Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ (ՀԱՐՑԱՇԱՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
16 - Agree
-
2 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ (ՀԱՐՑԱՇԱՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը, նախագծի ընդունման անհրաժեշտությունը.
«Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածով սահմանված են համատարած հաշվառումներին վերաբերող դրույթներ, որոնց համաձայն Հայաստանի Հանրապետությունում իրականացվող համատարած հաշվառումներն են մարդահամարը, գյուղատնտեսական և տնտեսական համատարած հաշվառումները: Մարդահամարները և գյուղատնտեսական համատարած հաշվառումներն անցկացվում են առնվազն 10 տարին մեկ:
Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված է, որ համատարած հաշվառում անցկացնելու մասին որոշումը, որով սահմանվում են համատարած հաշվառման անցկացման ժամկետները, ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը ոչ ուշ, քան համատարած հաշվառումը սկսելուց երկու տարի առաջ: Օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ համատարած հաշվառումների անցկացման ժամկետները, ծրագրերը (հարցաշարերը), փորձնական հաշվառումների անցկացման տարածքները, հանրապետական և մարզային հանձնաժողովների կազմը հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ որոշմամբ, իսկ փաստաթղթերը՝ (հարցաթերթ, կազմակերպահրահանգչական, մեթոդաբանական և այլ փաստաթղթեր) հաստատում է Պետական խորհուրդը:
Օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ մասը պարունակում է Կառավարության համար լիազորող նորմ՝ նորմատիվ որոշմամբ հաստատելու համատարած հաշվառումների անցկացման ժամկետները, ծրագրերը (հարցաշարերը), փորձնական հաշվառումների անցկացման տարածքները, հանրապետական և մարզային հանձնաժողովների կազմը:
Հիշյալ դրույթներով պայմանավորված՝ Կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1514-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հերթական գյուղատնտեսական համատարած հաշվառման (ԳՀՀ) անցկացման ժամկետ է սահմանվել՝ 2024 թվականի հոկտեմբերի 11-31-ը ներառյալ, և որոշման N 1 հավելվածով հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի հերթական ԳՀՀ նախապատրաստման և անցկացման հանրապետական հանձնաժողովի կազմը:
Վերոնշյալ հանձնաժողովի անդամներին կարծիքի է ներկայացվել 2024 թվականի հերթական ԳՀՀ ծրագրի (հարցաշարի) նախագիծը, որը մշակվել է ՄԱԿ-ի ուղեցույցներով սահմանված մեթոդաբանությանը համահունչ: Հաշվի առնելով հանձնաժողովի անդամներից ստացված կարծիքները, առաջարկություններն ու դիտարկումները, ինչպես նաև 2023 թվականի հոկտեմբերի 11-31-ը ներառյալ անցկացված փորձնական ԳՀՀ (փորձնական ԳՀՀ իրականացվել է ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Այնթափ և ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ ու Նոր Արմավիր բնակավայրերում) արդյունքները, միաժամանակ ապահովելով նախորդ ԳՀՀ տվյալների հետ առավելագույն համադրելիությունը՝ պատրաստվել է 2024 թվականի հերթական ԳՀՀ ծրագիրը (հարցաշարը):
- Կարգավորման նպատակը և ակնակալվող արդյունքը.
Նախագծի ընդունման դեպքում կապահովվի Օրենքի պահանջներին համապատասխան 2024 թվականի հերթական ԳՀՀ ծրագրի (հարցաշարի) հաստատումը, որի հիման վրա կմշակվեն ԳՀՀ հարցաթերթերը՝ համատարած հարցումների իրականացման համար, ինչի հիման վրա, կապահովվի ԳՀՀ ծրագրին համապատասխան վիճակագրական տվյալների հավաքումը, մշակումն ու ամփոփումն ըստ սահմանված ժամկետների: Արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետությունում հերթական ԳՀՀ անցկացումը օրենսդրությամբ սահմանված կարգով և միջազգային մեթոդաբանությամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Վիճակագրական կոմիտեի «Հայաստանի Հանրապետության 2024-2028թթ. վիճակագրական ծրագիր», Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում պաշտոնական վիճակագրության իրագործման հիմքը վիճակագրական ծրագրերն են՝ հնգամյա և տարեկան վիճակագրական ծրագրերը, որոնք մշակվում են որպես արդյունավետ ռազմավարական և օպերատիվ կառավարման ու համակարգման առանցքային գործիքներ՝ ողջ ազգային վիճակագրական համակարգի համար: Օրենքի 15-րդ հոդվածում սահմանաված է, որ հնգամյա վիճակագրական ծրագիրը մշակվում է ազգային վիճակագրական համակարգի համար և սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրության ռազմավարական զարգացման ուղղությունները օգտագործողների ընթացիկ և զարգացող կարիքները բավարարելու նպատակով: Վիճակագրության պետական խորհրդի 2023 թվականի նոյեմբեր 23-ի թիվ 40-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության 2024-2028 թվականների վիճակագրական ծրագիրը (Հնգամյա ծրագիրը), որի 19-րդ կետի 7-րդ ենթակետում՝ որպես նախատեսվող միջոցառում, սահմանված է Օրենքով նախատեսված 2024 թվականին Հայաստանի Հանրապետությունում ԳՀՀ նախապատրաստում, անցկացում, ստացված տվյալների ամփոփում և հրապարակում: Ստացված արդյունքների հիման վրա անհատական (գյուղացիական) տնային տնտեսությունների անվանական, հասցեական վիճակագրական ռեգիստրի ձևավորում:4. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական և համայնքի բյուջեների եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված մարմինները.
Նախագիծը մշակվել է ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից:
-
Discussed
05.03.2024 - 20.03.2024
-
Type
Decision
-
Area
Agriculture
-
Ministry
Statistical Committee of RA
Views 2578
Print