Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետից հանել «հինգ տարվա ընթացքում,» բառերը։

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում.

1) 5-րդ մասի 3-րդ կետում «շահառուներին» բառից հետո լրացնել «(այդ թվում` այն շահառուներին, ում հատուցման գումարների վճարումը դադարեցվել է սույն օրենքի հիման վրա)» բառերով,

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.

«6.1. Եթե հատուցման վճարը նշանակելուց հետո զինծառայողի հաշմանդամության խումբը փոխվում է առաջինից երկրորդ կամ երրորդ, երկրորդից երրորդ կամ տեղի է ունենում զինծառայողի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի փոփոխություն` խորը աստիճանից ծանր, միջին կամ թեթև, ծանր աստիճանից` միջին կամ թեթև կամ զինծառայողը հաշմանդամություն ունեցող անձ չի ճանաչվում, ապա մինչ փոփոխությունը նշանակված հատուցման գումարները (այդ թվում` ամսական հավասար վճարների չափերը), ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասում նշված 20-ամյա ժամկետը վերանայման ենթակա չեն:»,

3) 7-րդ մասի 3-րդ կետը «փոփոխությունը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 6.1-ին մասում նշված դեպքերի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

  1. Սույն օրենքի դրույթները տարածվում են նաև մինչ սույն օրենքն ուժի մեջ մտնելը տեղի ունեցած` Օրենքի 4-րդ հոդվածի 6.1-րդ մասում նշված դեպքերի նկատմամբ: Ընդ որում, սույն մասով նախատեսված դեպքերում.
  • հատուցման գումարների չափը հաշվարկվում է (վերահաշվարկվում է) Օրենքի 4-րդ հոդվածի 6.1-րդ մասի դրույթների հաշվառմամբ` հաշմանդամության ժամկետը լրանալու կապակցությամբ ամսական հավասար վճարը դադարեցնելու կամ ամսական հավասար վճարը երկրորդ խմբի կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող զինծառայողի համար հաշվարկված չափով վճարելու ամսվա 1-ից,
  • որպես երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող զինծառայողի` Հիմնադրամի կողմից փաստացի վճարված դրամական աջակցության գումարները, նույն ժամանակահատվածում պետական բյուջեից վճարված հաշմանդամության զինվորական կենսաթոշակի և այդ հիմքով նշանակված պարգևավճարի գումարները համարվում են փաստացի վճարված հատուցման գումարներ և նվազեցվում են Օրենքի 4‑րդ հոդվածի 1-ին մասում նշված հատուցման գումարներից,
  • սույն մասի 2-րդ կետում նշված` Օրենքի 4‑րդ հոդվածի 1-ին մասում նշված հատուցման գումարներից նվազեցվող գումարի ամսական չափը չի կարող գերազանցել Օրենքի 4-րդ հոդվածի 6.1-րդ մասի դրույթների հաշվառմամբ վճարման ենթակա ամսական հավասար վճարի չափը,
  • չվճարված հատուցման գումարները վճարվում են միանվագ` սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից 3 ամսվա ընթացքում,
  • չվճարված հատուցման գումարները հաշվարկելու կարգը սահմանում է Հիմնադրամի խորհուրդը` հաշվի առնելով սույն մասի 1-ին կետում նշված` հատուցման գումարների չափը հաշվարկելու (վերահաշվարկելու) ժամկետից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ը ընկած ժամանակահատվածում վճարման ենթակա և փաստացի վճարված հատուցման գումարները (այդ թվում` սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված` փաստացի վճարված հատուցման գումարները):
  1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից դադարեցվում է Օրենքի հիման վրա երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող զինծառայողներին Հիմնադրամի կողմից դրամական աջակցության վճարումը և նրանք համարվում են Հիմնադրամի շահառու։
  2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված զինծառայողներին վճարված զինվորական կենսաթոշակի և այդ հիմքով նշանակված պարգևավճարի գումարների վերաբերյալ տեղեկատվությունը Հիմնադրամին է տրամադրում Կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը, սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում՝ հիմք ընդունելով Հիմնադրամից ստացված` սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում զինծառայողների անվանացանկը։

 

  • Discussed

    04.03.2024 - 19.03.2024

  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1597

Print