Add to favourites

The project has not been accepted

Հայաստանի Հանրապետության տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շրջանառություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ռեեստրի վարման լիազոր մարմին սահմանելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

_____  ______________2024 թվականի N____ -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ  ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին»  համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 4-րդ հոդվածի 1-ին կետի ա) ենթակետը և «Թանկարժեք մետաղների մասին» օրենքի 11.1-ին հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շրջանառություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հաշվառման նպատակով ռեեստր  (այսուհետ՝ Ռեեստր) վարող լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ Լիազոր մարմին)։
  2. Լիազոր մարմնին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել Ռեեստրի վարման և Ռեեստրում հաշվառման կանգնելու կարգը։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Discussed

    22.02.2024 - 09.03.2024

  • Type

    Order Decision

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1624

Print