Add to favourites

«Կենդանիների քանակի կարգավորման միջոցառումների անցկացման կարգը սահմանելու մասին»

 

Վերջին տարիներին նկատվել է մի շարգ հիվանդությունների բռնկումներ, որոնք փոխանցվում են վայրի կենդանիներից ինչպես մարդկանց, այնպես էլ գյուղատնտեսական և ընտանի կենդանիներին, ինչը տնտեսությանը մեծ վնաս է  պատճառում:

Նոր տեսակի կենդանիների ներթափանցման պատճառով շատ ժամանակ նկատվում է կենսաբանական հավասարակշռության խախտում:

Հանրային առողջության պաշտպանության, հիվանդությունների կանխարգելման, կենսաբանական հավասարակշռության պահպանման նպատակով անհրաժեշտություն է առաջանում իրականացնել կենդանիների քանակի կարգավորման միջոցառումներ:

Կենդանական տեսակների թվաքանակի կարգավորման հիմքերն են՝ բնակչության համար վարակի կամ հիվանդության սպառնալիքի առաջացումը, գյուղատնտեսական և ընտանի կենդանիների հիվանդությունների կանխարգելումը, տնտեսությանը էական վնաս պատճառելու սպառնալիքի առաջացումը, կենդանական աշխարհի գոյություն ունեցող բնական հավասարակշռության խախտումը:

«Կենդանիների քանակի կարգավորման միջոցառումների անցկացման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է վերոգրյալից, ինչպես նաև «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ3» կետից, 15-րդ հոդվածից և վարչապետի 2022 թվականի մայիսի 24-ի «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 571-Ա որոշման հավելվածի 8-րդ կետից։

  • Discussed

    13.03.2024 - 28.03.2024

  • Type

    Decision

  • Area

    Healthcare, Agriculture, Nature protection, Energy (electricity, heat supply, gas supply systems)

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1967

Print