Գևորգ Նազարյան
14.03.2024
Ռազմական ստանդարտների վերնագրերը պետք է գաղտնի լինեն, առաջարկում եմ անվանումները չհրապարակել։
The project has not been accepted
24 - Agree
7 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
N - Լ
2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ
ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը և 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1) պետական ստանդարտացման ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) ստանդարտացման աշխատանքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 20 թվականի
N - Լ որոշման
ԾՐԱԳԻՐ
2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ
ՆԱԽԱԲԱՆ
«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի համաձայն՝ պետական ստանդարտացման ամենամյա ծրագիրը մշակվում է պետական կառավարման մարմինների առաջարկությունների հիման վրա, հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ և ենթակա է պետական ֆինանսավորման:
Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և միջազգային ու Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) շուկաների հետ ինտեգրման գործընթացում կարևոր է միասնական ներդաշնակ ստանդարտների առկայությունը: Միասնական ներդաշնակ ստանդարտները ոչ միայն խթանում են միջազգային առևտուրը, այլև նպաստում են համաշխարհային լավագույն փորձի ու գիտելիքի տարածմանը, տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, մրցունակ և միջազգային չափանիշներին համապատասխանող տեղական արտադրանքի արտադրմանը, էներգախնայողությանը, շրջակա միջավայրի պահպանությանը, գործարարության զարգացմանը, մարդկանց կյանքի ու առողջության անվտանգության ապահովմանը, երկրի պաշտպանունակության ամրացմանը և այլն:
ՀՀ կառավարության «2024 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը հաստատելու մասին» (այսուհետ` Ծրագիր) որոշմամբ նախատեսվում է մշակել կամ վերանայել միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ այնպիսի ազգային ստանդարտներ, որոնք կնպաստեն Հայաստանի Հանրապետության տնտեսության տեխնոլոգիական բազայի արդիականացմանը և նորարարական ենթակառուցվածքի զարգացմանը, ինչպես նաև առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանն ու արտահանման ծավալների խթանմանը, ռազմարդյունաբերության ոլորտում աշխատանքների բարելավման, միջազգային շուկաներում և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում:
Ծրագրի նախագծի մշակման համար հիմք են ծառայել միջազգային և տարածաշրջանային ստանդարտների հետ ազգային ստանդարտների ներդաշնակեցման վերաբերյալ միջազգային և Հայաստանի Հանրապետության մի շարք իրավական ակտերի և Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման համաձայնագրի պահանջները:
1) «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
2) «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
3) «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
4) «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
5) «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
6) «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
7) «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
8) «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
9) «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
10) «Սերմերի և տնկանյութի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
11) Հայաստանի Հանրապետության նախագահի 2017 թվականի հունվարի 31-ի
ՆԿ-15-Ն կարգադրությունը.
12) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 426-Ն որոշումը.
13) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 14-ի N 1904-Ն որոշումը.
14) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 34-Ն որոշումը.
15) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022թ. նոյեմբերի 3-ի N 1692-Լ որոշումը
16) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի N 1083-Լ որոշումը
17) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 24-ի N 1329-Ն որոշումը.
18) Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2021 թվականի օգոստոսի 25-N 850-Ա և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2021 թվականի սեպտեմբերի 15-ի N 905-Ա համատեղ հրամանը.
19) «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը.
20) «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը.
21) «Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության» արձանագրությունը,
22) «Առևտրի տեխնիկական խոչընդոտների մասին» համաձայնագիրը։
1) նպաստել միջազգային լավագույն փորձի և գիտելիքների տարածմանը.
2) նպաստել ազգային սննդամթերքի որոշակի տեսակներ արտադրողների և արտահանողների գործունեությանը՝ ազգային ստանդարտների մշակման միջոցով զգալիորեն պարզեցնելով արտահանման գործընթացը՝ առաջարկելով ներառել մշակվող ազգային (ՀՍՏ) ստանդարտները ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի կիրարկումն ապահովող ստանդարտների ցանկերում.
3) նպաստել ազգային սննդամթերքը ճանաչելի դարձնելուն.
4) միջազգային և եվրոպական ստանդարտների ներդաշնակեցման միջոցով նպաստել տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների, նորամուծությունների և լավագույն փորձի ներդրմանը.
5) նպաստել սպառողական շուկայում արտադրանքի անվտանգության ապահովմանը.
6) խթանել տեղական արտադրանքի որակի և մրցունակության մակարդակների բարձրացմանը.
7) ապահովել ԵԱՏՄ և Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը.
8) վերացնել առևտրում առկա տեխնիկական խոչընդոտները.
9) նպաստել ռազմարդյունաբերության ոլորտում աշխատանքների կարգավորմանը.
10) ապահովել սպառողների շահերի պաշտպանությունը և սպառողական իրազեկվածության բարձրացումը տեխնիկական կանոնակարգման ոլորտում.
11) ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների ազգային օրենսդրությամբ կարգավորման ենթակա պահանջների ապահովում.
12) աջակցել Հայաստանի Հանրապետության օրենսդիր և պետական կառավարման մարմինների ու կազմակերպությունների որոշումների ընդունման գործընթացին:
1) ազգային ստանդարտների մշակում և կիրառում (ազգային ստանդարտների անվանումները մշակման ընթացքում կարող են որոշակի փոփոխությունների ենթարկվել՝ մասնագիտական աշխատանքային խմբերի և տեխնիկական հանձնաժողովների կողմից ազգային ստանդարտների նախագծերի քննարկման արդյունքում), իսկ ազգային ստանդարտների վերանայման ընթացքում՝ համաձայն ստանդարտացման ազգային համակարգի հիմնադրական փաստաթղթերով սահմանված պահանջների, կիրականացվի կամ ստանդարտների ամբողջական տեքստի փոփոխություն, ներառյալ ստանդարտի նշագրի տվյալները, կամ համաձայն նշված պահանջների կձևակերպվի ստանդարտի փոփոխություն, առանց ստանդարտի նշագրի տվյալների փոփոխության։ Նշյալ գործընթացները կապահովեն`
ա. ռազմարդյունաբերության համակարգում աշխատանքների կարգավորում և բարելավում.
բ. շենքերի էներգաարդյունավետության բարելավում և էներգախնայողության ապահովում.
գ. շրջակա միջավայրի և անվտանգության պահանջների պահպանում.
դ. ջրի փորձարկման արդիական մեթոդների սահմանում.
ե. ոռոգման ջրի նկատմամբ պահանջների սահմանում.
զ. որակի կառավարման համակարգերի ներդրման բարելավում.
է. ազգային սննդամթերքի որակի ապահովման նպատակով տեխնիկական պահանջների սահմանում.
ը․ ՀՀ տնտեսական գործունեության համար արդիականություն ներկայացնող սննդի վերամշակման գործընթացում ազգային ստանդարտով սահմանվող տեխնիկական պահանջների սահմանում.
թ․ թվային ստորագրության ստեղծման սարքի միջոցով պրոֆիլների անվտանգության ապահովում փաստաթղթաշրջանառության իրականացման ընթացքում.
ժ. ծիրանենու և մորենու (ազնվամորենու) տնկանյութի արտադրության, բնութագրերի, պահման և փոխադրման պայմանների սահմանում.
ժա. վթարների դեպքում արագ արձագանքման համակարգի ներդրման ապահովման նպատակով անվտանգության պահանջների և ճանապարհային տրանսպորտի նույնականացման կոդերի սահմանում․
ժբ․ ամպային հաշվարկների համար նվազագույն պահանջների սահմանում:
2) ազգային ստանդարտները միջազգային ստանդարտներին ներդաշնակեցման մակարդակի բարձրացում, որը կխթանի՝
ա. տեղական արտադրանքի մրցունակության և շահութաբերության բարձրացումը.
բ. տեխնիկական խոչընդոտների վերացումը՝ ապահովելով ազատ առևտուր.
3) ստանդարտացման միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցություն՝
ա. Ստանդարտացման միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությունն ու աշխատանքների կազմակերպման ծրագիրը հնարավորություն է տալիս մասնակցելու Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ), Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) և Անկախ պետությունների համագործակցություն (այսուհետ՝ ԱՊՀ) ստանդարտացման միջպետական խորհրդի, ԵԱՏՄ-ի ու դրանց ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների աշխատանքներին, կիրառելու այդ կազմակերպությունների կողմից ընդունված ստանդարտները, ներկայացնելու նրանց կողմից մշակված ստանդարտների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության շահագրգիռ մարմինների և «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ առաջարկությունները` դրանով նպաստելով տեղական արտադրողների կողմից արտադրված ու մատուցված ծառայությունների արտահանմանը՝ ինչպես միջազգային, այնպես էլ՝ տարածաշրջանային (Եվրամիության, ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներ) շուկաներ: Բացի դրանից, հանդիսանալով միջազգային ստանդարտացման վերը նշված կազմակերպությունների անդամ, ստանդարտացման ազգային մարմինը պարտավոր է մասնակից լինել այդ կազմակերպությունների աշխատանքներին և ակտիվորեն մասնակցել հրավիրվող խորհրդակցություններին ու տարեկան վեհաժողովներին: Այդպիսի մասնակցությունը բարձրացնում է Հայաստանի Հանրապետության հեղինակությունը միջազգային ասպարեզում և ամեն անգամ թույլ է տալիս հիմք դնել տարբեր շահագրգիռ կազմակերպությունների հետ նոր շահավետ համագործակցության.
4) Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքներ՝
ա. ստանդարտների ազգային ֆոնդի համալրման ու վարման աշխատանքները հնարավորություն են տալիս Հայաստանի Հանրապետությանն ունենալու ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ՝ միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ․
բ. 2024 թվականին իրականացվելու են ազգային ֆոնդի համալրման միջոցառումներ, որոնց արդյունքում ազգային ֆոնդը կհամալրվի միջազգային (ԻՍՕ), եվրոպական (ԵՆ), միջպետական (ԳՕՍՏ) և Ռուսաստանի Դաշնության (ԳՕՍՏ Ռ) նոր և արդիականացված ստանդարտներով՝ այդ կազմակերպությունների ստանդարտների թարմացմանը համարժեք: Այդ նոր ստանդարտները որպես տեղեկատվական ռեսուրս են ծառայում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և շահագրգիռ անձանց համար` տնտեսության տարբեր ճյուղերում անհրաժեշտ և պահանջված գիտելիքների, տեխնոլոգիաների, կառավարման լավագույն փորձի, խորհրդատվության և ուղեցույցների կիրառման նպատակով:
1) ազգային ստանդարտների մշակման, ընդունման և կամավոր կիրառման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի կամավոր ու հավասար մասնակցության իրավունքի պահպանում.
2) շահագրգիռ կողմերի փոխհամաձայնության վրա հիմնված ազգային ստանդարտների մշակում և ընդունում.
3) ստանդարտացման գործընթացի բոլոր փուլերում աշխատանքների թափանցիկություն և պատշաճ մակարդակով հանրային իրազեկում.
4) ստանդարտացման գործընթացում շահագրգիռ կողմերի համընդհանուր շահերի նկատմամբ որևէ անձնական շահի գերիշխման կանխարգելում.
5) ազգային ստանդարտների համապատասխանություն միմյանց, Հայաստանի Հանրապետության օրենքներով, ենթաօրենսդրական ակտերով և Հայաստանի Հանրապետությունում վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված պահանջներին.
6) գիտության և տեխնոլոգիայի համաշխարհային նորարարական, առաջադիմական նվաճումների միջազգային (այդ թվում` եվրոպական) ստանդարտացման կանոններն ու արդյունքները հաշվի առնելը.
7) միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների մշակում` հաշվի առնելով աշխարհագրական, կլիմայական և հիմնարար տեխնոլոգիական բնույթի տարբերությունների առկայությունը.
8) գործողության մեջ դրված ազգային ստանդարտների և դրանց փոփոխությունների պատշաճ ծանուցում բոլոր շահագրգիռ կողմերին.
9) ստանդարտացման աշխատանքների իրականացում՝ տեխնիկական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի միջոցով.
10) ստանդարտների մշակում և ընդունում` ապահովելով մարդու առողջության և անվտանգության պահպանությունը, շրջակա միջավայրի, այդ թվում՝ բուսական և կենդանական աշխարհի պահպանությունը, ազգային անվտանգության ապահովումը, անբարեխիղճ գործելակերպի կանխարգելումը:
1) ռազմարդյունաբերություն, զենք և անվտանգություն. Ռազմարդյունաբերության ոլորտի աշխատանքները կարգավորելու նպատակով ծրագրով նախատեսված է մշակել սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրանքների չափումների միասնականության ապահովումն իրականացնող, ՀՀ անվտանգության և պաշտպանության ոլորտում չափման միջոցների ստուգաչափման անցկացման կարգը սահմանող, ռազմական նշանակության չափման միջոցների փորձարկման և տեսակի հաստատման ընթացակարգի սահմանող ռազմական ազգային ստանդարտներ: Նախատեսվում է մշակել հարվածային ջարդող սառը զենքի նկատմամբ պահանջներ սահմանող և հրշեջ վահանակներին ներկայացվող պահանջներ, ընդունման և փորձարկման մեթոդներ, պահման և փոխադրման պայմաններ սահմանող ազգային ստանդարտներ:
2) Սննդամթերքի արտադրություն.
Տվյալ ոլորտում նախատեսվում է մշակել ազգային ստանդարտ, որով պետք է սահմանվեն պահանջներ կաթ պարունակող կաթնայուղի փոխարինիչով պանրի տեխնոլոգիայով արտադրված մթերքների վերաբերյալ: Նախատեսվում է մշակել նաև եփում չպահանջող հացահատիկեղենի և հաճարի զգայորոշման բնութագրերը և ֆիզիկաքիմիական ցուցանիշները, փաթեթավորման և մակնշման պահանջները, ընդունման և փորձարկման մեթոդները, պահման և փոխադրման պայմանները սահմանող ազգային ստանդարտներ: Մշակվելու են ազգային ստանդարտներ սննդամթերքի այն տեսակների համար, որոնց վերաբերյալ չկան գործող տարածաշրջանային և միջպետական ստանդարտներ, ինչը մեծապես կաջակցի տեղական արտադրողին՝ վերացնելով արտահանման ընթացքում առաջացող տեխնիկական խոչընդոտները:
3) Էներգախնայողություն և էներգաարդյունավետություն.
էներգախնայողության և էներգաարդյունավետության ոլորտում նախատեսվում է մշակել շենքերի օդափոխության և օդորակման համակարգերի ստուգման ցուցումներ սահմանող, ինչպես նաև շենքերում էներգետիկ համակարգերի էներգիայի պահանջարկի և արդյունավետության հաշվարկման մեթոդին վերաբերող ազգային ստանդարտներ՝ եվրոպական պահանջներին ներդաշնակ:
4) Կառավարման համակարգեր. տվյալ ոլորտում նախատեսվում է մշակել ստանդարտներ, որոնց միջոցով սահմանվելու են ստուգում և վավերացում իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջները և սկզբունքները, ինչպես նաև կազմակերպության որակի կառավարման համակարգում անձնակազմի ներգրավման և ներգրավվածության բարձրացման ցուցումները։
5) Շրջակա միջավայր. տվյալ ոլորտում նախատեսվում է մշակել միջազգային ստանդարտներին ներդաշնակ ջրի որակին վերաբերող արդիական փորձարկման և նմուշառման մեթոդներ սահմանող ազգային ստանդարտ, ինչպես նաև ոռոգման ջրի վերաբերյալ ազգային ստանդարտ, որի նպատակն է ապահովել ՀՀ-ում ոռոգման համար օգտագործվող ջրի որակը: ՀՀ և ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորությունների համաձայն բնափայտի հիմքով արտադրանքների հսկման շղթայի ապահովման նպատակով նախատեսվում է ազգային ստանդարտի մշակում՝ միջազգային պահանջներին ներդաշնակ:
6) Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն. այս ոլորտում նախատեսվում է մշակել ստանդարտներ, որոնցով սահմանվելու են անվտանգ թվային ստորագրությունների ստեղծման սարքի պաշտպանության պրոֆիլներ՝ թվային ստորագրությունների ստեղծման և կիրառման նպատակով: Նախատեսվում է նաև ամպային տեխնոլոգիաներում ամպային հաշվարկների համար նվազագույն պահանջներ սահմանող ազգային ստանդարտի մշակում:
7) Տրանսպորտ. նախատեսվում է միջազգային պահանջներին ներդաշնակ մշակել ազգային ստանդարտներ, որոնցով սահմանվելու են համապատասխան ավտոտրանսպորտային միջոցի նույնականացման (VIN) ծածկագրերի և ավտոտրանսպորտային միջոցների արտադրողներին WMI ծածկագրի տրամադրման կարգի սահմանում:
8) Գյուղատնտեսություն. նախատեսվում է մշակել տեղական սորտերի ծիրանենու և մորենու (ազնվամորենու) տնկանյութի ընդունման, ֆիզիկաքիմիական ցուցանիշներ, փաթեթավորման և մակնշման պահանջներ, պահման և փոխադրման պայմաններ սահմանող ազգային ստանդարտ:
9) Առողջապահություն. Նշված ոլորտում նախատեսվում է վերանայել ՀՍՏ ԻՍՕ 15189:2013 ազգային ստանդարտը, որի նպատակն է կանոնակարգող իրավասու մարմինների և հավատարմագրման մարմինների կողմից բժշկական լաբորատորիաների իրազեկության գնահատման կամ ճանաչման համար լաբորատորիաների որակին և իրազեկությանը ներկայացվող պահանջների արդիականացումը:
10) Երկրատարածական տվյալներ. Նշված ոլորտում նախատեսվում է մշակել բազային մակարդակում շենք-շինությունների տվյալների մոդել և կադաստրային հողամասերի տվյալների մոդել սահմանող, ինչպես նաև առանձին երկրների կամ համայնքների կողմից հասցեների սահմանումների մշակման համար անհրաժեշտ տվյալների մոդել սահմանող ազգային ստանդարտների մշակում:
1) Ստանդարտացման ազգային մարմինը 1997 թվականից Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) լիիրավ և 2007 թվականից Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) գործընկեր և 2008 թվականից` միացող անդամ է: Մասնակցում է Ստանդարտացման միջազգային կազմակերպության 62 տեխնիկական հանձնաժողովի ու ենթահանձնաժողովի և 3 քաղաքականության մշակման հանձնաժողովի, Ստանդարտացման եվրոպական կոմիտեի 3 հանձնաժողովի աշխատանքներին: Միջազգային ու եվրոպական ստանդարտների նախագծերի քննարկման կարևորագույն փուլերում ստանդարտացման ազգային մարմնի մասնակցությունն ակտիվացնելու նպատակով անհրաժեշտ է նշված հեղինակավոր կազմակերպությունների ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների մասնակցության ընդլայնում: Հաշվի առնելով երկրի տնտեսության զարգացման գերակա ուղղությունները` անհրաժեշտ է ակտիվացնել միջազգային ստանդարտացման աշխատանքները տնտեսության այդ ոլորտներն ընդգրկող տեխնիկական հանձնաժողովներում: Այդ տեխնիկական հանձնաժողովներում աշխատանքների ակտիվացումը կնպաստի միջազգային և եվրոպական ստանդարտների նախագծերի վերաբերյալ մասնագիտական կարծիքի ձևավորմանը, Հայաստանի Հանրապետությունում դրանց կիրառման անհրաժեշտության հիմնավորմանը: Միջազգային ու եվրոպական ստանդարտների ընդունման գործընթացում ստանդարտների քննարկման և ընդունման շղթան ամբողջական դարձնելու նկատառումով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծել համանման տեխնիկական հանձնաժողովներ: Այս ստանդարտացման հանձնաժողովներում իրենց համաձայնությամբ կընդգրկվեն պետական կառավարման, գիտական ինստիտուտների, հասարակական կազմակերպությունների, արտադրական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք կկատարեն միջազգային ու եվրոպական ստանդարտների նախագծերի փորձաքննություն և կաշխատեն հանձնաժողովներում դրանց կիրառման հնարավորությունների գնահատման ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում, կմշակվեն այդ ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտներ:
2) Հայաստանի Հանրապետությունը 2015 թ. հունվարի 2-ից անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, իսկ ստանդարտների ազգային մարմինն անդամակցում է ԵԱՏՄ անդամ պետությունների ստանդարտացման ազգային մարմինների ղեկավարների խորհրդին, ինչպես նաև ընդգրկվել է այդ կառույցի տարբեր աշխատանքային խմբերում։ Ելնելով վերոնշյալից` նախատեսվում է ակտիվացնել Հայաստանի Հանրապետության մասնակցությունը միջպետական ստանդարտացման աշխատանքներում: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջանում ստանդարտացման ոլորտի մասնագետների մասնակցությունը ԱՊՀ ՍՉՍ ՄՊԽ Ստանդարտացման գիտատեխնիկական հանձնաժողովի և ԵԱՏՄ տարբեր ենթահանձնաժողովների նիստերին: Համագործակցության սերտացման արդյունքում հնարավոր կլինի ՀՀ-ում գործողության մեջ դնել և կիրառել ԵԱՏՄ շուրջ 52 տեխնիկական կանոնակարգերի պահանջներն ապահովող ստանդարտները:
3) Միջազգային (ԻՍՕ) և միջպետական (ԳՕՍՏ) ստանդարտների նախագծերի փորձաքննություն – ազգային ստանդարտացման հանձնաժողովներում պետք է կատարվի միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի վերաբերյալ մասնագիտական կարծիքի ձևավորում և փորձաքննություն:
4) Միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկություն Հայաստանի Հանրապետությունում տնտեսության գերակա ուղղությունների զարգացմանը նպաստող որոշակի ոլորտների միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկություն՝ հետագայում դրանք Հայաստանի Հանրապետությունում ներդնելու հեռահար նպատակով:
1) ծրագրով նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները՝ ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման համար՝
ա. ազգային ֆոնդի համալրման, հաշվառման ու վարման աշխատանքների կազմակերպում և իրականացում.
բ. ստանդարտների էլեկտրոնային տվյալների բազայի վարում թվայնացված տեղեկատվական որոնման համակարգի միջոցով.
գ. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ստանդարտների ամբողջ տեքստի տվյալների բազայի (էլեկտրոնային տարբերակի) արդիականացման, հաշվառման և պահման աշխատանքների կազմակերպում.
դ. ստանդարտների տվյալների բազայից սպառողների (օգտագործողների) օգտվելու ապահովում և համացանցի միջոցով ստանդարտների էլեկտրոնային վաճառքի իրականացում.
ե. Ստանդարտացման միջազգային կազմակերպության, Ստանդարտացման եվրոպական կոմիտեի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման Միջպետական խորհրդի շրջանակներում գործող տեղեկատվական համակարգերի ինտեգրման աշխատանքների զարգացում (ստանդարտների էլեկտրոնային տարբերակների ստացում, շահագրգիռ կողմերի ապահովում, էլեկտրոնային քվեարկություն և այլն):
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2024 թվականի
___ _______ N___ - Լ որոշման
Ց Ա Ն Կ
2024 ԹՎԱԿԱՆԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
Հ/Հ |
Մշակման ենթակա ստանդարտների և աշխատանքների անվանումները |
Նպատակը |
Պատասխանատու մարմինը |
Արդյունքը |
Կատար-ման ժամկետը |
2024 թվականի ֆինան սավորում |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
|||||
1. Ռազմարդյունաբերություն, զենք և անվտանգություն |
|
|||||||||||
1.1 |
Չափումների միասնականության ապահովման պետական համակարգ. Ռազմական նշանակության չափման միջոցներ. Փորձարկում և տեսակի հաստատում
Ազգային ստանդարտի (ՀՍՏ Ռ) մշակում |
Ռազմական նշանակության չափման միջոցների փորձարկման և տեսակի հաստատման ընթացակարգի սահմանում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/ |
ստանդարտ
|
2024 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
|||||
1.2 |
Չափումների միասնականության ապահովման պետական համակարգ. ՀՀ անվտանգության և պաշտպանության ոլորտում չափման միջոցների ստուգաչափման անցկացման կարգը
Ազգային ստանդարտի (ՀՍՏ Ռ) մշակում |
ՀՀ անվտանգության և պաշտպանության ոլորտում չափման միջոցների ստուգաչափման անցկացման կարգի սահմանում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/ |
ստանդարտ
|
2024 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
|||||
1.3 |
Չափումների միասնականության ապահովման պետական համակարգ. Ռազմական չափանմուշներ (էտալոններ). Հիմնական դրույթներ. Մշակման, չափագիտական վկայագրման, հաստատման և շահագործման կարգը
Ազգային ստանդարտի (ՀՍՏ Ռ) մշակում |
Ռազմական չափանմուշների մշակման, չափագիտական վկայագրման և շահագործման կարգի մշակում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/ |
ստանդարտ
|
2024 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
|||||
1.4 |
Չափումների միասնականության ապահովման պետական համակարգ. Սպառազինության և ռազմական տեխնիկայի չափագիտական ապահովում. Հիմնական դրույթներ
Ազգային ստանդարտի (ՀՍՏ Ռ) մշակում |
Սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրանքների չափումների միասնականության ապահովում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/ |
ստանդարտ
|
2024 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
|||||
1.5 |
Չափումների միասնականության ապահովման պետական համակարգ. Պաշտպանական պետական պատվերների կատարման ժամանակ չափումների միասնականության ապահովում. Չափագիտական աշխատանքների կատարման կարգին և կազմակերպմանը ներկայացվող ընդհանուր պահանջներ
Ազգային ստանդարտի (ՀՍՏ Ռ) մշակում |
Պաշտպանական պետական պատվերների կատարման ընթացքում չափումների միասնականության ապահովում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/ |
ստանդարտ
|
2024 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
|||||
1.6 |
Տեխնոլոգիական փաստաթղթերի միասնական համակարգ. Ռազմական տեխնիկա. Տեխնոլոգիական փաստաթղթերի ստուգման, համաձայնեցման և հաստատման կարգը
Ազգային ստանդարտի (ՀՍՏ Ռ) մշակում |
Տեխնոլոգիական փաստաթղթերի ստուգման և համաձայնեցման կարգի սահմանում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/ |
ստանդարտ
|
2024 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
|||||
1.7 |
Հարվածային ջարդող սառը զենք. Ընդհանուր տեխնիկական պայմաններ
Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում |
Հարվածային ջարդող սառը զենքի դասակարգում, պահանջների սահմանում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2024 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
|||||
1.8 |
Հրշեջ վահանակներ. Տեխնիկական պայմաններ
Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում |
Հրշեջ վահանակների նկատմամբ պահանջների սահմանում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2024 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
|||||
2. Սննդամթերքի արտադրություն |
|
|||||||||||
2.1 |
Ղավուրմա (տհալ). Տեխնիկական պայմաններ
Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում |
Ազգային մթերքի որակի ապահովման նպատակով տեխնիկական պահանջների սահմանում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2024 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
|||||
2.2 |
Ռեժան. Տեխնիկական պայմաններ Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում |
Ազգային մթերքի որակի ապահովման նպատակով տեխնիկական պահանջների սահմանում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2024 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
|||||
2.3 |
Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով արտադրված պանրի տեխնոլոգիայով. Ընդհանուր տեխնիկական պայմաններ
Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում |
ՀՀ տնտեսական գործունեության համար արդիականություն ներկայացնող սննդի վերամշակման գործընթացում ազգային ստանդարտով սահմանվող տեխնիկական պահանջների անհրաժեշտություն |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2024 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
|||||
2.4 |
Եփում չպահանջող հացահատիկեղեն. Տեխնիկական պայմաններ
Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում |
ՀՀ տնտեսական գործունեության համար արդիականություն ներկայացնող սննդի պահածոյացման և վերամշակման գործընթացում ազգային ստանդարտի մշակման անհրաժեշտություն |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2024 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
|||||
2.5 |
Հաճար. Տեխնիկական պայմաններ
Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում |
Հաճարի սպառողական ցուցանիշների և տեխնիկական պահանջների սահմանում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2024 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
|||||
3. Էներգախնայողություն և էներգաարդյունավետություն |
|
|||||||||||
3.1 |
Շենքերի էներգետիկ բնութագիր. Շենքերի օդափոխություն. Մաս 17. Օդափոխության և օդորակման համակարգերի ստուգման ցուցումներ (Մոդուլ Մ4-11, Մ5-11, Մ6-11, Մ7-11)
Ազգային ստանդարտի մշակում ԵՆ 16798-17:2017 եվրոպական ստանդարտին ներդաշնակ |
ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 10-ի N 426-Ն որոշմամբ սահմանված տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտի առկայություն |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2024 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
|||||
3.2 |
Շենքերի էներգետիկ բնութագիր. Համակարգի էներգիայի պահանջարկի և արդյունավետության հաշվարկման մեթոդ. Մաս 3. Տարածքի (սենքի) բաշխման համակարգեր (ԿՏՋ, ջեռուցում և հովացում). Մոդուլ Մ Մ3-6, Մ4-6, Մ8-6
Ազգային ստանդարտի մշակում ԵՆ 15316-3:2017 եվրոպական ստանդարտին ներդաշնակ |
ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 10-ի N 426-Ն որոշմամբ սահմանված տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտի առկայություն |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2024 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
|||||
4. Կառավարման համակարգեր |
|
|||||||||||
4.1 |
Համապատասխանության գնահատում. Որակավորման ստուգման պրովայդերների իրազեկությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ
Ազգային ստանդարտի մշակում
ԻՍՕ/ԻԷԿ 17043:2023 միջազգային ստանդարտին ներդաշնակ |
Ստուգում և վավերացում իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջների սահմանում․ Հավատարմագրման եվրոպական համագործակցության (ՀԵՀ (EA)) շրջանակներում հավատարմագրման նոր ընթացակարգերի կիրարկմանն ուղղված ստանդարտի ընդունում․ |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2024 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
|||||
5. Շրջակա միջավայր |
|
|||||||||||
5.1 |
Ջրի որակ. Ոռոգման ջուր. Ընդհանուր տեխնիկական պայմաններ
Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում |
ՀՀ կառավարության 2022թ. նոյեմբերի 3-ի N 1692-Լ որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրի 6-րդ կետի և ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի N 1083-Լ որոշման 2-րդ հավելվածի 1.1 կետի ապահովում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2024 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
|||||
5.2 |
Ջրի որակ. Որոշակի ֆտալատների պարունակության որոշումը գազային քրոմատագրման/զանգվածային սպեկտրաչափման միջոցով
Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 18856:2004 ստանդարտին ներդաշնակ |
Փորձարկման մեթոդի սահմանում, արդյունքների հավաստիության և ճշգրտության բարձրացում միջազգային պահանջներին ներդաշնակ |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2024 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
|||||
5.3 |
Բնափայտի և բնափայտի հիմքով արտադրանքների հսկման շղթա
Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 38200:2018 միջազգային ստանդարտին ներդաշնակ |
ՀՀ և ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորությունների շրջանակներում բնափայտի հիմքով արտադրանքների հսկման շղթայի ապահովում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2024 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
|||||
|
6․ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն |
|
||||||||||
6.1 |
Թվային ստորագրության ստեղծման սարքի անվտանգ կիրառման պաշտպանության պրոֆիլներ Մաս 4. Բանալու ստեղծման սարքի լրացումը և հավաստագրի ստեղծման ծրագրի հետ վստահելի կապուղին
Ազգային ստանդարտի մշակում ԵՆ 419211-4:2013 ստանդարտին ներդաշնակ |
ՀՀ և ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորությունների շրջանակներում Էլեկտրոնային թվային ստորագրության պաշտպանության ապահովում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2024 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
|||||
6.2 |
Թվային ստորագրության ստեղծման սարքի անվտանգ կիրառման պաշտպանության պրոֆիլներ Մաս 5. Բանալու ստեղծման սարքի լրացումը և ստորագրության ստեղծման ծրագրի հետ վստահելի կապուղին
Ազգային ստանդարտի մշակում ԵՆ 419211-5:2013 ստանդարտին ներդաշնակ |
ՀՀ և ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորությունների շրջանակներում Էլեկտրոնային թվային ստորագրության պաշտպանության ապահովում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2024 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
|||||
6.3 |
Ամպային տեխնոլոգիաներ. Ամպային հաշվարկների համար նվազագույն պահանջներ
Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում |
Ամպային հաշվարկների համար նվազագույն պահանջների սահմանում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2024 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
|||||
7. Տրանսպորտ |
|
|||||||||||
7.1 |
Ճանապարհային տրանսպորտ. Տրանսպորտային միջոցների նույնականացման համար (ծածկագիր) (VIN). Բովանդակությունը և կառուցվածքը
Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 3779:2009 ստանդարտին ներդաշնակ |
Միջազգային պահանջներին ներդաշնակ ՀՀ-ում ավտոտրանսպորտային միջոցների նույնականացման համար VIN կոդի սահմանման կարգ |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2024 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
|||||
7.2 |
Ճանապարհային տրանսպորտ. Արտադրողի նույնականացման համաշխարհային կոդ (WMI). Բովանդակությունը և կառուցվածքը
Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 3780:2009 ստանդարտին ներդաշնակ |
Միջազգային պահանջներին ներդաշնակ ՀՀ-ում ավտոտրանսպորտային միջոցների արտադրողներին WMI կոդի տրամադրման կարգ |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2024 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
|||||
8. Գյուղատնտեսություն |
|
|||||||||||
8.1 |
Տնկանյութ և սերմեր. Ծիրանենու տեղական սորտերի տնկանյութ. Տեխնիկական պայմաններ
Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում |
«Սերմերի և տնկանյութի մասին» օրենքով սահմանվող դրույթների ապահովում․ Տնկանյութի արտադրության, ինչպես նաև բնութագրերի, պահման և փոխադրման պայմանների սահմանում՝ տնկիների հավաստագրման աշխատանքներում կիրառելու նպատակով |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2024 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
|||||
8.2 |
Տնկանյութ և սերմեր. Մորենու (ազնվամորենու) տնկանյութ. Տեխնիկական պայմաններ
Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում |
«Սերմերի և տնկանյութի մասին» օրենքով սահմանվող դրույթների ապահովում․ Տնկանյութի արտադրության, ինչպես նաև բնութագրերի, պահման և փոխադրման պայմանների սահմանում՝ տնկիների հավաստագրման աշխատանքներում կիրառելու նպատակով |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2024 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
|||||
9. Առողջապահություն |
|
|||||||||||
9.1 |
Բժշկական լաբորատորիաներ. Որակին և իրազեկությանը ներկայացվող պահանջներ
ՀՍՏ ԻՍՕ 15189-2013 ազգային ստանդարտի վերանայում |
Կանոնակարգող իրավասու մարմինների և հավատարմագրման մարմինների կողմից` բժշկական լաբորատորիաների իրազեկության գնահատման կամ ճանաչման համար լաբորատորիաների որակին և իրազեկությանը ներկայացվող պահանջների արդիականացում․ |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2024 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
|||||
10. Երկրատարածական տվյալներ |
|
|||||||||||
10.1 |
Կադաստր. Երկրատարածական տվյալներ. Հասցեների տվյալների սահմանում
Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում |
Առանձին երկրների կամ համայնքների կողմից հասցեների սահմանումների մշակման համար անհրաժեշտ տվյալների մոդելի մշակում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2024 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
|||||
10.2 |
Կադաստր. «Երկրատարածական տվյալներ. Կադաստրային հողամասերի (parcels) տվյալների սահմանում»
Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում |
Բազային մակարդակում կադաստրային հողամասերի տվյալների մոդելի սահմանում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2024 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
|||||
10.3 |
Կադաստր. Երկրատարածական տվյալներ. Շենք-շինությունների տվյալների սահմանում
Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում |
Բազային մակարդակում շենք-շինությունների տվյալների մոդելի սահմանում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2024 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
|||||
2. ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ |
|
|||||||||||
2. Միջազգային, եվրոպական, միջպետական և ԵԱՏՄ ստանդարտացման աշխատանքների կազմակերպում
|
2.1. ԱՊՀ երկրների ստանդարտացման միջպետական խորհրդի, ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) և Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ), Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) աշխատանքների կազմակերպում |
Տեղական արտադրանքի մրցունակության և որակի բարձրացում Տեխնիկական խոչընդոտների նվազեցում միջազգային, եվրոպական, ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ (համաձայնությամբ) |
ԱՊՀ ստանդար-տացման միջպետական խորհրդի որոշում, ԻՍՕ և ՍԵՆ վեհաժողով |
2024 թ․ ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
|||||
|
2.2. Միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկություն |
|
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ (համաձայնությամբ) |
Քվեարկության թերթիկներ |
2024 թ․ ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
|||||
|
2.3. Միջազգային (ԻՍՕ), եվրոպական (ԵՆ) և միջպետական (ԳՕՍՏ) ստանդարտների նախագծերի փորձաքննություն |
|
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ (համաձայնությամբ) |
Ստանդարտ ների նախագիծ
|
2024 թ․ ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
|||||
3. ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՎԱՐՈՒՄ և ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ |
|
|||||||||||
3․ Ազգային ֆոնդի համալրման, հաշվառ ման ու վարման աշխատանքների կազմակերպում և իրականա ցում, ստանդարտների էլեկտրոնային տվյալների բազայի վարում թվայնացված տեղեկատվական որոնման համակարգի միջոցով, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին և կազմակերպու թյուններին ստանդարտների և տեղեկատվության տրամադրման աշխատանքների կազմակերպում |
3.1. Ստանդարտացման ազգային ֆոնդի վարում 3.1.1. Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ֆոնդի համալրում և հաշվառում 3.1.2. Ընդունված ազգային ստանդարտների գրանցում 3.1.3. Հայաստանի Հանրապետությունում գործող ազգային ստանդարտների ֆոնդի վարում |
Ազգային Ֆոնդի արդիականացում
|
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ (համաձայնությամբ) |
Ստանդարտ ների ազգային ֆոնդի արդիականացում և վարում |
2024 թ․ ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
|||||
|
3.2. Տեղեկատվական սպասարկման աշխատանքների կազմակերպում 3.2.1. Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների տեղեկատվական սպասարկում 3.2.2. Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտների ամբողջ տեքստի տվյալների բազայի (էլեկտրոնային տարբերակների) ստեղծում, հաշվառում և պահում 3.2.3. Ազգային ստանդարտների եռամսյակային տեղեկատուների նախապատրաստում և հրատարակում |
|
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ (համաձայնությամբ) |
տեղեկատվական սպասարկում |
2024 թ․ ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
|||||
|
Ընդամենը (այդ թվում` ԱԱՀ-ն) հազար դրամ |
|
|
|
14123.4 |
|||||||
Discussed
13.03.2024 - 02.04.2024
Type
Decision
Area
Economy
Ministry
Ministry of Economy
Views 1541
Print14.03.2024
Ռազմական ստանդարտների վերնագրերը պետք է գաղտնի լինեն, առաջարկում եմ անվանումները չհրապարակել։
14.03.2024
Ծրագրով նախատեսվում է մշակել ընդամենը 30 ազգային ստանդարտ, որոնցից մեկը՝ (ԻՍՕ 15189) վերանայում է։ Կարծում եմ, որ այս ծրագիրը որևէ կերպ չի արտացոլում ազգային տնտեսության ու արդյունաբերության իրական կարիքները։ Ստանդարտացմանն ուղղվող խիստ սահմանափակ ֆինանսավորումն էլ ընդգծում է այն հանգամանքը, որ պետությունը հետաքրքրված չէ ազգային ստանդարտների մշակմամբ։ Ծրագիր կազմելու մոտեցումը լրջորեն վերանայման կարիք ունի։ Այս մոտեցումն անընդունելի է։