Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 64-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 ————————— 2024 թվականի N —— Լ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 64-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջությանն աջակցելու նպատակով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման որոշ ծախսերի մասնակի փոխհատուցման տրամադրման միջոցառումը և կարգը հաստատելու մասին» N 64-Լ որոշման՝
  • Վերնագրում «ՄԱՀԱՑԱԾ ՃԱՆԱՉՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ» բառերը փոխարինել «ՄԱՀԱՑԱԾ ՃԱՆԱՉՎԱԾ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ» բառերով.
  • 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «մահացած ճանաչված զինծառայողների» բառերը փոխարինել «մահացած ճանաչված յուրաքանչյուր զինծառայողի» բառերով.
  • N 1 հավելվածի 1-ին կետում «մահացած ճանաչված զինծառայողների» բառերը փոխարինել «մահացած ճանաչված յուրաքանչյուր զինծառայողի» բառերով.
  • N 1 և N 2 հավելվածների վերնագրերում «ՄԱՀԱՑԱԾ ՃԱՆԱՉՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ» բառերը փոխարինել «ՄԱՀԱՑԱԾ ՃԱՆԱՉՎԱԾ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ» բառերով.
  • N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6. Սույն միջոցառման 5-րդ կետը կիրառվում է յուրաքանչյուր զոհված զինծառայողի դեպքում:».

  • N 2 հավելվածի՝

ա. 4-րդ կետի 1-ին ենթակետը «(ում պետք է նշանակվի և վճարվի փոխհատուցումը)» բառերից հետո լրացնել «և զոհված զինծառայողի» բառերով.

բ. 5-րդ կետի 1-ին ենթակետը «ճամփորդական փաստաթուղթ» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ փախստական ճանաչված անձի համար՝ անձնագիրը (որն իր նկարագրով համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված անձնագրի նկարագրին, սակայն ծածկագիրը տպագրվում է (կամ տպագրված է) բացառապես 070 ծածկագրով) կամ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը» բառերով.

գ. 9-րդ կետի 9-րդ ենթակետը «ներկայացրած դիմում» բառերից հետո լրացնել «(ըստ դիմումում նշված՝ զոհված զինծառայողի տվյալների)» բառերով.

դ. 9-րդ կետի 10-րդ ենթակետը «չմերժված դիմում» բառերից հետո լրացնել «(ըստ դիմումում նշված՝ զոհված զինծառայողի տվյալների)» բառերով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
  2. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ շահառու ծնողներին Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի N 64-Լ որոշման N 1 հավելվածի 4-րդ կետով սահմանված փոխհատուցումը վճարվել է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը:
  • Discussed

    26.02.2024 - 13.03.2024

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1450

Print