Add to favourites

The draft has been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի  30-ի N 121-Ն որոշման մեջ փոփո­խություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությույններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-169-Ն օրենքի և ՀՀ վարչապետի 2018 թվականի  հունվարի 19-ի  «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրա­պե­տու­թյան օրենքում փոփոխու­թյուններ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապե­տության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատա­րելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկերը հաստատելու մասին» N30-Ա որոշման 1-ին հավելվածի 5-րդ կետի պահանջներից:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով նախատեսվում է գործող որոշումը համապատասխանեցնել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությույններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-169-Ն օրենքի պահանջներին, որոնց համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությունն այլևս չի հանդիսանում «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «14. Շրջակա միջավայրի պահպանության բնագավառ» բաժնի 1-ին կետում նշված «Վտանգավոր թափոնների վերամշակում, վնասազերծում, պահպանում, փոխադրում և տեղադրում» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի լիցենզավորող մարմին և այդ գործունեության լիցենզավորման իրավասությունը վերապահված է ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնին:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները,անձինք և նրանց դիրքորոշումը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի  30-ի N 121-Ն որոշման մեջ փոփո­խություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

Սույն որոշման ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորմանը, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 121-Ն որոշումը կհամապատասխանեցվի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությույններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-169-Ն օրենքի պահանջներին:

 

 

 

  • Discussed

    26.01.2018 - 15.02.2018

  • Type

    Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8614

Print