Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

Իրավական  ակտի անհրաժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ անհրաժեշտություն է առաջացել նոր հավելվածներով սահմանել Հայաստանի Հանրապետության  հանրակրթական հիմնական մասնագիտացված ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը և «Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը: 

   Միաժամանակ նախագծով սահմանվել են նաև կառավարման նախկին մոդելով աշխատող ուսումնական հաստատությունների գնումների համակարգողի, տնօրենի ֆինանսատնտեսական գծով տեղակալի պաշտոնի նկարագրերը (վերջիններս սահմանված չէին):

Արդյունքում թե՛ հին, թե՛ նոր մեխանիզմով աշխատող ուսումնական հաստատությունների բոլոր պաշտոնների նկարագրերը առկա կլինեն իրենց համապատասխան գործառույթներով: Իրավական ակտում տեղ գտած անհամապատասխանությունները կշտկվեն:

  • Discussed

    19.03.2024 - 03.04.2024

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1965

Print

Suggestions

Մեծ Մասրիկի միջն. դպրոց

21.03.2024

«Տնօրենի ֆինանսատնտեսական գծով տեղակալ» գլխում երեք անգամ նշված է «ընկերություն» բառը պետք է լինի «հաստատություն»:

Մեծ Մասրիկի միջն. դպրոց

21.03.2024

Տնօրենի ֆինանսատնտեսական գծով տեղակալի «Որակավորման պահանջը» բաժնում «բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության ոլորտում» պահանջը, կարծում ենք, խիստ սահմանափակում է պաշտոնին հավակնելու հնարավորությունները: Առաջարկում ենք տնտեսագիտության ոլորտի փոխարեն դնել ստաժի պահանջ:

Մեծ Մասրիկի միջն. դպրոց

21.03.2024

Տնօրենի ֆինանսատնտեսական գծով տեղակալի «Որակավորման պահանջը» բաժնում ոչ իմպերատիվ ոճով նշված է «Տնօրենի՝ ֆինանսատնտեսական գծով տեղակալի պաշտոնին նշանակվում է այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության ոլորտում»: Մինչդեռ մայր որոշման գրեթե բոլոր «Որակավորման պահանջը» բաժիններում ամրագրված է՝ «պետք է ունենա» բառակապակցությունը:

See more