Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 3112-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսվում իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու` անձամբ կամ միջնորդի միջոցով դրամի, գույքի, գույքի նկատմամբ իրավունքի, արժեթղթերի կամ որևէ այլ առավելություն ստանալու կամ պահանջելու կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելու համար` իրավաբանական կամ ֆիզիկական անձանց օգտին որևէ պաշտոնատար անձի կամ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության նպատակով:

Այս համատեքստում հարկ է նշել, որ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության շրջանակներում ձևավորված Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Հակակոռուպցիոն ցանցը 2014 թվականի հոկտեմբերի 8-10-ը Փարիզում կայացած հանդիպման ժամանակ ընդունել է «Հակակոռուպցիոն բարեփոխումները Հայաստանում» վերտառությամբ զեկույցը, որտեղ ներկայացված են Ստամբուլյան Հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի երրորդ փուլի արդյունքները: Նշյալ զեկույցի թիվ 5 հանձնարարականի 2-րդ մասում, մասնավորապես, նշված է, որ անհրաժեշտ է իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու վերաբերյալ քրեաիրավական դրույթները համապատասխանեցնել միջազգային չափանիշներին:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ և լրացում կատարել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում՝ իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու վերաբերյալ քրեաիրավական դրույթները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով:

 

  • Discussed

    24.01.2017 - 08.02.2017

  • Type

    Law

  • Area

    Justice, Fight against corruption, Criminal legislation

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 11517

Print