Add to favourites

The draft has been accepted

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի №520-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի №520-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

2023 թվականի հուլիսի 12-ին ընդունվել է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-254-Ն օրենքը, համաձայն որի 2023 թվականի ընթացքում Սևանա լճից բաց թողնվող ջրի 170 մլն մ3-ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրաէներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» (ջրային ռեսուրսի կիրառմամբ գործող ԿԷԱ կայանի) և «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» (էլեկտրաէներգետիկական շուկայում հաշվեկշռման ծառայություն մատուցողի) ՓԲԸ-ներում առաջացող լրացուցիչ գումարները ենթակա են վճարման այդ գումարների հավաքման և դրանց հաշվին սահմանված ուղղություններով նպատակային ներդրումների իրականացման համար կառավարության կողմից բացված համապատասխան արտաբյուջետային հաշվին:

Հաշվի առնելով նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի №520-Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգետիկական համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկայում (այսուհետ՝ Մեթոդիկա)։

 2. Կարգավորման նպատակը և բնույթը

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 12.07.2023թ. №ՀՕ-254-Ն օրենքով նախատեսված՝ Սևանա լճից բաց թողնվող ջրի 170 մլն խորանարդ մետրը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրաէներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ներում առաջացող լրացուցիչ գումարները ենթակա են նվազեցման ընկերությունների անհրաժեշտ հասույթից, դրանք նվազեցնելու հետ կապված հարցերը կանոնակարգելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն իրականացնել Մեթոդիկայում։ Մասնավորապես, Մեթոդիկայի 19-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերի բանաձևերում ընկերությունների աննհրաժեշտ հասույթների ճշգրտման ժամանակ դրանցից նվազեցնել օրենքով սահմանված դեպքում Սևանա լճից բաց թողնվող ջրի՝ տարեկան 170 միլիոն խորանարդ մետրը գերազանցող չափաքանակի հաշվին ջրային ռեսուրսի կիրառմամբ գործող ԿԷԱ կայանի կողմից արտադրված էլեկտրական էներգիայի վաճառքի և դրա  ձեռքբերման արդյունքում հիշյալ ԿԷԱ կայանի և Հաշվեկշռման ծառայություն մատուցող Արտադրողի մոտ առաջացող և վճարման ենթակա լրացուցիչ գումարները, որոնց հաշվարկման և վճարման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի օրենքով նախատեսված դեպքերում՝ Սևանա լճից բաց թողնվող ջրի 170 մլն խորանարդ մետրը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրաէներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ներում առաջացող լրացուցիչ գումարները ընկերությունների անհրաժեշտ հասույթից նվազեցնելու կարգը։

  • Discussed

    22.02.2024 - 09.03.2024

  • Type

    Decision

  • Area

    Energy and natural resources, Energy (electricity, heat supply, gas supply systems)

  • Ministry

    RA Public Services Regulatory Commission

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1479

Print

Suggestions

ներկայացվել է Էլ փոստով

25.02.2024

Եթե Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացվում է զուտ ոռոգման նպատակներո՞վ․

See more