Gayane Kostandyan
11.03.2024
Գրում եմ ուսուցիչների խնդրանքով. Արդյոք կարելի՞ է թեմատիկ գրավոր աշխատանքները դիտել որպես ամփոփիչ գնահատման ձև: Խնդրում եմ մի քիչ մանրամասնել:
9 - Agree
3 - Disagree
Discussed
26.02.2024 - 13.03.2024
Type
Order Decision
Area
Education and science
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 3319
Print11.03.2024
Գրում եմ ուսուցիչների խնդրանքով. Արդյոք կարելի՞ է թեմատիկ գրավոր աշխատանքները դիտել որպես ամփոփիչ գնահատման ձև: Խնդրում եմ մի քիչ մանրամասնել:
10.03.2024
Նախապես ասեմ, որ նախագծին կողմ եմ քվեարկել, սակայն ունեմ որոշակի նկատառումներ։ 1․ Համամիտ եմ, որ նախագծի մեջ 7-րդ կետը շարադրվի հետևյալ կերպ՝ Փուլ կարող է համարվել թեման կամ թեմաները, ենթաթեման կամ ենթաթեմաները (հաշվի առնելով որոշ առարկաների որոշ թեմաների երկար լինելը)։ 2․ Առաջարկում եմ 11-րդ կետի 1-ին ենթակետի կամ բառից հետո գրված բառակապակցությունը, այն է՝ գրավոր այլ աշխատանք, իջեցնել ներքևի տող՝ առանց կամի։ 3․ Ըստ նպատակի կիրառման գնահատման 3 ձևերի մեջ, այն է՝ հայտորոշիչ, ձևավորող, ամփոփիչ, թեստ բառի ներքևի տողում ավելացնել ՏՀՏ գործիքներով պատրաստված առաջադրանքներ։ 4․ 17-րդ կետում՝ Ձևավորող գնահատման ձևերն ու մեթոդներն ընտրում է ուսուցիչը, այն քննարկվում է առարկայական մեթոդական միավորման նիստում, հաստատվում տնօրենի հրամանով և կարող է լրացվել կամ փոփոխվել ուսումնական տարվա ընթացքում նախադասության վերջից հանել «այն քննարկվում է առարկայական մեթոդական միավորման նիստում, հաստատվում տնօրենի հրամանով և կարող է լրացվել կամ փոփոխվել ուսումնական տարվա ընթացքում» նախադասությունը, որովհետև ուսուցիչը, հաշվի առնելով սովորողների կարիքները, կարող է բազմիցս փոփոխել ձևավորող գնահատման ձևերն ու մեթոդները։ Բացի դրանից, 18-րդ կետում նշված է, որ «Ձևավորող գնահատման ձևերն ընտրելիս ուսուցիչը պետք է հաշվի առնի յուրաքանչյուր սովորողի առանձնահատկությունները, ուսուցանվող նյութի բովանդակությունը և սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը»: Ուսուցիչն ինչպե՞ս պետք է նախապես հաշվի առնի այս ամենը, երբ նոր պետք է դասավանդի այդ դասարաններում։ Իմ կարծիքով ընտրությունը կարող է կատարվել ամբողջ տարվա ընթացքում։ 5․ 24-րդ կետը ձևակերպել հետևյալ կերպ՝ Ամփոփիչ գնահատման նպատակն ուսումնական առարկաների չափորոշիչներով և ծրագրերով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան սովորողի ուսումնական ձեռքբերումների գնահատումն է՝ ուսումնական գործընթացի որևէ փուլի, կիսամյակի, ուսումնական տարվա ավարտին, ինչպես նաև կրթական աստիճանի ավարտին՝ ամփոփիչ ատեստավորման միջոցով: 6․ 41-րդ կետի միավորների մեջ պարզեցնել 10 միավորի բնութագրիչները, այլապես այս միավորը դուրս կգա գործածությունից՝ նամանավանդ՝ հիմնական դասարաններում։ 7․ Սա արդեն գրում եմ շատ ուսուցիչների կարծիքը, որ դեմ են ամփոփիչ գնահատման ժամանակ բոլոր սովորողներիսյունակով գնահատմանը, որովհետև 35 հոգանոց դասարանում նույն օրը հնարավոր կլինի կիրառել միայն թեստը։ Մնացած ձևերը կբացառվեն։ Շնորհակալություն։
07.03.2024
Նոր ՀՊՉ-ի ներդրմամբ պայմանավորված՝ ողջունելի են փոփոխությունները, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ ցանկացած փոփոխություն գործնականում կիրառվելուց հետո է ի հայտ բերում իրենից բխող խնդիրները։ Այս դեպքում, միանշանակ, խնդրահարույց է 7-րդ կետը, որը «գլխացավանք» է դառնալու ուսուցիչների համար։ Առաջարկում եմ վերախմբագրել 7-րդ կետը. «7. Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված հերթականությամբ։ Փուլ կարող է համարվել ենթաթեման կամ ենթաթեմաները, թեման կամ թեմաները։ Գնահատման փուլերի ընտրությունը կիրառում է ուսուցիչը։ Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող)»։ Անհրաժեշտ է ներառել նաև «ենթաթեմա կամ ենթաթեմաներ» վերախմբագրումը. մի շարք առարկաների դեպքում 1 թեմայի ուսուցումը կարող է տևել 5-7 շաբաթ կամ ավելի երկար ժամանակահատված, ու այդ դեպքում ի՞նչ է ստացվում՝ այդ ողջ ժամանակահատվածում աշակերտը միավորային գնահատում չի՞ ստանալու, ու մեկ օրվա ընթացքում միանգամից պետք է գնահատվի մի ամբողջ դասարա՞ն։ Թույլ տվեք, որպեսզի ուսուցիչը, ով նոր ՀՊՉ-ի և բոլոր փոփոխությունների բեռը կրում է իր ուսերին, իրավունք ունենա որոշելու՝ երբ, ինչպես և քանի աշակերտի գնահատի։