Add to favourites
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2024/2025 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
9 - Agree
-
1 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Մարիամ Մաթևոսյան 19.03.2024 20:52:36 | Ըստ իս բավականին հաջող նախագիծ է առաջադրվել, և այն կնպաստի երիտասարդ մասնագետների շարունակական կրթությանը։ Սակայն կառաջարկեի նաև ծրագրի մեջ ներառել և որոշակի առավելություն տրվեր փոքր տարիքի երեխա ունեցող կին մասնագետներին, նրանց համար ևս սահմանվեին զեղչեր և ուսման վարձի մասնակի կամ ամբողջական փոխհատուցման ծրագրեր։ Կարծում եմ այդ փոփոխությամբ ևս երիտասարդ մասնագետների մոտ ցանկություն կառաջանար շարունակել հետբուհական կրթությունը։ Կցանկանայի ավելացնել նաև, որ մասնագիտությունների տարբերակում չդրվեր, այլ այդ ուսման վարձի փոխհատուցումները տարածվեին նաև մյուս մասնագիտությունների վրա, քանի որ այս պահին նշված բնագավառներում խնդիր կա, մի որոշ ժամանակ անց նույն խնդիրը առաջանալու է նաև մյուս բնագավառներում։ | Հետբուհական կրթության քաղաքականության թիրախային խնդիրներից են պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների երիտասարդացումը, երիտասարդ մասնագետների կրթության շարունակականության ապահովումը, նրանց ներգրավումը գիտական աշխատանքներում, այդ ուղղություններով երկար տարիների ընթացքում ստեղծված բարձրակարգ գիտական դպրոցի պահպանումն ու հետագա զարգացման ապահովումը: Բուհերի կամ գիտական կազմակերպությունների ամբիոնները, բազային գիտահետազոտական լաբորա-տորիաները բարձր որակավորում ունեցող մասնագետներով համալրման, գիտական ներուժի զարգացման, գիտամանկավարժական կադրերի պատրաստման և դասախո¬սական կազմի երիտասարդացման նպատակով՝ յուրաքանչյուր տարի ՀՀ գերատեսչություններից, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններից և գիտական կազմակերպություններից ստացված հայտերի հիման վրա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ըստ մասնագիտությունների, ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների պետության կողմից նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/, առկա և հեռակա ուսուցմամբ ասպիրանտական կրթական ծրագրով տեղերը: Ասպիրանտուրայի ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշման դրույթների համաձայն, անվճար և վճարովի ուսուցմամբ: Սույն նախագծով ուսման վարձի մասնակի փոխհատուցում նախատեսված չէ: Ուսման վարձի մասնակի փոխհատուցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այլ իրավական ակտերով: | |
2 | Մհեր Ավետիսյան 23.03.2024 11:58:27 | Հաշվի առնելով պետության ներդրած ջանքերը գիտության ոլորտը երիտասարդացնելու, կարծում եմ, որ հաջողված նախագիծ է։ Շատ կարևոր է, որ անդրադարձ է արվում պետության համար կարևոր ուղղություններին, ինչպիսին է, օրինակ ԲՏՃՄ գնագավառը։ Ակնհայտ է, որ առավել քանակով անվճար տեղեր են հատկացվում այս ուղղությամբ թե՛ առկա, թե՛ հեռակա ուսուցման պարագայում։ Սա նաև շատ կարևոր է ընդհանուր կրթական քաղաքականության տեսանկությունից, քանի որ հանրակրթական չափորոշիչների ներդրմամբ ևս հանրակրթությունում ԲՏՃՄ առարկաների ուսուցման կարևորությունը շեշտադրված է. ըստ այդմ բարձրագույն կրթությունում արված փոփոխությունները տրամաբանորեն այս բարեփոխումների շարունակությունն են։ Կարծում եմ, որ այս համատեքստում շատ կարևոր կլիներ անդրադառնալ նաև պաշտպանության ոլորտին, ցանկում ներառելով ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան, ինչը հնարավորություն կտար նաև խթանել այս ուղղությամբ գիտության և ներուժի զարգացումը։ Նախագծում անդրադարձ է արվում նաև այն հանգամանքին, որ հետազոտությունները ցույց են տալիս, որ տարեկան ասպիրանտուրա դիմողների թիվը աստիճանաբար նվազում է։ Կարծում եմ այստեղ էական է նաև այն հանգամանքը, որ շատ երիտասարդներ մագիստրոսական կրթությունից սկսած նախընտրում են միջազգային բուհերում շարունակել իրենց կրթությունը։ Նախագծում նշվում է նաև էրազմուս+ ծրագրի և այս համատեքստում որոշակի կրթական հնարավորությունների մասին, կարծում եմ, որ շատ գովելի է, միաժամանակ, այլ միջազգային հնարավորությունների ներդնումը ավելի մեծ հնարավորություններ կստեղծի ՀՀ-ում գիտության զարգացման և ոլորտի երիտասարդացմանը, միաժանակ, միջազգային բուհեր նախտնտրող ուսանողները դա կանեն ՀՀ-միջազգային բուհեր համագործակցության շրջանակում։ Սա նաև շատ կարևոր հանգամանք է, քանիր որ միջազգային փորձի փոխանակումը կնպաստի ՀՀ-ում բարձրագույն կրթության և գիտության զարգացմանը։ | Անվճար ուսուցման տեղերը ձևավորվելիս հիմք են ընդունվել նաև գերատեսչությունների (այդ թվում նաև Պաշտպանության նախարարության) ներկայացրած հայտերը: Հետագա ուսումնական տարիներին ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիային անվճար ասպիրանտական տեղեր հատկացնելու հարցը կարող է քննարկվել ՊՆ հայտի հիման վրա: | |
3 | Նելլի Փալթաջյան 25.03.2024 11:13:18 | 21-րդ դարի ամենապահանջված և մեծ կարևորություն ունեցող ոլորտներն են , որոնք ինչպես Համաշխարհայաին տնտեսության , այնպես էլ յուրաքանչյուր Ազգային տնտեսության հիմքն են հանդիսանում ։ Ուստի նախագծի ընդունումը կնպաստի երիտասարդ մասնագետների հետբուհական շարունակական կրթություն ապահովելուն։ Առաջարկում եմ ասպիրանտուրան ավարտելուց հետո, բարձր որակավորում ունեցող մասնագետները, սահմանված ժամանակահատվածում ( x տարի), իրենց գործունեությունը ծավալեն միայն հայրենի սահմաններում, ի նպաստ հայրենիքի հզորացմանն ու շենացմանը։ | Հարցն արդեն իսկ կարգավորվում է ՀՀ կառավարության 2007 թվականի ապրիլի 26-ի N 581-Ն որոշմամբ հաստատված «Բարձրագույն և հետբուհական կրթություն իրականացնող ուսումնական կամ գիտական կազմակերպություններում ասպիրանտուրան պետական պատվերի շրջանակներում ուսումնառած և ավարտած մասնագետների աշխատանքի տեղավորման» կարգով, որի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված է՝ կազմակերպությունը պարտավորվում է ուսումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում մասնագետին տեղավորել աշխատանքի համապատասխան մասնագիտությամբ` կրտսեր գիտական աշխատողի (կամ ասիստենտի) պաշտոնում՝ առնվազն 3 տարի ժամկետով: | |
4 | Աննա Հարությունյան 26.03.2024 10:07:02 | Պետության ներդրած ջանքերը կրթության և գիտության բնագավառում գովելի են։ Նախագիծը մեծ քայլ է գիտություն-կրթություն և հետագայում նաև արտադրություն օղակը լիարժեք դարձնելու համար։ Կարևոր է այն հանգամանքը, որ ԲՏՃՄ բնագավառի դերը բարձրացնելը դարձել է պահի հրամայականը։ Մտահոգեցնող է այս բնագավառի նկատմամաբ հետաքրքրության պակասը ներկայուս։ Սակայան այս նախագիծը մեծ քայլ է նշված ոլորտը գրավիչ դարձնելու համար։ Որպես առաջարկ կներկայացնեմ, որ կարելի է աստիճանաբար գնալ նրան, որ բոլոր մասնագիտություններն էլ ներառվեն, ու գիտությանը մեր երկրի երիտասարդը ավելի մեծ ուշադրություն դարձնի։ Խրախուսելի է նաև հեռակա ուսուցմամբ դիմորդների ուսման վարձի փոխհատուցման տեղերի մեծ թիվը։ Վստահ եմ հետագայում այս թիվը ևս կմեծանա։ Որովհետև մեր խելացի կորիզի մեծ մասը հեռու է ապրում մայրքաղաքից և դժվար կլինի առկա ուսուցում կազմակերպելը այս դեպքում։ Շնորհակալություն նախագծի համար, այն մեծ առաջընթաց է խոստանում։ | Հետբուհական կրթության քաղաքականության թիրախային խնդիրներից են պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների երիտասարդացումը, երիտասարդ մասնագետների կրթության շարունակականության ապահովումը, նրանց ներգրավումը գիտական աշխատանքներում, այդ ուղղություններով երկար տարիների ընթացքում ստեղծված բարձրակարգ գիտական դպրոցի պահպանումն ու հետագա զարգացման ապահովումը: Անվճար ուսուցման տեղերը ձևավորվելիս հիմք են ընդունվում նաև գերատեսչությունների և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ներկայացրած հայտերը: Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրով նախատեսվում է ասպիրանտուրային հատկացվող պետական ֆինանսավորման ավելացում: | |
5 | Աննա Հարությունյան 27.03.2024 09:57:35 | Կարծում եմ նախագիծը հնարավորություն կտա շատ երիտասարդների չսահմանափակվել միայն մագիստրոսական կրթությամբ և օգտագործել այս հնարավորությունը մեր պետության համար կարևոր մասնագիտությունների ուղղությամբ գիտահետազոտական աշխատանքներ կատարել։ Բացի այդ որպես առաջարկ կնշեմ, որ միջազգային գործընկերների շրջանակը պետք է ավելի լայն դառնա և մեր ասպիրանտները կարողանան այնպիսի երկրների համալասարաններում շարունակել իրենց հետբուհական կրթությունը ինչպիսիք ճապոնական բարձրագույն ուսումնական հաստատությունները։ | Նախագծով նախատեսվում է անվճար ուսուցման ասպիրանտական տեղեր հատկացնել ՀՀ հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների ընդունելության համար: Առաջարկը կապ չունի սույն նախագծի հետ: | |
6 | Աննա Հարությունյան 27.03.2024 09:57:35 | Հետագա տարիներին կարելի է ծրագրում պետական միջոցերի հաշվին ավելացնել անվճար տեղերի քանակը և կրթաթոշակի ստացման հնարավորությունները։ | «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրով նախատեսվում է ասպիրանտուրային հատկացվող պետական ֆինանսավորման ավելացում: 2024/2025 ուսումնակա տարվա ընդունելության համար նախատեսված տեղերի թիվը գերազանցում է 2023/2024 ուսումնական տարվա ընդունելության համար հատկացված տեղերին: |