Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի թիվ 113-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

Հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման նոր մոդելի ներդրման գործընթացին զուգընթաց վերանայվում է կառավարման խորհուրդների ձևավորման կարգը՝ արդյունավետ կառավարման, խորհուրդների անդամների մասնակցայնության, հաշվետվողականության և թափանցիկության մեխանիզմների ապահովման,  դաստիարակության գործառույթի պատշաճ իրականացման համար ծնողներին կրթական գործընթացում ներգրավելու նպատակով։ Կառավարման խորհուրդների խոշորացումը  էականորեն կապված է համայնքների խոշորացման, ինչպես նաև կրթական կլաստերների, կրթահամալիրների ստեղծման  գործընթացի հետ։ 

Ակնկալվում է արդյունքում առավել հստակեցնել միասնական խորհուրդների ձևավորման գործընթացը և գործունեության ընթացակարգը:

  • Discussed

    18.03.2024 - 02.04.2024

  • Type

    Order Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1753

Print

Suggestions

Վարդուհի Գևորգյան

01.04.2024

Առաջարկում եմ սույն կարգի 19-րդ կետում կատարել փոփոխություններ՝ կապված նիստի անդամների կեսից ավելիի մասնակցության դեպքում նիստն իրավազոր համարելու և նիստին մասնակցկող անդամների կեսից ավելի ձայների դեպքում խորհրդի որոշումները ընդունված համարելու ենթակետերի հետ: Մասնավորապես, նիստին հարգելի պատճառներով բացակայած (գործուղման մեկնած կամ հիվանդության պատճառով անաշխատունակության մեջ գտնվող և անաշխատունակությունը հավաստող բժշկական փաստաթուղթ ներկայացնող) մասնակիցներին հնարավորություն ընձեռել նիստին մասնակցել առցանց ձևաչափով: Փակ քվեարկություններ կազմակերպելու պարագայում առաջարկում եմ քվեարկությունը նույնպես կազմակերպել առցանց ձևաչափով:

Ռուզաննա Նալբանդյան

18.03.2024

1․ Խորհուրդների խոշորացման եռամյա փորձը ցույց տվեց, որ միասնական խորհուրդների դեպքում աշխատանքային արդյունատվությունը, ինչպես նաև նիստերին մասնակցությունը շատ ցածր է։ Բավականին ժամանակատար են բյուջեի և հաստիքացուցակի քննարկումները, առավել ևս անհետաքրքիր՝ տվյալ դպրոցը /մանկավարժ,ծնող/ չներկայացնող անդամի համար։ Մարզերում առաջանում են խնդիրներ նիստերին՝խորհրդի անդամների տեղափոխման՝առկա և համացանցի բացակայության՝ օնլայն մասնակցության դեպքում։ 2․ Նախագծում "համայնք" նկատի է առնված խոշորացված համա՞յնքը, թե՞ ՝ բնակավայրը։ 3․Եթե 11-րդ մասում չկա սահմանափակում,ապա 6-րդ մասի 6-րդ կետում կենսաթոշակառուն կարո՞ղ է լինել; դպրոցում աշխատող ուսուցիչը։ 4․"Մարզպետարան" բառը փոխարինել "մարզպետի աշխատակազմ" բառերով։

See more