ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
______ ___________ 2024 թվականի N ______-Ն
ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ՄԵՐԺՄԱՆ, ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կերի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․Հաստատել կերային հավելումների պետական գրացման, մերժման, կասեցման և դադարեցման կարգը՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
___________-ի N _____-Ն որոշման
ԿԱՐԳ
ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ՄԵՐԺՄԱՆ, ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ
1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով կարգավորվում են Հայսատանի Հանրապետությունում կերային հավելումների պետական գրացման, մերժման, կասեցման և դադարեցման հետ կապված հարաբերությունները:
2․ Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրվում է արտադրել, ներմուծել, պահպանել, բաշխել, իրացնել և կիրառել այն կերային հավելումները, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետությունում։
3․ Կերային հավելումների պետական գրանցումը, մերժումը, կասեցումը և դադարեցումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից սույն կարգի պահանջների համաձայն։
4․ Կերային հավելումների պետական գրանցումը իրականացվում է փորձաքննության արդյունքների հիման վրա։ Կերային հավելումների փորձաքննությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից (այսուհետ՝ փորձաքննության մարմին)։
5․ Եթե փորձաքննության մարմինը հնարավորություն չունի իրականացնելու նմուշի առանձին ցուցանիշների փորձարկում (փորձաքննություն), ապա այդ դեպքում տվյալ ցուցանիշների փորձարկումը (փորձաքննությունը) պայմանագրային հիմունքներով պատվիրակվում է մեկ այլ փորձարկման լաբորատորիայի, որն ունի այդ հնարավորությունը:
- Պետական գրանցման ենթակա են այն կերային հավելումները, որոնք՝
1) օգտագործվում են կենդանիների սննդակարգը հարստացնելու, կենդանիների արտադրողականությունը բարձրացնելու, կենդանիների ֆիզիոլոգիական լիարժեքությունը ապահովելու, հիվանդությունների կանխարգելման, կերային բաղադրիչների պահպանման, օրգանիզմի կողմից կերերի սննդարար նյութերի յուրացման մակարդակի բարձրացման, կերերի համային և տեխնոլոգիական հատկությունների բարելավման նպատակով.
2) առաջին անգամ արտադրվել են Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև նախատեսված են Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար.
3) նախկինում գրանցված են եղել, բայց ստացել են ակտիվ նյութերի նոր որակական կամ քանակական բաղադրություն կամ օժանդակ նյութերի նոր որակական կազմ։
7․ Պետական գրանցման ենթակա չեն այն կերային հավելումները, որոնք՝
1) նախատեսված են Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ արտահանելու համար.
2) արտադրվել են Հայաստանի Հանրապետությունում կամ ներմուծվել են Հայաստանի Հանրապետություն՝ գիտական հետազոտությունների կամ կերային հավելումների նմուշների հետազոտման (փորձարկման) համար՝ այդ հետազոտության համար անհրաժեշտ քանակությամբ.
3) նախատեսված և գրանցված են կերերի արտադրության համար և կենսաբանորեն ակտիվ, հանքային և սպիտակուցային նյութերի կամ կենսաբանորեն ակտիվ և հանքային նյութերի համակցություններ են։
2․ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
8․ Հայաստանի Հանրապետությունում կերային հավելումների պետական գրանցման համար կերային հավելումներ արտադրողը, ներմուծողը կամ նրանց կողմից լիազորված իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը (այսուհետ՝ հայտատու) համաձայն N 1 ձևի ներկայացնում է հայտ նախարարության պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին՝ բացառությամբ համացանցի խափանման դեպքում՝ ներկայացնում է թղթային եղանակով, որին կցվում են սույն կարգի 9-րդ կետով պահանջվող կերային հավելումների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը։
- Սույն կարգի 6-րդ կետով սահմանված կերային հավելումների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝
1) կերային հավելումների օգտագործման հրահանգ, որը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը.
ա․ ընդհանուր բնութագիր,
բ․ տեղեկատվություն կերային հավելումների կենսաբանական հատկությունների մասին,
գ․ կերային հավելումների օգտագործման կարգը և պայմանները,
դ․ տեղեկատվություն կերային հավելումների մշակողի և արտադրողի մասին,
ե․ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմի պետական գրանցման վկայականի գրանցման համարը (գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների օգտագործմամբ կամ այդպիսի օրգանիզմներ պարունակող կերային հավելումների համար).
2) փաստաթղթեր, որոնք պարունակում են կերային հավելումների բնութագրերը, անվտանգության ցուցանիշները և կերային հավելումների հետազոտության մեթոդները․
3) թունաբանական հետազոտությունների, կերային հավելումների օգտագործման անվտանգության բնագավառում հետազոտությունների արդյունքները.
4) կերային հավելումների կայունության հետազոտության արդյունքները.
5) կերային հավելումների նմուշների հետազոտությունների (փորձարկումների) արձանագրությունը.
6) կերային հավելումներ արտադրող երկրի լիազորված մարմնի կողմից տրված վավերացված փաստաթուղթ, որտեղ ներառված են կերային հավելումներ արտադրողի (արտադրողների) գտնվելու վայրի անվանումը և հասցեն, կերային հավելումների արտադրության վայրը (այն կերային հավելումների համար, որոնց արտադրությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս).
7) մշակող երկրի լիազորված մարմնի կողմից տրված վավերացված փաստաթուղթ, որը հաստատում է կերային հավելումը մշակողի անունը և հասցեն (այն կերային հավելումների համար, որոնց արտադրությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս).
8) լիազորագիր կամ դրա՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված հայերեն թարգմանությունը։
- Սույն կարգի 9-րդ կետով պահանջվող փաստաթղթերը օտար լեզվով կազմված լինելու դեպքում՝ ներկայացվում է նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված հայերեն թարգմանությունները:
- ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ
ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
- Կերային հավելումների փորձաքննության առարկան կերային հավելումի անվտանգության գնահատումն է՝ արտահայտված կենդանիների առողջության համար ակնկալվող օգուտի և նրանց առողջության վրա բացասական ազդեցության ռիսկի հարաբերակցությամբ՝ կերային հավելումն օգտագործելիս համապատասխան կերային հավելումի չափաքանակի ռեժիմի և դրա օգտագործման տևողությանը:
- Կերային հավելումների պետական գրանցման նպատակով՝ կերային հավելումների փորձաքննությունը մերժելու հիմք է հանդիսանում հայտատուի կողմից սույն կարգի 2-րդ գլխի 9-րդ կետով սահմանված փաստաթղթերը չներկայացնելը:
13․ Կերային հավելումների փորձաքննությունն իրականացվում է սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված մարմինների կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան և կերային հավելումների գրանցման համար տրամադրված փաստաթղթերի գնահատմամբ՝ ոչ ավելի քան 45 աշխատանքային օրվա ընթացքում:
14․ Փորձաքննության նպատակով սահմանված վճարը՝ փոխանցվում է փորձաքննության մարմնի հաշվեհամարին։
- Փորձաքննության մարմինը փորձաքննությունից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում փորձաքննության արդյունքների հիման վրա նախարարություն է ներկայացնում փորձարկման եզրակացություն, որ կերային հավելումն օգտագործելիս այն կենդանիների առողջության համար ակնկալվող օգուտը գերազանցում է դրանց առողջության վրա բացասական ազդեցության վտանգը (այսուհետ՝ դրական եզրակացություն), կամ եզրակացություն այն մասին, որ կերային հավելումն օգտագործելիս կենդանիների առողջության վրա բացասական ազդեցության վտանգը գերազանցում է նրանց առողջության համար ակնկալվող օգուտը (այսուհետ՝ որպես բացասական եզրակացություն):
- ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
- Հայտն ստանալուց հետո տաս աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունն ուսումնասիրում է հայտին կից փաստաթղթերի ամբողջականությունը։ Եթե հայտին կից փաստաթղթերը ամբողջական չեն, ապա լիազոր մարմինը հայտը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այն վերադարձնում է հայտատուին՝ վերջինիս կողմից անհամապատասխանությունները վերացնելու և հինգ աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնելու նպատակով։
- Սույն կարգի 16-րդ կետով սահմանված ժամկետում անհամապատասխանությունները չվերացնելու դեպքում՝ հայտը մերժվում է և 2 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկացվում է հայտատուին։
- Նախարությունը, հիմք ընդունելով կերային հավելումների պետական գրանցման նպատակով ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը, ինչպես նաև կերային հավելումների փորձաքննության եզրակացությունը՝ եռօրյա ժամկետում ընդունում է որոշում՝ կերային հավելումները գրանցելու կամ մերժելու վերաբերյալ և դրա մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է հայտատուին։
19․ Կերային հավելումների պետական գրանցման մասին որոշման և պետական տուրքի վճարման անդորրագրի հիման վրա՝ եռօրյա ժամկետում կատարվում է պետական գրանցում և հայտատուին տրվում է կերային հավելումների գրանցման պետական հավաստագիր համաձայն N 2 ձևի:
20․ Կերային հավելումները գրանցված են համարվում կերային հավելումների պետական ռեեստրում դրա մասին տեղեկատվության մուտքագրելու օրվանից:
21․ Տեղեկատվության մուտքագրումը կերային հավելումների պետական ռեեստր իրականացվում է կերային հավելումների պետական գրանցման մասին որոշման ընդունման օրը:
22․ Կերային հավելումների պետական գրանցումն անժամկետ է, բացառությամբ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների օգտագործմամբ ստացված կամ այդպիսի օրգանիզմներ պարունակող կերային հավելումների պետական գրանցման:
23․ Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների օգտագործմամբ ստացված կամ այդպիսի օրգանիզմներ պարունակող կերային հավելումների պետական գրանցման ժամկետը պետք է համապատասխանի գենետիկորեն ձևափոխված օրգանիզմի պետական գրանցման վկայագրի գործողության ժամկետին, որի օգտագործմամբ ստացվել է գրանցված կերային հավելումը, կամ որը պարունակում է: Եթե կերային հավելումն իր բաղադրության մեջ պարունակում է մի քանի գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ, ապա կերային հավելման պետական գրանցման վավերականության ժամկետը պետք է համապատասխանի գենետիկորեն ձևափոխված օրգանիզմի պետական գրանցման վկայագրի ավելի վաղ ժամկետին։
- ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ
ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ
24․ Կերային հավելումների պետական գրանցման համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքին համապատասխան:
25․ Կերային հավելումները գրանցելու վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուց հետո, մեկ աշխատանքային օրվա ընքացքում՝ հայտատուն պետական գրանցման համար սահմանված պետական տուրքը փոխանցում է Կենտրոնական գանձապետարանի հաշվեհամարին և նույն օրը պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացնում է նախարարություն։
6․ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ
- Կերային հավելումների պետական գրանցման մերժման հիմքերն են՝
1) բացասական եզրակացության առկայությունը․
2) պետական գրանցման ներկայացված կերային հավելումների ֆիրմային անվանման և ակտիվ կամ օժանդակ նյութերի տարբեր որակական կամ քանակական բաղադրություն ունեցող արդեն գրանցված կերային հավելումների ֆիրմային անվանման համընկնում:
7․ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
27․ Կերային հավելումների պետական գրանցումը դադարեցվում է եթե՝
- տնտեսավարող սուբյեկտը դիմում է լիազոր մարմին կերային հավելման պետական գրանցումը դադարեցնելու վերաբերյալ․
2) գենետիկորեն ձևափոխված օրգանիզմի պետական գրանցման վկայականի ժամկետի ավարտը, որի օգտագործմամբ ստացվել է գրանցված կերային հավելումը կամ որն այն պարունակում է։
- Եթե որոշում է կայացվում կերային հավելումների պետական գրանցումը դադարեցնելու վերաբերյալ, ապա կերային հավելումները հանվում են կերային հավելումների գրանցման պետական ռեեստրից:
- Կերային հավելումների պետական գրանցումը կասեցվում է եթե՝
1) հայտանբերվում են անհամապատասխանություններ կերային հավելումների համար նախատեսված փաստաթղթերի պարտադիր պահանջներում․
2) հայտանբերվում են կերային հավելումների բացասական ազդեցությունը, որը նշված չէ կերային հավելումների օգտագործման հրահանգներում.
3) հայտանբերվում են քանակական կամ որակական կազմի անհամապատասխանությունների բացահայտում.
4) հայտաբերվում են գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ, որոնց պարունակության մասին կերային հավելումների գրանցման ժամանակ նշված չի եղել։
- Կերային հավելումների պետական գրանցման կասեցման որոշման մասին գրավոր տեղեկացվում է տնտեսավարողին և կերային հավելումների արտադրությունը, ներմուծումը, պահպանումը, բաշխումը, իրացումը կամ կիրառումը արգելվում է:
31․Տնտեսավարողը կասեցման հիմք հանդիսացող անհամապատասխանությունները վերացնելու մասին տեղեկատվությունը ներկայացնում է նախարարություն, ինչի հիման վրա նախարարությունը որոշում է կայացնում՝ կերային հավելումների պետական գրանցման կասեցումը վերացնելու կամ կերային հավելումների պետական գրանցումը դադարեցնելու վերաբերյալ։
- Կերային հավելումների պետական գրանցումը կարող է կասեցվել ոչ ավելի քան 18 ամիս։
8.ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԵՍՏՐ
33․ Կերայինն հավելումների պետական ռեեստրի վարումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից։
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏ
ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայտատու`
|
_________________________________________________________
(իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ անվանումը և իրավաբանական հասցեն, ֆիզիկական անձի անունը ազգանունը, հասցեն)
|
_______________________________________________________________
հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն)
_______________________________________________________________
Գտնվելու վայրը`
|
________________________________________________________
(իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ անվանումը և իրավաբանական հասցեն, ֆիզիկական անձի անունը ազգանունը, հասցեն)
|
Իրավաբանական անձի պետական գրանցման համարը,
Հարկ վճարողի հաշվառման համարը
____________________________________
Պետական գրանցման համար ներկայացվող
կերային հավելումների անվանումը
_______________________________________________________________
_______________________________________________________________
Հայտին կից ներկայացնում եմ _____________________________________:
Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:
Հետադարձ ծանուցման եղանակը` ___________________________________
(հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)
Հայտատու
|
______________________
(ստորագրությունը)
|
_____________________________________
(անունը, ազգանունը)
|
____ ______________ 20 թ.
Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՎԱՍՏԱԳԻՐ
ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
N ______
Սույն հավաստագիրը տրվում է ______________________________________________
|
(արտադրող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը)
|
_____________________________________________________________________________ -ին
Գրանցման ներկայացնողը ______________________________________________________
|
(իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ անվանումը և իրավաբանական հասցեն, ֆիզիկական անձի անունը ազգանունը, հասցեն)
|
Համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի
___ ___________20__թ. N____ հրամանի ________________________________
_____________________________________________________________________________
(կերային հավելման անվանումը, հիմնական բաղադրիչների ցանկը)
|
Կերային հավելումները գրանցված են կերային հավելումների պետական ռեեստրում N______________
_____ _____________ 20_____ թ. (հավաստագիր տալու ամսաթիվը)
|
|
|
|
|
|
ՀՀ էկոնոմիկայի նախարար
|
_______________________
(ստորագրությունը)
|
|
|