«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 18-ի N 1174-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
3 - Agree
-
16 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 18-ի
N 1174-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորային պատրաստության միջոցառումների կազմակերպման և անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու վերաբերյալ ծանուցումների տրման գործընթացը հստակեցնելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ կառավարության 18.10.2018թ. N 1174-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) սահմանված պահեստազորային պատրաստության միջոցառումների կազմակերպման շրջանակներում վարժական հավաքների կամ զինվորական վարժանքների կամ զորավարժությունների կանչվող քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու վերաբերյալ ծանուցումների տրման գործընթացում առաջ են եկել խնդիրներ, որոնք կապված են որոշմամբ նախատեսված ծանուցումների ձևերի բովանդակության հետ, քանի որ փաստացի դրանք պարունակում են բացառապես համապատասխան միջոցառման անցկացման վայր ուղարկելու նպատակով զինվորական կոմիսարիատ ներկայանալու պահանջ, սակայն մինչ այդ անհրաժեշտ է լինում միջոցառման կազմակերպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում քաղաքացիներին հրավիրել զինվորական կոմիսարիատ՝ նրանց զինվորական հաշվառման տվյալները հստակեցնելու և բուժհետազոտում իրականացնելու համար, որի արդյունքում համապատասխան բովանդակությամբ ծանուցման բացակայությունը քաղաքացիների կողմից հանգեցնում է զինվորական կոմիսարիատ չներկայանալու ոչ իրավաչափ գործողությունների, ինչն էլ հետագայում ազդեցություն է ունենում նման քաղաքացիների կողմից օրենքով սահմանված պարտականության չկատարման գնահատման վրա՝ քրեական կամ վարչական պատասխանատվության կիրառման շրջանակներում: Այդ նպատակով, անհրաժեշտություն է առաջացել սահմանել համապատասխան միջոցառման կազմակերպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում զինվորական հաշվառման տվյալները հստակեցնելու և բուժհետազոտում իրականացնելու համար քաղաքացուն զինվորական կոմիսարիատ կանչելու ծանուցման ձևերը: Բացի այդ, 2024թ. հունվարի 28-ին «Պետական գաղտնիքի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու հիմքով ուժը կորցրել է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել որոշման մեջ փոփոխել ծառայողական գաղտնիքին վերաբերող նորմերը:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն սահմանվում են պահեստազորային պատրաստության միջոցառումների կազմակերպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում քաղաքացուն զինվորական հաշվառման տվյալները հստակեցնելու և բուժհետազոտում իրականացնելու համար զինվորական կոմիսարիատ կանչելու ծանուցման ձևերը, ինչպես նաև որոշման մի շարք դրույթներ համապատասխանեցվում են գործող օրենքի նորմերին:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Օրենքի նախագծի ընդունումը 2024 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսեր չի առաջացնում:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Օրենքի նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:
-
Discussed
04.03.2024 - 20.03.2024
-
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
Ministry of Defense
Views 2063
Print