16.03.2024
Նախագծի «Հիմնավորում» բաժնում ոչ մի խոսք չկա քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում փոփոխություններ իրականացնելու գործընթացի և դրա հաստատման նպատակով առանձին միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին: Առաջարկում ենք ներկայացնել վերոնշված մասով հիմնավորում: ՀՀ կառավարության 29.12.2011թ. N1920-Ն որոշման 1-ին հավելվածի 8-րդ կետի համաձայն համապատասխան միջգերտեսչական հանձնաժողովի անվանումը սույն որոշման մեջ այդ կետից հետո նշված է «Հանձնաժողով» բառով: ՀՀ կառավարության 29.12.2011թ. N1920-Ն որոշման 1-ին հավելվածի 13-րդ կետի համաձայն Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, նախագծման առաջադրանքները և առանձին հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները համապատասխան մարմինների կողմից կարող են հաստատվել միայն Հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում: Միակ հանձնաժողովի առկայության մասին ներկայացվում է ոչ միայն այդ 13-րդ կետով, այլ որոշման ամբողջ տրամաբանությամբ: Այսինքն երկրոդ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ Նախագծով ներկայացվող առաջարկությունը հակասում է նույն որոշման տրամաբանությանը՝ այդ թվում որոշման բազմաթիվ կետերի պահանջներին: Առավել, չկա որևիցե հիմնավորում, որ մի փաստաթուղթը պետք է հաստատվի մի հանձնաժողովի կողմից, իսկ դրա փոփոխությունը ՝ մեկ այլ հանձնաժողովի կողմից: Առաջարկում ենք հաշվի առնելով ներկայացվածը, կատարել համապատասխան փոփոխություններ Նախագծով առաջարկվող N5 հավելվածի վերնագրում, ՀՀ կառավարության 29.12.2011թ. N1920-Ն որոշման 1-ին հավելվածի 8-րդ կետում և որպես դրանց հետևանք՝ այլ կետերում: