ
2․ Օծանելիքակոսմետիկական արտադրանք
3․ Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանք
4․ Խաղալիքներ
5․ Հրատեխնիկական արտադրատեսակներ
6․ Սինթետիկ հիմքով լաքեր և ներկեր
7․ Մակերևութաակտիվ միջոցներ
8․ Ցեմենտ
-
Discussed
19.03.2024 - 08.04.2024
-
Type
Decision
-
Area
Healthcare, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 1763
Print