Add to favourites

Under development

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1846-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«------» ------------------ 2024 թվականի N -------Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1846-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1846-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.Սահմանել, որ՝

1) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության իրականացումը վերապահել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

2) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան Օրենքով և վերջինից բխող նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացներում լիազոր մարմնի իրավասության ապահովումն է, նպատակը՝ շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցության կանխարգելման, նվազեցման կամ բացառման սկզբունքով՝ հիմնադրույթային փաստաթղթի նախագծի և ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ) հաշվետվության կամ նախատեսվող գործունեության նախագծային փաստաթղթի և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության ուսումնասիրության, վերլուծության և գնահատման արդյունքում՝ ՌԷԳ և ՇՄԱԳ հաշվետվությունների վերաբերյալ պետական փորձաքննական դրական կամ բացասական եզրակացության նախագծի կազմումն է:

3) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լիազորություններն են՝

ա. փորձաքննական գործընթացը կարգավորող իրավական ակտերի մշակման գործընթացին մասնակցելը,

բ.  իր իրավասության սահմաններում փորձաքննության իրականացումը,

գ. պետական փորձաքննական եզրակացության կազմումն ու ներկայացումը շրջակա միջավայրի նախարարի կամ Կառավարության հաստատմանը,

դ. իր իրավասության սահմաններում փորձաքննության գործընթացին վերաբերվող միջազգային համագործակցության իրականացմանը մասնակցելը,

ե.  փորձաքննության գործընթացում՝ ըստ անհրաժեշտության, պայմանագրային հիմունքներով փորձագետների ներգրավումը,

զ. շահագրգիռ պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնագիտացված կառույցների հետ, անհրաժեշտության դեպքում,  հիմնադրույթային փաստաթղթերի և նախատեսվող գործունեության փաստաթղթերի համաձայնեցումը,

է.  փորձաքննության փուլում հանրային լսումների ծանուցումը,  կազմակերպումը և լսումներին կազմակերպության ներկայացուցչի մասնակցության ապահովումը,

ը. անդրսահմանային ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության պետական փորձաքննական եզրակացության հաստատման կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Կառավարության որոշման նախագծի մշակումը,

թ. Կառավարության հաստատած կարգին համապատասխան՝ նախատեսվող գործունեության տեսակների վերակառուցումը կամ ընդլայնումը կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինումը կամ վերապրոֆիլավորումը կամ կոնսերվացումը կամ տեղափոխումը կամ դադարեցումը կամ փակումը կամ քանդումը կամ նախագծային փոփոխությունը ՇՄԱԳ-ի և փորձաքննության անհրաժեշտության վերաբերյալ որոշման ընդունման համար անհրաժեշտ հիմնավորումների նախապատրաստումը,

ժ. Օրենքով սահմանված դեպքերում և կարգով պետական փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու համար անհրաժեշտ հիմնավորումների նախապատրաստումը,

ժա. գրավոր եղանակով նախաձեռնողին նախատեսվող գործունեության ՇՄԱԳ-ի և փորձաքննության ենթակա լինելու և համապատասխան ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը,

ժբ. Օրենքի 12-րդ հոդվածով սահմանված բնագավառների պետական լիազոր մարմիններին և համապատասխան տեսչական մարմիններին հաստատված պետական փորձաքննական եզրակացության հրապարակման վերաբերյալ գրավոր տեղեկատվության տրամադրումը:»

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      Հայաստանի Հանրապետության

       վարչապետ                                                                                                    Ն. Փաշինյան

  • Discussed

    27.02.2024 - 20.03.2024

  • Type

    Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1923

Print